Ucraft-ի գաղտնիության քաղաքականություն

 

Ucraft-ը հավաքագրում է որոշակի Անձնական Տվյալներ իր Օգտատերերի մասին:

Սեփականատեր և Տվյալների վերահսկիչ

 

՛SoftConstruct՛ ՍՊԸ

14724 Ventura Boulevard 806,

Sherman Oaks, CA, USA, 91403

 

Սեփականատիրոջ էլ. փոստի հասցե: [email protected]

Հավաքագրված Տվյալների տեսակները

 

Ucraft-ի կամ երրորդ կողմի միջոցով հավաքագրված Անձնական Տվյալների տեսակներն են՝ էլ. փոստի հասցե, Cookie ֆայլեր, Օգտագործման Տվյալներ, անուն, ազգանուն, հեռախոսահամար, ընկերության անուն, երկիր և վեբկայք:

 

Հավաքագրված ցանկացած տեսակի Անձնական Տվյալների լիարժեք մանրամասները ներկայացված են սույն գաղտնիության քաղաքականության համապատասխան բաժիններում կամ նախքան Տվյալների հավաքագրումը ցուցադրված հատուկ բացատրական տեքստերում:

 

Անձնական Տվյալները կարող են ազատ տրամադրվել Օգտատիրոջ կողմից կամ, Օգտագործման Տվյալների դեպքում, ավտոմատ հավաքագրվել Ucraft-ից օգտվելու ժամանակ: Եթե այլ կերպ նշված չէ, ապա Ucraft-ի կողմից պահանջվող բոլոր Տվյալները պարտադիր են, և այդ տվյալները չներկայացնելը կարող է անհնար դարձնել Ucraft-ի կողմից ծառայությունների մատուցումը: Այն դեպքերում, երբ Ucraft-ը մասնավորապես նշում է, որ որոշ Տվյալներ պարտադիր չեն, Օգտատերերը կարող են չտրամադրել  դրանք՝ առանց Ծառայության հասանելիության կամ գործածության վրա ազդեցություն ունենալու:

 

Այն Օգտատերերը, որոնք վստահ չեն, թե Անձնական Տվյալներից որոնք են պարտադիր, կարող են առանց վարանելու կապ հաստատել Սեփականատիրոջ հետ:

Cookie-ների կամ այլ նման գործիքների կիրառումը Ucraft-ի կամ  Ucraft-ի կողմից օգտագործվող երրորդ կողմի ծառայությունների սեփականատերերի կողմից ծառայում են Օգտատիրոջ պահանջած Ծառայության մատուցման նպատակին, առկայության դեպքում նաև սույն փաստաթղթում և Cookie Քաղաքականության մեջ նկարագրված ցանկացած այլ նպատակի:

 

Օգտատերերը պատասխանատու են երրորդ կողմի ցանկացած Անձնական Տվյալների ձեռք բերման, հրապարակման կամ Ucraft-ի միջոցով տարածման համար և հաստատում են, որ նրանք ունեն երրորդ կողմի համաձայնությունն այդ Տվյալը Սեփականատիրոջը տրամադրելու հարցում:

Տվյալների մշակման եղանակն ու վայրը

 

Մշակման եղանակները

 

Սեփականատերը անվտանգության համապատասխան քայլեր է ձեռնարկում՝ կանխելու Տվյալների անթույլատրելի մուտքը, բացահայտումը, փոփոխությունը կամ նրանց չթույլատրված ոչնչացումը:

Տվյալների մշակումը կատարվում է համակրգիչների և/կամ ՏՏ գործիքների միջոցով, որոնք հետևում են նշված նպատակի կազմակերպչական գործընթացներին և եղանակներին: Բացի Սեփականատիրոջից, որոշ դեպքերում Տվյալները կարող են հասանելի լինել որոշակի մարդկանց, որոնք ներառված են Ucraft-ի գործունեության մեջ (ադմինիստրացիա, վաճառքի բաժին, մարկետինգ, իրավական բաժին, համակարգային ադմինիստրացիա) կամ արտաքին կողմերին (օրինակ՝ երրորդ կողմի տեխնիկական ծառայություններ մատուցողներ, էլ. փոստ պրովայդերներ, հոսթինգ պրովայդերներ, ՏՏ ընկերություններ, կապի գործակալություններ), որոնք Սեփականատիրոջ կողմից նշանակված են որպես Տվյալներ Մշակողներ: Այս կողմերի թարմացված ցանկը կարելի է ցանկացած պահի պահանջել Սեփականատիրոջից:

 

Մշակման իրավական հիմքերը

 

Սեփականատերը կարող է մշակել Օգտատերերի Անձնական Տվյալները, եթե հետևյալից որևէ մեկը համապատասխանում է դրան՝

  • Օգտատերերը տվել են իրենց համաձայնությունը մեկ կամ ավելի հատուկ նպատակների համար: Ծանուցում: Որոշ օրենսդրությունների համաձայն Սեփականատերը կարող է մշակել Անձնական Տվյալները, մինչև Օգտատերը չառարկի դրան («հրաժարվի»)՝ առանց համաձայնության կամ հետևյալ իրավական հիմքերից որևէ մեկի վրա հիմնվելու: Այն, սակայն, չի կիրառվում, երբ Անձնական Տվյալների մշակումը ենթակա է եվրոպական տվյալների պաշտպանության մասին օրենքին
  • Տվյալների տրամադրումն անհրաժեշտ է Օգտատիրոջ հետ պայմանագրի  և/կամ նախնական պայմանագրային պարտավորությունների կատարման համար
  • Մշակումն անհրաժեշտ է իրավական պարտավորության համապատասխանության համար, որին Սեփականատերը ենթակա է
  • Մշակումը կապված է այն առաջադրանքի հետ, որը կատարվում է հանրային շահի կամ Սեփականատիրոջ պաշտոնական լիազորությունների գործադրման շրջանակում
  • Մշակումն անհրաժեշտ է Սեփականատիրոջ կամ երրորդ կողմի կողմից հետապնդվող օրինական շահերի նպատակներով

