Երևանյան հայտնի ռեստորանների կայքեր՝ ստեղծված Ucraft-ով

2024-12-04

Միշտ ավելի բարդ է որոշել՝ որտեղ ուտել, քան՝ ինչ ուտել: Լինի դա կիրակնօրյա նախաճաշ կենտրոնի սրճարաններից մեկում, երկար սպասված ընդմիջում, կամ երեկոն ընկերների հետ վայեյելու ևս մի առիթ, Երևանում ընթրել-ճաշել-նախաճաշելու հարցը միշտ ակտուալ է:

 

Համեղ ուտելիս էլ ընտրություն կատարելը հեշտ բան չէ: Գումարած՝ մենյու, սպասարկում, առաքում կոմբոն, որն ապահովելը դարձել է անհրաժեշտություն և հնարավոր է միայն պրոֆեսիոնալ կայքերի միջոցով:

 

Ի՞նչ ենք ուզում ասել. այսօր խոսելու ենք Երևանի ամենահայտնի ռեստորանների մասին, որոնց կայքերը ստեղծված են Ucraft Next-ով:

 

 

1. Sirelis 

 

Ռետրոյի սիրահարները կփաստեն՝ ուտելիքից բացի կարևոր է նաև միջավայրը, և այս տեսանկյունից Sirelis-ն անփոխարինելի է: Կայքն էլ, փոխանցելով նույն տրամադրությունը, հաճախորդներին առաջարկում է ծանոթանալ մենյուին, անցկացվող միջոցառումներին և գտնել անհրաժեշտ տեղեկություններ ռեստորանի մասին՝ յուրաքանչյուրը ներկայացված առանձին էջերով:

 

Եվ ամենակարևորը՝ կայքի որ էջում էլ լինեք, միշտ տեսանելի է սեղան ամրագրելու զանգի կոճակը:



sirelis

 

 

2. Lumen Coffee

 

Lumen Coffee-ն Երևանի կենտրոնում գտնվող այն սրճարանն է, որն առանձնանում է հարազատ 90-ականների տրամադրությամբ: Այստեղ մարդիկ գալիս են շփվելու, համեղ սուրճ վայելելու և մի պահ կտրվելու 21-րդ դարի տեխնոլոգիական իրականությունից: Դե իսկ Lumen-ի կայքը հնարավորություն է տալիս գնել սուրճերի մեծ տեսականուց ցանկացածը և այդ նույն տրամադրությունը ստեղծել տանը: Ինչպես հասկացաք, կայքում ամենակարևորը օնլայն խանութի էջն է՝ ստեղծված հատուկ սրճասեր օգտատերերի համար:

 

Կայքի գլխավոր էջն էլ պակաս կարևոր չէ. այստեղ ներկայացված են Lumen-ի մասնաճյուղերից յուրաքանչյուրը, անցկացվող միջոցառումները, ինչպես նաև հաճախորդներին հետաքրքրող ակտուալ հարցերը՝ իրենց պատասխաններով:



Lumen

 

 

3. TWINS

 

Վերջերս բացված TWINS-ը արդեն հասցրել է գերել շատերի սրտերը, հատկապես նրանց, ովքեր սիրում են արագ սնունդ, բայց հոգնել են նույնությունից: 

 

Բանալի բառը՝ արագ սնունդ, քանի որ կայքն առաջին հերթին օնլայն պատվերներ գրանցելու համար է: Պարզ, հասանելի ինտերֆեյսի շնորհիվ ընդմիջման, ընթրիքի կամ նույնիսկ նախաճաշի «հարցը», հաշվեք, լուծված է: Գրավիչ ու ախորժելի վիզուալներն էլ անտարբեր չեն թողնում, մանավանդ երբ կայքը թերթում եք երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 12:00-ին:

Ի դեպ, TWINS-ի կայքում կա նաև առանձին բաժին թափուր հաստիքների համար:

 

 

4. Collective

 

Արագ սնունդից թեթև անցում կատարենք էսթետիկ սնունդին. դե իհարկե խոսքը Collective-ի մասին է: Սա այն դեպքերից է, երբ օրը սկսում ես Afrolab-ի սուրճով, ճաշում Gallia-ում և վայելում երեկոն Minas Cocktail Bar-ում: Համապատասխանաբար՝ Afrolab-ի կայքում կարող եք օնլայն գնումներ կատարել, Gallia-ում՝ օնլայն պատվերներ, դե իսկ Minas-ում՝ ծանոթանալ մենյուի բոլոր հատուկ կոկտեյլներին: 

 

Չնայած որ Minas-ն ու Gallia-ն Collective-ի կայքում ներկայացված են տարբեր էջերով, Afrolab-ն իր առանձին կայքն ունի: Սակայն նրանք բոլորն էլ թե՛ վիզուալ և թե՛ ֆունկցիոնալ առումով համահունչ աշխատում են օգտատերերի համար:

 

Եվ այո, ճիշտ նկատեցիք՝ Ucraft-ում ներկա են Collective-ի բոլոր «անդամները»:

