
Ինչու՞ են օնլայն ամրագրումները կարևոր Ձեր ռեստորանի բիզնեսի համար
Եթե Դուք կարդում եք այս տեքստը, ուրեմն հավանաբար մտածել եք՝ ինչպես խուսափել սիրելի ռեստորանում սեղան ամրագրելու բարդություններից։ Դե, գիտեք՝ դա ինչպես է լինում. համեղ ուտել ես ուզում, բայց պլանները հանկարծ խափանվում են։
Շրջելով մեդալի հակառակ կողմը՝ ռեստորանի տերը/տնօրենը կամ մենեջերը նույնպես խուսափում է նման իրավիճակներից։ Իսկ եթե Դուք հենց այդ դերում եք, մի պահ պատկերացրեք, որ Ձեր ռեստորանի կայքը կարող է լուծել նման խնդիրները հեշտությամբ՝ առանց զանգերի և երկար-բարակ հարցերի, ընդամենը մի քանի սեղմումով։
Հենց այս առիթով էլ եկեք անդրադառնանք օնլայն ամրագրումների կարևորությանը և առավելություններին։
Ի՞նչ է օնլայն ամրագրումը և ինչպե՞ս է այն աշխատում
Օնլայն ամրագրումը ռեստորաններում սեղան պատվիրելու ամենապարզ ու հարմար միջոցն է։ Սա երկկողմանի հարմարավետություն է թե՛ հաճախորդների և թե՛ ռեստորանի համար։
Այսպես Դուք հեշտությամբ պատվիրում եք սեղան՝ զգալիորեն նվազեցնելով թյուրիմացությունների հավանականությունը։
Ի՞նչպես է դա աշխատում.
-
Բացում եք ռեստորանի կայքը, ընտրում նախընտրած օրը և ժամը։
-
Նայում եք, թե որ սեղաններն են հասանելի, նշում ամենահարմար տարբերակը։
-
Ամրագրում եք սեղանը մի քանի պարզ քայլով։
-
Ստանում եք հաստատում՝ էլեկտրոնային նամակի միջոցով։
Ռեստորանի սեփականատերերի համար սա լավագույն միջոցն է ամրագրումները կառավարելու, խառնաշփոթից խուսափելու և Ձեր հաճախորդներին ավելի լավ սպասարկելու համար։ Այսպիսով Դուք միշտ տեղյակ եք, թե որ սեղաններն են զբաղված, երբ և քանի մարդ է մոտենալու։
Այս հնարավորությունը ունենալու համար ընդամենը պետք է ռեստորանի կայք, որը ստեղծված է Ucraft Next-ով։
Ի դեպ, մեր օրերում ռեստորանի կայք ստեղծելը ոչ միայն թրենդային է, այլև ուղղակի անհրաժեշտություն։
Որո՞նք են օնլայն ամրագրումների առավելությունները
Ինչպես արդեն կռահեցիք, օնլայն ամրագրումը ոչ միայն ազատ սեղան պահելու միջոց է, այլև բիզնեսը հարթ և արդյունավետ կառավարելու կարևոր գործիք։ Ամրագրումների համակարգը թույլ է տալիս հեշտությամբ կազմակերպել գրաֆիկը, նվազեցնել չեղարկումների թիվը և խուսափել ավելորդ խառնաշփոթից։
Այս համակարգի շնորհիվ Դուք կարող եք բարձրացնել հաճախորդների գոհունակությունը և վստահ լինել, որ նրանք կրկին վերադառնալու են։
Բացի այդ, օնլայն ամրագումն օգնում է խնայել ժամանակն ու ռեսուրսները՝ թույլ տալով կենտրոնանալ բիզնեսի զարգացման վրա։
Ահա ընդամենը մի քանի բան այն բոլոր առավելություններից, որ ընձեռում է օնլայն ամրագրումների համակարգը.
-
Հետևել հաճախորդների թվի աճին իրական ժամանակում
-
Խուսափել կրկնակի ամրագրումներից
-
Նախապես ստանալ հյուրերի մասին անհրաժեշտ մանրամասները
-
Կազմակերպել օրվա առաջնահերթությունները
-
Ապահովել լիարժեք կառավարման համակարգ
-
Բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը
Եվ սա դեռ սկիզբն է։
Ձեր դռները միշտ բաց են հաճախորդների առաջ
Ձեր ռեստորանի աշխատանքային ժամերը հստակ են, բայց հաճախորդների կարիքները չեն սպասում։ Աշխատելով գրեթե նույն գրաֆիկով, ինչ Դուք՝ նրանք կարող են ժամանակ չունենալ և չհասցնել այցելել կամ զանգահարել սեղան ամրագրելու համար։
Օնլայն ամրագրման հիմնական առավելություններից մեկն այն է, որ Ձեր բիզնեսը հասանելի է դառնում ցանկացած պահի և հատկապես այն ժամանակ, երբ դա ամենահարմարն է Ձեր պոտենցիալ հաճախորդի համար։
Համակարգն աշխատում է Ձեր փոխարեն
Օնլայն ամրագրումները օգնում են խնայել ժամանակ, քանի որ այստեղ բոլոր գործողությունները ավտոմատացված են։ Օրինակ՝ երբ հաճախորդը սեղան է ամրագրում, դա համակարգում երևում է անմիջապես։ Էլ չենք խոսում այն մասին, որ համակարգն ինքնուրույն ուղարկում է SMS կամ էլ. հաղորդագրություն՝ ամրագրումը հաստատելու կամ հիշեցնելու համար։
Ավելի շատ ամրագրումներ, ավելի քիչ չեղարկումներ
Օնլայն ամրագրում կատարած մարդիկ ավելի հավանական է, որ չեն ուշանա կամ չեն չեղարկի ամրագրումը, որովհետև՝
-
Երբ մարդիկ հատուկ ընտրում են օր ու ժամ, նրանց համար դա ավելի կարևոր առիթ է դառնում։
-
Ձեռքով ամրագրումների դեպքում թյուրիմացությունների ռիսկը բարձր է, բայց օնլայն համակարգը նվազեցնում է դրանց հավանականությունը։
-
Եվ իհարկե, առանց մեր հին ու բարի հիշեցում-հաղորդագրությունների չէր լինի։
Ինչպե՞ս է Ucraft Next-ը օգնում ռեստորաններին իր օնլայն ամրագրումների համակարգով
Ունենալ ռեստորանի կայք Ucraft Next-ով նշանակում է ստանալ հսկայական գործիքակազմ բիզնեսի գործընթացները արդյունավետ պլանավորելու համար, և օնլայն ամրագրումների հնարավորությունը այդ բազմաթիվ գործիքներից ընդամենը մեկն է։
Ի՞նչ է առաջարկում Ucraft Next-ը իր սիրելի հաճախորդներին.