Ցանկացած դեպքում Սեփականատերը սիրով կօգնի պարզել Տվյալների մշակմանը վերաբերող որոշակի իրավական հիմքեր և հատկապես արդյոք Անձնական Տվյալների տրամադրումը կանոնադրական, թե պայմանագրային պահանջ է կամ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ պահանջ:

 

Վայրը

 

Տվյալները մշակվում են Սեփականտիրոջ գործող գրասենյակներում կամ ցանկացած այլ վայրերում, որտեղ գտնվում են մշակման մեջ ներգրավված կողմերը:

 

Կախված Օգտատիրոջ գտնվելու վայրից՝ Օգտատիրոջ Տվյալների փոխանցումը կարող  է ներառել նաև այլ երկիր: Այդպիսի փոխանցված Տվյալների մշակման վայրի մասին ավելին իմանալու համար Օգտատերերը կարող են ուսումնասիրել Անձնական Տվյալների մշակմանը վերաբերող բաժինը:

 

Օգտատերերը նաև իրավունք ունեն ծանոթանալ տվյալների՝ Եվրամիությունից դուրս գտնվող որևէ երկիր կամ հանրային միջազգային օրենքով ղեկավարվող կամ երկու կամ ավելի երկրների կողմից հիմնված, ինչպիսին է ՄԱԿ-ը, ցանկացած միջազգային կազմակերպության փոխանցումների իրավական հիմունքներին  և անվտանգության միջոցներին, որոնք ձեռք են առնվում Սեփականատիրոջ կողմից՝ նրանց տվյալները պահպանելու համար:

 

Նման փոխանցում տեղի ունենալու դեպքում Օգտատերերը կարող են ավելին իմանալ՝ ուսումնասիրելով սույն փաստաթղթի համապատասխան բաժինները կամ կապվել Սեփականատիրոջը՝ օգտվելով տրամադրված կոնտակտային տվյալներից:

 

Պահպանման ժամկետը

 

Անձնական Տվյալները պետք է մշակվեն և պահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ նրանք ծառայում են իրենց հավաքագրման նպատակին:

Ուստի՝

  • Սեփականատիրոջ և Օգտատիրոջ միջև կնքված պայմանագրի կատարման նպատակով հավաքագրված Անձնական Տվյալները պետք է պահպանվեն մինչև այդ պայմանագրի լիարժեք կատարումը
  • Սեփականատիրոջ օրինական շահերի նպատակներով հավաքագրված Անձնական Տվյալները պետք է պահվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է այդ նպատակներն իրականացնելու համար: Օգտատերերը կարող են  սույն փաստաթղթի համապատասխան բաժիններում կամ սեփականատիրոջ հետ կապ հաստատելու միջոցով ծանոթանալ Սեփականատիրոջ կողմից հետապնդվող օրինական շահերին

Սեփականտերը կարող է Անձնական Տվյալները պահպանել ավելի երկար, եթե Օգտատերը համաձայնություն է տվել տվյալ մշակմանը և քանի դեռ այդ համաձայնությունն ուժի մեջ է:  Բացի այդ, Սեփականատերը կարող է պարտավորվել պահպանել Անձնական Տվյալներն ավելի երկար ժամկետով, երբ պահանջվում է դա կատարել իրավական պարտավորության կատարման համար կամ ղեկավարության հրամանով:

 

Պահպանման ժամկետը լրանալուն պես Անձնական Տվյալները ջնջվում են: Հետևաբար, մուտքի, ջնջելու, ուղղելու իրավունքը և տվյալների տեղափոխելիության իրավունքը չեն կարող կիրառվել պահպանման ժամկետի ավարտից հետո:

Մշակման նպատակները

 

Օգտատիրոջ վերաբերյալ տվյալները հավաքագրվում են, որպեսզի Սեփականատիրոջը թույլատրվի մատուցել իր Ծառայություններն, ինչպես նաև հետևյալ նպատակներով՝ Օգտատիրոջ տվյալների բազայի կառավարում, Վերլուծություն, Հոսթինգ և բեքենդ ենթակառուցվածքներ, Բովանդակության ցուցադրում արտաքին պլատֆորմներից, Գրանցում և նույնականացում, Վճարումների իրականացում, Արտաքին սոցիալական ցանցերի և պլատֆորմների միջև կապ, Օգտատիրոջ հետ կապի հաստատում, Բովանդակության մեկնաբանում, Թեգերի կառավարում, Հիթ մեփինգ և սեսիայի ձայնագրում, Մուտք երրորդ կողմի հաշիվներ և Կոմերցիոն կապերի հաստատում:

Օգտատերերը կարող են սույն փաստաթղթի համապատասխան բաժիններում տեղեկատվություն գտնել մշակման նպատակների և յուրաքանչյուր նպատակի համար օգտագործվող Անձնական Տվյալների մասին:

Ucraft-ի կողմից Facebook-ից պահանջվող թույլտվությունները

 