 

 

Collective

 

 

5. Zeituna

 

Հաջորդ կանգառը Zeituna-ն է՝ հատուկ արևելյան խոհանոցի սիրահարների համար: Կայքն ամբողջությամբ ոգեշնչված է բրենդի գաղափարախոսությամբ և միանգամից գրավում է իր ախորժելի նկարներով, որոնք հայտնվում են ճիշտ տեղում ճիշտ պահին: 

 

Իսկ եթե կայքը թերթելիս հասկացաք, որ շատ եք քաղցած, աջ անկյունում միշտ կա զանգի կոճակը՝ սեղան ամրագրելու համար:

 

 

Zeituna

 

 

6. Black Angus

 

Երևանում բոլորը գիտեն՝ եթե բուրգեր, ապա Black Angus: Բայց այսօր հավաքվել ենք խոսելու Black Angus-ի ոչ թե գործող, այլ նոր, դեռևս չհրապարակված կայքից (դե գիտեք՝ մենք ներքին կապեր ունենք):

 

Ճիշտ է, կայքը պատրաստման փուլում է, բայց արդեն իսկ ունի իր հստակ ոճն ու հստակ նպատակները: Օնլայն պատվեր անելուց մինչև տառատեսակներ՝ ամեն դետալ աշխատում է կայքի հստակ կառուցվածքի շնորհիվ: Այստեղ ևս, վիզուալից և ֆունկցիոնալությունից բացի, շեշտադրվում է փոխանցվող տրամադրությունը:

Իսկ եթե մինչ այս ծանոթ էիք Black Angus-ի հին կայքին, հիմա համեմատելու բան կունենաք:

 

 

Black Angus

 

 

7. Mr.GYROS

 

Շատ հեռու չենք գնում, որովհետև հաջորդը Mr.GYROS-ն է: Լինելով արագ սնունդի ցանց՝ Mr.GYROS-ի կայքում ամենակարևորը հաճախորդներին օնլայն պատվիրելու հնարավորություն տալն է:

 

Ընտրելով մենյուից ցանկացած ուտեստ՝ կարելի է հեշտությամբ ավելացնել այն զամբյուղում, ակնթարթորեն տեսնել վճարման ենթակա գումարն ու ընտրելով առաքման տարբերակը՝ գրանցել պատվերը: Մի քանի պարզ քայլ՝ հունական արագ սնունդը վայելելու համար: Ի դեպ, Mr.GYROS-ում նույնպես կա առանձին էջ՝ հատկացված աշխատանքի առաջարկներին:

 

 

Ինչու՞ են կայքերը կարևոր ռեստորանների համար

 

Երևանում, որտեղ ռեստորանների ու սրճարանների մրցակցությունն օր օրի թեժանում է, կայք ունենալը բերում է մի շարք լուրջ առավելություններ՝ հատկապես նոր հաճախորդներ ներգրավելու հարցում: Ահա, թե ինչու.

 

Ռեստորանը «դատում են» կայքով

Ռեստորանների մասին առաջին տպավորությունը հաճախորդները ստանում են կայքից. դա ուղղակիորեն ազդում է մարդկանց որոշման վրա, երբ նրանք որոնում են սննդի տարբերակներ։ Կայքում կարևոր է ներկայանալ հնարավորինս գրավիչ և պրոֆեսիոնալ կերպով:



Կայքերը խոսում են Ձեր փոխարեն

Վերջերս ռեստորաններում և սրճարաններում թղթային մենյուները իրենց տեղը զիջում են թվայիններին: Եվ այս առումով կայքերը իդեալական հարթակ են մենյուն ներկայացնելու համար՝ ներառելով ոչ միայն ճաշացանկ, այլև հատուկ առաջարկներ։ 

 

Իսկ եթե մենյուի կողքին ներկայացված են նաև ուտեստների որակյալ նկարներ, հաշվեք՝ գործի կեսն արված է:



Մթնոլորտը նույնպես կարևոր է

Քանի որ խոսեցինք լուսանկարներից, դրանք նաև փոխանցում են ռեստորանի մթնոլորտն ու ցույց տալիս ինտերիերը՝ ընդգծելով այն, ինչ Ձեզ առանձնացնում է մրցակիցներից։

 

Սա հատկապես կարևոր է նոր հաճախորդների համար, որոնք ցանկանում են նախապես պատկերացում կազմել ռեստորանի միջավայրի մասին։



Եթե կայք ունեք, միշտ հաճախորդի կողքին եք

Շնորհիվ կայքերի՝ հաճախորդները կարող են ցանկացած պահի՝ նույնիսկ աշխատանքային ժամերից դուրս, տեսնել Ձեր մենյուն, գտնել անհրաժեշտ տեղեկություն գտնվելու վայրի և Ձեզ հետ կապ հաստատելու մասին:

 

 

Ի՞նչ ներառել ռեստորանի կայքում և ինչպե՞ս ստեղծել կայք Ucraft Next-ով

 