Հեշտ ինտեգրում
Ամրագրման համակարգը հեշտությամբ կցվում է Ձեր ռեստորանի կայքին՝ առանց ավելորդ բարդությունների, և ավելին՝ Ucraft Next-ն առաջարկում է օնլայն ամրագրումների ներկառուցված գործիքակազմ։
Սեղան ամրագրելու հարմարավետ տարբերակ
Հաճախորդները կարող են ընտրել նախընտրած ամսաթիվն ու ժամը, նշել հյուրերի քանակը և ամրագրել սեղան՝ առանց ժամանակի կորստի։
Ավտոմատացված հիշեցումներ
Համակարգը ինքնուրույն ուղարկում է նամակներ՝ հիշեցնելով հաճախորդներին իրենց ընտրած ժամի մասին։
Ճկունություն
Ռեստորանները կարող են սահմանել հասանելիության ժամեր, օրեր, սահմանափակումներ (օրինակ՝ հյուրերի քանակ) և ցանկացած պահի թարմացնել ամրագրման կարգավորումները։
Բացի օնլայն ամրագրումներից, Ucraft Next-ը առաջարկում է նաև լայվ չատ, որը թույլ կտա Ձեր հաճախորդներին արագ կապ հաստատել Ձեզ հետ։ Անկախ նրանից՝ նրանք ցանկանում են փոխել իրենց ամրագրումը, հարցնել հատուկ առաջարկների մասին, թե պարզապես համոզվել, որ իրենց նախընտրած սեղանը հասանելի է, լայվ չատը տրամադրում է արագ լուծումներ։
Այսպիսով Ucraft Next-ն օգնում է ռեստորաններին բարելավել հաճախորդների սպասարկումը՝ ամենատարածված խնդիրներից մեկի համար առաջարկելով պարզ, հարմար և արդյունավետ լուծում։
Ուղեցույց՝ Ucraft Next-ով օնլայն ամրագրումների համակարգ ունենալու համար
Եթե ցանկանում եք Ձեր ամրագրումները օֆլայնից օնլայն հարթակ տեղափոխել, ապա ընդամենը պետք է հետևեք այս 5 պարզ քայլին, որոնք կօգնեն արագ կարգավորել բոլոր գործընթացները։
1. Ակտիվացրեք օնլայն ամրագրման գործիքը
Մուտք գործեք Ձեր՝ Ucraft Next-ով պատրաստված կայք և նրան կցեք սեղանների ամրագրման ինտեգրացիան։ Այնուհետև դեշբորդի ձախ վահանակում բացեք սեղանի ամրագրման բաժինը և ավելացրեք հասանելի սեղանները և դրանց դասավորությունը։
2. Կարգավորեք սեղանների հասանելիությունը
Մուտքագրեք, թե քանի սեղան է ազատ և որ ժամերն են հասանելի՝ նշելով հյուրերի առավելագույն քանակը։
3. Հարմարեցրեք ամրագրման ձևը Ձեր բիզնեսին
Կարգավորեք հաճախորդի կողմից լրացվող տվյալները՝ անվանում, հեռախոսահամար, հյուրերի թիվ։ Այստեղ կարող եք ավելացնել հատուկ նշումներ, եթե դրանց կարիքը կա։
4. Միացրեք ավտոմատացված հիշեցումները
Ակտիվացրեք հիշեցումները, որոնք ավտոմատ նամակ կուղարկեն հաճախորդներին իրենց ամրագրման մասին՝ նվազեցնելով չեկած այցելուների թիվը։
5. Տեղեկացրեք Ձեր հաճախորդներին նոր հնարավորության մասին
Ամրագրման համակարգի մասին տեղեկացրեք Ձեր ռեստորանի կայքում կամ սոցիալական մեդիայի էջերում և սկսեք ստանալ օնլայն ամրագրումներ՝ առանց ավելորդ զանգերի ու ժամանակի կորուստի։
Այսպիսով, արդյո՞ք օնլայն ամրագրման համակարգն իսկապես կարևոր է ռեստորանային բիզնեսի համար։ Պատասխանը մեկն է. եթե ուզում եք ավելի շատ հաճախորդներ, ավելի քիչ չեղարկումներ և ավելի հանգիստ աշխատանքային օրեր, ապա արդեն գիտեք՝ Ucraft Next-ը ստեղծել է բոլոր անհրաժեշտ պայմանները Ձեր բիզնեսի համար։
Այլ նմանատիպ նյութեր
446,005 entrepreneurs like you already have a head start
Become one of them by getting world-class expertise delivered into your inbox, for free.