Ucraft-ը կարող է Facebook-ից որոշակի թույլտվություններ պահանջել, որպեսզի կարողանա գործողություններ կատարել Օգտատիրոջ Facebook-յան հաշվով և ստանա տվյալներ ՝ ներառյալ Անձնական Տվյալները: Այս ծառայությունը Ucraft-ին թույլ է տալիս կապվել Օգտատիրոջ՝ Facebook Inc-ի կողմից տրամադրված  Facebook-յան հաշվին:

Այս ամենի մասին ավելին իմանալու համար առաջարկում ենք գնալ Facebook permissions documentation և Facebook privacy policy բաժիններ:

 

Պահանջվող թույլտվությունները հետևյալն են՝

 

Ընդհանուր տեղեկություն

 

Այն ավտոմատ ներառում է Օգտագիրոջ մասին որոշակի Տվյալներ, օրինակ, ID, անուն, նկար, սեռ, գտնվելու վայր և  օգտատիրոջն առնչվող որոշակի կապեր, օրինակ, ընկերներ: Եթե Օգտատերը հանրային ռեժիմում ավելի շատ տեղեկություն է տրամադրել , ապա ավելի շատ տեղեկություն կդառնա հասանելի:

 

Էլ. փոստ

 

Ապահովում է մուտք Օգտատտիրոջ  էլ. փոստի հիմնական հասցեին:

Անձնական տվյալների մշակման վերաբերյալ մանրամասն տեղեկություններ

 

Անձնական տվյալները հավաքագրվում են հետևյալ նպատակներով և հետևյալ ծառայություններն օգտագործելով՝

 

Մուտք երրորդ կողմի հաշիվներ

 

Ծառայության այս տեսակը թույլ է տալիս Ucraft-ին մուտք գործել երրորդ կողմի ծառայության քո հաշվի Տվյալներ և դրա հետ կատարել գործողություններ:

Այս ծառայություններն ավտոմատ չեն ակտիվացվում, այլ պահանջում են բացահայտ թույլտվություն Օգտատիրոջ կողմից:

 

Մուտք Facebook-ի հաշիվ (Ucraft)

 

Այս ծառայությունը Ucraft- ին թույլ է տալիս կապվել օգտատիրոջ՝ Facebook, Inc-ի կողմից տրամադրված Facebook-յան հաշվին:

Անհրաժեշտ թույլտվություն: Էլ. փոստ

 

Մշակման վայրը: ԱՄՆ - Privacy Policy. Privacy Shield participant:

 

Վերլուծություն

 

Այս բաժնում պարունակվող ծառայությունները հնարավորություն են տալիս Սեփականատիրոջը վերահսկել և վերլուծել վեբ թրաֆիքը և կարող են օգտագործվել Օգտատիրոջ վարքագիծը վերահսկելու համար:

 

Google Analytics (Google Inc.)

 

Google Analytics-ը Google Inc.-ի կողմից տրամադրվող վեբ վերլուծության ծառայություն է (Google): Google-ն օգտագործում է հավաքագրված Տվյալները Ucraft- ի օգտագործումը վերահսկելու և ուսումնասիրելու, նրա գործունեության վերաբերյալ հաշվետվություններ պատրաստելու և այլ Google ծառայությունների հետ կիսվելու համար:

 

Google-ը կարող է հավաքագրված տվյալներն օգտագործել իր գովազդային ցանցի գովազդները բովանդակային և անհատականացված դարձնելու համար:

Հավաքագրվող Անձնական Տվյալներ: Cookie-ներ և Օգտագործման Տվյալներ:

 

Մշակման վայրը: ԱՄՆ - Privacy PolicyOpt Out

 

 

Google Ads conversion tracking (Google Inc.)

 

Google Ads conversion tracking-ը Google Inc-ի կողմից տրամադրվող վերլուծական ծառայություն է, որը Google Ads-ի գովազդային ցանցի տվյալները կապում է  Ucraft-ում կատարվող գործողությունների հետ:

 

Հավաքագրվող Անձնական Տվյալներ: Cookie-ներ և Օգտագործման Տվյալներ:

 

Մշակման վայրը: ԱՄՆ - Privacy Policy. Privacy Shield participant.

 

Կոմերցիոն կապեր

 

Ծառայության այս տեսակը թույլ է տալիս Ucraft-ին ցուցադրել երրորդ կողմի ապրանքատեսակների կամ ծառայությունների գովազդները: Գովազդները կարող են ցուցադրվել որպես գովազդային հղումներ կամ վահանակներ՝ օգտագործելով տարբերտեսակ գրաֆիկա:

Հավելվածում տեղադրված պատկերի կամ վահանակի վրա կատարված քլիքները դիտվում են ստորև նշված երրորդ կողմի ծառայությունների կողմից և կիսվում Ucraft-ի հետ:

Մանրամասն իմանալու համար, թե որ տվյալներն են հավաքագրվում, խնդրում ենք ծանոթանալ յուրաքանչյուր ծառայության գաղտնիության քաղաքականության հետ:

 

iDevAffiliate (iDevDirect LLC)

 

iDevAffiliate-ը iDevDirect LLC-ի կողմից մատուցվող կոմերցիոն կապի ծառայություն է:

Հավաքագրվող Անձնական Տվյալներ: Cookie-ներ և Օգտագործման Տվյալներ:

Մշակման վայրը: ԱՄՆ - Privacy Policy:

 

 

Կապ Օգտատիրոջ հետ

 

Կապի ձևանմուշը (Ucraft)

 