Այժմ, երբ արդեն համոզվեցինք, որ կայքերը կարևոր մարքեթինգային գործիք են ռեստորանների համար, եկեք պարզենք՝ որոնք են այն հիմնական տարրերը, որ ապահովում են կայքի արդյունավետ աշխատանքը՝ դարձնելով այն առանձնահատուկ:



Գլխավոր էջ

Առաջին բանը, որ տեսնում են հաճախորդները կայք մուտք գործելիս, գլխավոր էջն է: Եթե կայքի հստակ կառուցվածքին բնորոշ բոլոր տարրերը դնենք մի կողմ, գլխավոր էջն անհրաժեշտ է օգտագործել միանգամից գրավելու և կարևոր ինֆորմացիա փոխանցելու համար: Ucraft Next-ում կարող եք գտնել կայքի պատրաստի բազմազան նմուշներ, որոնցից յուրաքանչյուրը ստեղծված է այս նպատակին ծառայելու համար:



Մենյու

Ռեստորանի կայքում մանրամասն և հարմարավետ մենյու ունենալը անհրաժեշտություն է, քանի որ այն մշտապես հաճախորդների ուշադրության կենտրոնում է՝ հասկանալու համար, թե ինչ է առաջարկում ռեստորանը։ Մենյուի էջը ստեղծելիս հիմնական սկզբունքը նրա տեսանելի և հարմար դասակարգված լինելն է։

 

Դե իսկ եթե Ձեր ռեստորանն առաջարկում է հատուկ սննդակարգի ուտեստներ (օրինակ՝ բուսական, վեգան կամ առանց գլյուտենի), անպայման ընդգծեք այդ առավելությունը մենյուի բաժնում։ 



Օնլայն ամրագրումների բաժին

Ներկայումս կայքերի ստեղծման հարթակները հնարավորություն են տալիս հաճախորդներին օնլայն ամրագրումներ կատարել՝ առաջ անցնելով մրցակիցներից: Այս համակարգը խնայում է ռեստորանի ժամանակն ու ռեսուրսները՝ նվազեցնելով հեռախոսով ամրագրումների հոսքը։ 

 

Ucraft Next-ն իհարկե տրամադրում է այս հնարավորությունը, որն էլ իր հերթին ունի մի շարք առավելություններ: Օրինակ՝ կայքին կցելով Ucraft-ի այս ինտեգրացիան՝ հնարավոր է տեսնել հաճախորդների տվյալները, վճարումները և կարգավորել ամրագրումները՝ ըստ ամսաթվի կամ կարգավիճակի։



Տեղեկությունների բաժին

Օգնեք հաճախորդներին հեշտությամբ գտնել Ձեզ:

 

Յուրաքանչյուր ռեստորանի կայք պետք է ունենա գտնվելու վայրի և կոնտակտային տվյալների բաժին, որը նույնպես կարող եք կատարելագործել, եթե Ձեր կայքը ստեղծված է Ucraft Next-ով։ Օրինակ՝ կայքին կարող եք կցել Google Maps, որն օգնում է հաճախորդներին պատկերացնել ռեստորանի գտնվելու վայրը՝ տեսնելով նաև հարակից տարածքները։

 

Էլ չենք խոսում հեռախոսահամարի և սոցիալական ցանցերի հաշիվները տեղադրելու մասին, որոնք հաճախորդների համար առաջնային կարևորություն ունեն:



Հաճախորդների կարծիքների բաժին

Այստեղ գործում է ռեստորանային բիզնեսի ոսկե կանոններից մեկը. հաճախորդը հաճախորդ է բերում:

 

Կայքում ներկայացնելով հաճախորդների կարծիքները՝ Դուք ձևավորում եք վստահություն և օգնում պոտենցիալ հաճախորդներին որոշում կայացնել՝ այցելե՞լ Ձեր ռեստորան, թե ոչ։ 

 

Ucraft Next-ով հաճախորդների կարծիքներ ներկայացնելը շատ պարզ է. նրան կարելի է կցել այնպիսի հարթակներ, ինչպիսիք են Yelp-ը, Google Reviews-ը կամ TripAdvisor-ը, և կարծիքները ավտոմատ կցուցադրվեն միանգամից Ձեր կայքում:

 

 

Վերջաբանի փոխարեն մեզ մնում է միայն ասել, որ լավ կայքը ոչ միայն հիանալի մարքեթինգային գործիք է, այլև կարևոր բաղադրիչ ռեստորանային բիզնեսում հաջողության հասնելու համար։ 

Դե իսկ Ucraft-ում մենք ոչ միայն Ձեր կայքի ստեղծման լավագույն հարթակն ենք, այլև առաջին հերթին Ձեր գործընկերը, որ, շարունակ կատարելագործվելով, օգնում է զարգացնել Ձեր բիզնեսը:

Այլ նմանատիպ նյութեր

446,005 entrepreneurs like you already have a head start

Become one of them by getting world-class expertise delivered into your inbox, for free.

Email
Error message sample