Լրացնելով կապի ձևանմուշը՝ Տվյալների հետ մեկտեղ՝ Օգտատերը թույլ է տալիս Ucraft-ին օգտագործել այս մանրամասները՝ պատասխանելու տեղեկատվության, մեջբերումների կամ նմանատիպ այլ պահանջներին պատասխանելու համար, ինչպես ներկայացված է ձևանմուշի վերևի մասում:

 

Հավաքագրվող Անձնական Տվյալներ: Ընկերության անուն, երկիր, էլ. փոստի հասցե, անուն, ազգանուն, հեռախոսահամար և վեբկայք:

 

Էլ. փոստի ցանկ կամ տեղեկագիր (Ucraft)

 

Գրանցվելով էլ. փոստի ցանկում կամ տեղեկագրում` Օգտատիրոջ էլ. փոստի հասցեն ավելացվում է այն անձանց կոնտակտների ցանկում, որոնք կարող են ստանալ Ucraft-ի վերաբերյալ կոմերցիոն կամ գովազդային բնույթի տեղեկություններ պարունակող էլեկտրոնային հաղորդագրություններ: Քո էլ. փոստի հասցեն նույնպես կարող է ավելացվել այս ցուցակում ` Ucraft-ում գրանցելուց կամ գնում կատարելուց հետո:

Հավաքագրվող Անձնական Տվյալներ: Էլ. փոստի հասցե, անուն և ազգանուն:

 

Բովանդակության մեկնաբանում

 

Բովանդակության մեկնաբանման ծառայություններն Օգտատերերին թույլ են տալիս կատարել և հրապարակել Ucraft-ի բովանդակության վերաբերյալ իրենց մեկնաբանությունները:

Կախված Սեփականատիրոջ կողմից ընտրված կարգավորումներից՝ Օգտատերերը կարող են նաև անանուն մեկնաբանություններ թողնել: Եթե Օգատատիրոջ կողմից տրամադրված Անձնական Տվյալների մեջ կա էլ. փոստի հասցե, ապա այն կարող է օգտագործվել նույն բովանդակության վերաբերյալ մեկնաբանությունների ծանուցումներն ուղարկելու համար: Օգտատերերը  պատասխանատու են իրենց սեփական մեկնաբանությունների բովանդակության համար:

 

Եթե երրորդ կողմերից  տրամադրվող բովանդակության մեկնաբանման ծառայությունը տեղադրված է, այն կարող է հավաքագրել վեբ թրաֆիքի վերաբերյալ տվյալներ այն էջերի համար, որտեղ մեկնաբանության ծառայությունը տեղադրված է, նույնիսկ եթե Օգտատերերը չեն օգտագործում բովանդակության մեկնաբանման ծառայությունը:

 

Disqus (Disqus)

 

Disqus-ը բովանդակության մեկնաբանման ծառայություն է՝ տրամադրված Big Heads Labs Inc-ի կողմից:

Հավաքագրվող Անձնական Տվյալներ: Cookie-ներ, Օգտագործման Տվյալներ և տարատեսակ տվյալներ, որոնք նշված են ծառայության գաղտնիության քաղաքականության մեջ:

 

Մշակման վայրը: ԱՄՆ - Privacy PolicyOpt out:

 

Բովանդակություն ցուցադրումն արտաքին պլատֆորմներից

 

Ծառայությունների այս տեսակը թույլ է տալիս դիտել արտաքին հարթակներում տեղակայված բովանդակությունն անմիջապես Ucraft- ի էջերից և կապ հաստատել դրանց հետ:

Ծառայության այս տեսակը կարող է հավաքագրել վեբ թրաֆիքի տվյալներն այն էջերի համար, որտեղ ծառայությունը տեղադրված է, նույնիսկ այն ժամանակ, երբ Օգտատերերը չեն օգտագործում այն:

 

Google Fonts (Google Inc.)

 

Google Fonts-ը Google Inc-ի կողմից տրամադրվող տառատեսակի վիզուալիզացիայի ծառայություն է, որը թույլ է տալիս Ucraft-ին  այս տեսակի բովանդակությունը ներդնել իր էջերում:

Հավաքագրվող Անձնական Տվյալներ: Օգտագործման Տվյալներ և տարատեսակ տվյալներ, որոնք նշված են ծառայության գաղտնիության քաղաքականության մեջ:

Մշակման վայրը: ԱՄՆ – Privacy Policy.

 

Վճարումների կատարում

 

Վճարման մշակման ծառայությունները Ucraft-ին հնարավորություն են տալիս իրականացնել վճարումներ կրեդիտային քարտով, բանկային փոխանցումով կամ այլ եղանակներով: Ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար Ucraft-ը կիսում է միայն գործարքը վարող ֆինանսական միջնորդների հետ գործարքի կատարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը:

Այս ծառայություններից որոշները կարող են նաև թույլատրել ժամկետային հաղորդագրությունների ուղարկումն Օգտատիրոջն՝ ինչպես, օրինակ, վճարման վերաբերյալ հաշիվ-ապրանքագրեր կամ ծանուցումներ պարունակող նամակներ:

 

Braintree (PayPal Inc.)

 

Braintree-ին վճառման ծառայություն է՝ տրամադրված Braintree-ի՝ PayPal, Inc.-ի բաժանմունքի կողմից:

ՀավաքագրվողԱնձնական Տվյալներ: Տարատեսակ տվյալներ, որոնք նշված են ծառայության գաղտնիության քաղաքականության մեջ:

 

 

Հիթ մեփինգ և սեսիայի ձայնագրում

 

Հիթ մեփինգի ծառայություններն օգտագործվում են ցուցադրելու էջի այն հատվածները, որտեղ Օգտատերերն ամենից հաճախն են  մկնիկը տեղաշարժում կամ քլիք անում: Դա ցույց է տալիս, թե որ հատվածներն են ավելի հետաքրքիր Օգտատերերի համար: Այս ծառայությունները հնարավորություն են տալիս ղեկավարել և վերլուծել վեբ թրաֆիքը, ինչպես նաև հետևել Օգտատիրոջ վարքագծին:

Այս ծառայություններից որոշները կարող են ձայնագրել սեսիաները և դրանք հասանելի դարձնել հետագա կիրառության համար:

 

 

Hotjar Heat Maps & Recordings (Hotjar Ltd.)

 

Hotjar-ը սեսիայի ձայնագրման և հիթ մեփինգի ծառայություն է՝ տրամադրված Hotjar Ltd-ի կողմից:

Hotjar-ն ունի ընհանուր ՛Do Not Track՛ վերնագրեր: Սա նշանակում է, որ բրաուզերը կարող է թույլ տալ չհավաքագրել Օգտատիրոջ որևէ տվյալ: Սա կարգավորում է, որը հասանելի է բոլոր խոշոր բրաուզերում: Ավելին իմանալու համար այցելիր Hotjar-ի opt-out տեղեկատվության բաժին:

Հավաքագրվող Անձնական Տվյլներ: Cookie-ներ, Օգտագործման Տվյալներ և տարատեսակ տվյալներ, որոնք նշված են ծառայության գաղտնիության քաղաքականության մեջ:

Մշակման վայրը: Մալթա – Privacy PolicyOpt Out:

 

Հոսթինգ և բեքենդ ենթակառուցվածք

Ծառայությունների այս տեսակն ունի տվյալների և ֆայլերի հոսթինգի նպատակ, որը Ucraft-ին թույլ է տալիս  աշխատել և տարածվել, ինչպես նաև տրամադրել պատրաստի ենթակառուցվածք` Ucraft- ի որոշ առանձնահատկություններ կամ հատվածներ գործարկելու համար: Այս ծառայություններից որոշներն աշխատում են աշխարհագրականորեն բաշխված  սերվերների միջոցով, ինչը դժվարացնում է Անձնական Տվյալների պահման փաստացի գտնվելու վայրը որոշելը:

 

Google App Engine (Google Inc.)

 

Google App Engine-ը  Google Inc-ի կողմից տրամադրվող հոսթինգ ծառայություն է:

Հավաքագրվող Անձնական Տվյալներ: Տարատեսակ տվյալներ, որոնք նշված են ծառայության գաղտնիության քաղաքականության մեջ:

Մշակման վայրը: ԱՄՆ - Privacy Policy:

 

Google Cloud Storage (Google Inc.)

 

Google Cloud Storage-ը Google Inc-ի կողմից տրամադրվող հոսթինգ ծառայություն է:

Հավաքագրվող Անձնական Տվյալներ: Տարատեսակ տվյալներ, որոնք նշված են ծառայության գաղտնիության քաղաքականության մեջ:

Մշակման վայրը: ԱՄՆ - Privacy Policy:

 

Արտաքին սոցիալական ցանցերի և հարթակների հետ փոխգործակցությունը

 

Ծառայությունների այս տեսակը թույլ է տալիս փոխգործակցել սոցիալական ցանցերի կամ այլ արտաքին պլատֆորմների հետ անմիջապես Ucraft-ի էջերից:

Ucraft-ի միջոցով ձեռք բերված փոխգործակցությունը և տեղեկատվությունը մշտապես ենթակա են յուրաքանչյուր սոցիալական ցանցի Օգտատիրոջ գաղտնիության կարգավորումներին:

Ծառայության այս տեսակը կարող է նույնպես հավաքագրել թրաֆիքի տվյալներ այն էջերի համար, որտեղ ծառայությունը տեղադրված է, նույնիսկ այն ժամանակ, երբ Օգտատերերը չեն օգտագործում այն:

 

Twitter-ի Tweet կոճակ և սոցիալական վիդջեթներ  (Twitter, Inc.)

 

Twitter-ի Tweet կոճակը և սոցիալական վիդջեթները ծառայություններ են, որոնք թույլ են տալիս փոխգործակցել  Twitter, Inc-ի կողմից տրամադրվող Twitter սոցիալական ցանցի հետ:

Հավաքագրվող Անձնական Տվյալներ: Cookie-ներ և Օգտագործման Տվյալներ:

Մշակման վայրը: ԱՄՆ - Privacy Policy:

 

Pinterest-ի “Pin it” կոճակ և սոցիալական վիդջեթներ (Pinterest)

 

Pinterest-ի “Pin it” կոճակը և սոցիալական վիդջեթները (Pinterest) ծառայություններ են, որոնք թույլ են տալիս փոխգործակցել Pinterest Inc-ի կողմից տրամադրվող Pinterest հարթակի հետ:

Հավաքագրվող Անձնական Տվյալներ: Cookie-ներ և Օգտագործման Տվյալներ:

 

Մշակման վայրը: ԱՄՆ -Privacy Policy:

 

Գրանցում և նույնականացում

 

Գրանցման կամ նույնականացման միջոցով Օգտատերերը թույլ են տալիս Ucraft-ին ճանաչել իրենց և տալ ծառայություններից օգտվելու հնարավորություն:

Կախված ստորև նկարագրվածից՝ երրորդ կողմերը կարող են տրամադրել գրանցման և նույնականացման ծառայություններ: Այս դեպքում Ucraft-ը կկարողանա մուտք գործել այնպիսի Տվյալներ, որոնք պահվում են այդ երրորդ կողմի ծառայությունների կողմից` գրանցման կամ նույնականացման նպատակով:

 

Google OAuth (Google Inc.)

 

Google OAuth-ը Google Inc-ի կողմից տրամադրվող գրանցման և նույնականացման ծառայություն է և միացված է Google ցանցին:

Հավաքագրվող Անձնական Տվյալներ: Տարատեսակ տվյալներ, որոնք նշված են ծառայության գաղտնիության քաղաքականության մեջ:

Մշակման վայրը: ԱՄՆ - Privacy Policy.

 

Facebook Authentication (Facebook, Inc.)

 

Facebook Authentication-ը Facebook, Inc.- ի կողմից տրամադրվող գրանցման և նույնականացման ծառայություն է, որը կապված է Facebook սոցիալական ցանցի հետ:

Հավաքագրվող Անձնական Տվյալներ: Տարատեսակ տվյալներ, որոնք նշված են ծառայության գաղտնիության քաղաքականության մեջ:

Մշակման վայրը: ԱՄՆ - Privacy Policy:

 

 

Թեգի կառավարում

 

Ծառայության այս տեսակն օգնում է Սեփականատիրոջը կենտրոնացված ձևով կառավարել Ucraft-ում անհրաժեշտ թեգերը կամ սկրիպտները:

Այն այս ծառայությունների միջոցով հանգեցնում է Օգտատերերի Տվյալների հոսքի, ինչը կարող է հանգեցնել այդ Տվյալների պահպանմանը:

 

Segment (Segment Inc.)

 

Segment-ը Segment.io, Inc-ի կողմից տրամադրվող թեգի կառավարման ծառայություն է:

Հավաքագրվող Անձնական Տվյալներ: Cookie-ներ և Օգտագործման Տվյալներ:

Մշակման վայրը: ԱՄՆ -   Privacy Policy:

 

Օգտատիրոջ տվյալների բազայի կառավարում

 

Ծառայությունների այս տեսակ թույլ է տալիս Սեփականատիրոջը ստեղծել օգտատերերի պրոֆիլներ `սկսած էլ. փոստի հասցեից, անձնական անունից կամ Օգտատիրոջ կողմից Ucraft-ին տրամադրած այլ տեղեկատվությունից, ինչպես նաև վերլուծական հատկությունների միջոցով հետևել Օգտատիրոջ գործունեությունը: Այս Անձնական Տվյալները կարող են նաև համընկնել Օգտատիրոջ մասին հանրայնորեն հասանելի տեղեկատվության հետ (օրինակ՝ սոցիալական ցանցերի պրոֆիլները) և օգտագործվել գաղտնի պրոֆիլների ստեղծման համար, որոնք Սեփականատերը կարող է ցուցադրել և օգտագործել Ucraft-ը բարելավելու համար:

 

Այս ծառայություններից որոշները կարող են նաև հնարավորություն տալ Օգտատիրոջն ուղարկել ժամկետային հաղորդագրություններ՝ ինչպես, օրինակ, էլ. նամակներ՝ Ucraft- ում կատարված որոշակի գործողությունների հիման վրա:

 

Intercom (Intercom Inc.)

 

Intercom-ը հանդիսանում է Intercom Inc.- ի կողմից տրամադրվող տվյալների բազայի կառավարման ծառայություն: Intercom-ը կարող է նաև օգտագործվել որպես հաղորդակցման միջոց՝ կամ էլեկտրոնային փոստի կամ մեր պրոդուկտ(ներ)ի  հաղորդագրությունների միջոցով:

Հավաքագրվող Անձնական Տվյալներ: Էլ. փոստի հասցե և տարատեսակ Տվյալներ, որոնք նշված են ծառայության գաղտնիության քաղաքականության մեջ:

Մշակման Վայրը: ԱՄՆ - Privacy Policy:

Օգտատերերի իրավունքները

 

Օգտատերերը կարող են օգտվել Սեփականատիրոջ կողմից մշակված իրենց Տվյալներին առնչվող որոշակի իրավունքներից:

Մասնավորապես՝ Օգտատերերն իրավունք ունեն ՝

 

  • Ցանկացած ժամանակ հրաժարվել իրենց համաձայնությունից: Օգտատերերն իրավունք ունեն հրաժարվել նախկինում իրենց Անձնական Տվյալների մշակման համար տրված համաձայնությունից:
  • Առարկել իրենց Տվյալների մշակմանը: Օգտատերերն իրավունք ունեն առարկել իրենց տվյալների մշակմանը, եթե այն իրականացվում է իրավական հիմքով՝ բացի համաձայնությունից: Լրացուցիչ մանրամասները ներկայացված են ստորև հատկացված բաժնում:
  • Մուտք գործել իրենց Տվյալներ:  Օգտատերերն իրավունք ունեն իմանալ՝ արդյոք Տվյալները մշակվում են Սեփականատիրոջ կողմից, բացահայտել մշակման որոշակի ասպեկտներ և ստանալ մշակող Տվյալների կրկնօրինակը:
  • Ստուգել և պահանջել ուղղում: Օգտատերերն իրավունք ունեն ստուգել իրենց Տվյալների ճշգրտությունը և պահանջել նրանց թարմացում կամ ուղղում:
  • Սահմանափակել իրենց Տվյալների մշակումը: Օգտատերերը որոշակի հանգամանքներում իրավունք ունեն սահմանափակել իրենց Տվյալների մշակումը: Այս դեպքում Սեփականատերը կվերամշակի նրանց Տվյալները միայն դրանք պահելու նպատակով:
  • Պահանջել ջնջել կամ հեռացնել Անձնական Տվյալները: Օգտատերերն իրավունք ունեն որոշակի հանգամանքներում Սեփականատիրոջից պահանջել ջնջել իրենց տվյալները:
  • Ստանալ իրենց տվյալները և փոխանցել մեկ այլ վերահսկչի: Օգտատերերն իրավունք ունեն ստանալ իրենց Տվյալները համակարգված, հանրայնորեն կիրառվող և մեքենայորեն ընթեռնելի ձևաչափով և, եթե տեխնիկապես հնարավոր է, այն փոխանցել մեկ այլ վերահսկչի `առանց որևէ խոչընդոտի: Այս դրույթը կիրառելի է, եթե Տվյալները մշակվում են ավտոմատ կերպով և եթե մշակումը հիմնված է Օգտատիրոջ համաձայնության, պայմանագրի կամ պայմանագրային պարտավորությունների վրա, որի մի մասն է հանդիսանում Օգտատերը:
  • Բողոքարկել: Օգտատերերն իրավունք ունեն պահանջ ներկայացնել իրենց իրավասու տվյալների պաշտպանության մարմնի առաջ:

 

 

Մանրամասներ մշակմանն առարկելու իրավունքի վերաբերյալ

 

Այն դեպքերում, երբ Անձնական Տվյալները մշակվում են հանրային շահի համար, Սեփականտիրոջը վստահված պաշտոնական լիազորությունների իրագործման դեպքում կամ Սեփականատիրոջ իրավական շահի հետապնդման նպատակով, Օգտատերերը կարող են առարկել այդպիսի մշակմանը` իրենց կոնկրետ իրավիճակի վերաբերյալ ներկայացնելով հիմնավորում՝ արդարացնելու տվյալ առարկությունը:

Օգտատերերը պետք է իմանան, որ եթե իրենց Անձնական Տվյալները մշակվեն ուղղակի մարքեթինգային նպատակներով, նրանք կարող են ցանկացած ժամանակ առարկել այդ մշակմանը՝ առանց որևէ պատճառաբանության: Իմանալու համար՝ արդյոք Սեփականատերն Անձնական Տվյալները մշակում է ուղղակի մարքեթինգային նպատակներով, Օգտատերերը կարող են ուսումնասիրել սույն փաստաթղթի համապատասխան բաժինները:

 

 

Ինչպես կիրառել սույն իրավունքները

 

Օգտատիրոջ իրավունքները կիրառելու ցանկացած պահանջ կարող է ուղարկվել Սեփականատիրոջը՝ սույն փաստաթղթում ներկայացված կոնտակտային տվյալների միջոցով: Այս պահանջները կարող են իրականացվել անվճար և Սեփականատիրոջ կողմից կհասցեագրվեն հնարավորինս շուտ՝ պարտադիր մեկ ամսվա ընթացքում:
 

Cookie քաղաքականություն

 

Ucraft -ն օգտագործում է Cookie-ներ: Ավելին իմանալու և cookie-ի մասին մանրամասներին ծանոթանալու համար Օգտատերը կարող է ուսումնասիրել Cookie Policy-ն:

Լրացուցիչ տեղեկատվություն տվյալներ հավաքագրման և մշակման վերաբերյալ

 

Իրավական գործողություն

 

Օգտատիրոջ Անձնական Տվյալները կարող են Սեփականատիրոջ կողմից օգտագործվել դատարանում կամ այն փուլերում, որոնք հանգեցնում են Ucraft-ի կամ համապատասխան Ծառայությունների ոչ պատշաճ օգտագործման հետևանքով հնարավոր իրավական գործողությունների:

Օգտատերը հայտարարում է, որ տեղյակ է, որ Սեփականատերը կարող է պետական մարմինների պահանջով հրապարակել անձնական տվյալներ:

 

Լրացուցիչ տեղեկատվություն Օգտատիրոջ Անձնական Տվյալների մասին

 

Բացի սույն գաղտնիության քաղաքականության մեջ պարունակվող տեղեկատվությունից, Ucraft-ը կարող է դիմումի համաձայն օգտատիրոջը տրամադրել որոշակի Ծառայություններին կամ Անձնական Տվյալների հավաքագրմանը և մշակմանը վերաբերող լրացուցիչ և համատեքստային տեղեկատվություն:

 

Համակարգի տեղեկամատյաններ և սպասարկում

 

Շահագործման և սպասարկման նպատակներով Ucraft-ը և ցանկացած երրորդ կողմի ծառայություններ կարող են հավաքել այնպիսի ֆայլեր, որոնք գրանցում են (Համակարգի տեղեկամատյան) Ucraft-ի  հետ կապն՝ այս նպատակով օգտագործելով այլ Անձնական Տվյալներ (օրինակ՝ IP հասցեն):

 

Սույն քաղաքականության մեջ չպարունակվող տեղեկատվություն

Սեփականատիրոջից կարելի է ցանկացած պահի պահանջվել Անձնական Տվյալների հավաքագրման կամ մշակման հետ կապված մանրամասն տեղեկություններ: Խնդրում ենք տեսնել սույն փաստաթղթի սկզբում առկա կոնտակտային տվյալները:

 

Ինչպես են կարգավորվում ՛Do Not Track՛ հայտերը

Ucraft-ում առկա չէ ՛Do Not Track՛ գործառույթը:

Որոշելու համար՝ արդյոք որևէ երրորդ կողմի ծառայություն ունի այդ գործառույթը, խնդրում ենք կարդալ նրանց գաղտնիության քաղաքականությունները:

 

Փոփոխություններ սույն գաղտնիության քաղաքականությունում

Սեփականատերը պահպանում է ցանկացած պահի սույն գաղտնիության քաղաքականության մեջ փոփոխություններ կատարելու իրավունքը ` այս էջում իր օգտատերերին ծանուցելով և, հնարավոր է, Ucraft-ի շրջանակներում և/կամ, որքանով տեխնիկապես և իրավական առումով հնարավոր է,  Սեփականատիրոջը հասանելի ցանկացած կոնտակտային տեղեկատվության միջոցով Օգտատերերին ծանուցում ուղարկելով: Խորհուրդ է տրվում հաճախակի ստուգել այս էջը՝ անդրադառնալով ներքևում նշված վերջին փոփոխության ամսաթվին:

Եթե փոփոխություններն ազդեն Օգտատիրոջ  համաձայնության հիման վրա կատարված մշակման գործունեության վրա, Սեփականատերը պետք է Օգտատիրոջից անհրաժեշտության դեպքում  նոր համաձայնություն ստանա:

 

 

Սահմանումներ և իրավական հղումներ

 

Անձնական տվյալներ

Ուղղակի, անուղղակի կամ այլ տեղեկությունների հետ կապված ցանկացած տեղեկատվություն` ներառյալ անձնական նույնականացման համարը, որը թույլ է տալիս ֆիզիկական անձի նույնականացումը:

 

Օգտագործման տվյալներ

Ucraft-ի (կամ Ucraft-ում  ներգրավված երրորդ կողմի ծառայությունների) միջոցով ավտոմատ հավաքագրված տեղեկատվությունը կարող է ներառել Ucraft-ի Օգտատերերի կողմից  օգտագործվող համակարգիչների IP հասցեները կամ դոմենայնների անվանումները, URI (Uniform Resource Identifier) հասցեները , պահանջելու ժամանակը, պահանջը սերվերում հաստատելու համար օգտագործված մեթոդը, պատասխան ստացված ֆայլի չափը, սերվերի պատասխանի կարգավիճակը (դրական արդյունք, սխալ և այլն) ցույց տվող թվային կոդը, ծագման երկիրը, Օգտատիրոջ կողմից օգտագործված բրաուզերի և օպերացիոն համակարգի առանձնահատկությունները, յուրաքանչյուր այցելության ժամանակահատվածի մանրամասները (օրինակ՝ հավելվածի յուրաքանչյուր էջի վրա ծախսված ժամանակը),  հավելվածում այցելած էջերի հաջորդականության վերաբերյալ մանրամասներ և սարքի օպերացիոն համակարգի և/կամ Օգտատիրոջ ՏՏ միջավայրի մասին այլ պարամետրեր:

 

Օգտատեր

Ucraft-ից օգտվող անհատ, ով, եթե այլ կերպ նշված չէ, հանդիսանում է Տվյալների Սուբյեկտը:

 

Տվյալների Սուբյեկտ

Ֆիզիկական անձ, ում վերաբերում են Անձնական Տվյալները:

 

Տվյալները մշակող  (կամ  տվյալների վերահսկիչ)

Ֆիզիկական կամ իրավաբանական անձ, պետական մարմին, գործակալություն կամ այլ մարմին, որը տվյալ գաղտնիության քաղաքականության մեջ նկարագրված Վերահսկիչի անունից մշակում է Անձնական Տվյալները:

 

Տվյալների վերահսկիչ  (կամ Սեփականատեր)

Ֆիզիկական կամ իրավաբանական անձ, պետական մարմին, գործակալություն կամ այլ մարմին, որը միայնակ կամ մյուսների հետ համատեղ սահմանում է Անձնական Տվյալների մշակման նպատակներն ու եղանակները՝ ներառյալ Ucraft-ի գործարկման և օգտագործման հետ կապված անվտանգության միջոցները: Տվյալների վերահսկիչը, եթե այլ կերպ սահմանված չէ, հանդիսանում է, Ucraft- ի Սեփականատերը:

 

 

Ucraft (կամ սույն հավելվածը)

Եղանակը, որով Օգտատիրոջ Անձնական Տվյալները հավաքագրվում և մշակվում են:

 

Ծառայություն

Ucraft-ի կողմից տրամադրվող ծառայություն, ինչպես նկարագրված է հարաբերական տերմիններով (առկայության դեպքում) և սույն կայքում/հավելվածում:

 

Եվրամիություն (կամ ԵՄ)

Եթե այլ կերպ նշված չէ, ապա սույն փաստաթղթում Եվրամիությանն արված բոլոր հղումները ներառում են Եվրոպական Միության և Եվրոպական տնտեսական տարածքի ներկա բոլոր անդամ պետությունները:

 

Cookie-ներ

Օգտատիրոջ սարքում պահվող փոքրիկ տվյալներ:

 

Իրավական տեղեկատվություն

Գաղտնիության մասին սույն հայտարարությունը պատրաստվել է բազմաթիվ օրենսդրությունների հիման վրա՝ ներառյալ  Art. 13/14 կանոնակարգը (ԵՄ) 2016/679 (Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ):

Սույն գաղտնիության քաղաքականությունը վերաբերում է միայն Ucraft-ին, եթե այս փաստաթղթում այլ բան նշված չէ:

 

Վերջին թարմացումը`17 հունիսի, 2018 թ.: