Աշխատատեղեր
Մենք փնտրում ենք տաղանդավոր և նվիրված մարդկանց, ովքեր պատրաստ են միանալ մեր թիմին:
Մեր մասին
Ucraft-ը վեբկայքերի պատրաստման ինտուիտիվ հարթակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հեշտությամբ ստեղծել բամաֆունկցիոնալ կայք: Մեր հազարավոր օգտատերերի շարքում կան բլոգերներ, նկարիչներ, լուսանկարիչներ, օնլայն բիզնես վարող և այլ ծառայություններ տրամադրող մարդիկ:













Ծանոթացեք նաև Hoory-ին
Hoory-ին նորարարական լուծում է հաճախորդների սպասարկման ոլորտում: Արհեստական ինտելեկտի վրա հիմնված այս նախագիծը ստեղծում է օնլայն տիրույթում նոր, ռադիկալ փոփոխություններ բերելու հնարավորություն: Միացեք մեր թիմին ու բացահայտեք գերժամանակակից տեխնոլոգիաները մեզ հետ:
Մշակույթ և արժեքներ
Ucraft-ի աշխատանքային մշակույթի հիմքում դրված են բազմազանությունը, նորարարությունը և համագործակցությունը: Մենք հավատում ենք, որ բազմամշակույթ թիմում դրական փոփոխություններն ու կայուն զարգացումն ապահովված են։ Միևնույն ժամանակ մենք տրամադրում ենք բազմաթիվ ռեսուրսներ և հնարավորություններ սովորելու, փորձ ձեռք բերելու և մասնագիտական հմտությունների զարգացման համար: Թիմային աշխատանքն ու միջանձնային հաղորդակցությունը ևս առաջնային եմ մեզ համար, և մենք Ucraft-ում անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր աշխատակից իրեն զգա մեր մեծ ընտանիքի կարևոր անդամ՝ պարզապես հերթական անուն լինելու փոխարեն:
Բազմամշակույթ Ucraft-ը
Ucraft-ը դարձել է տարածաշրջանի ամենաբազմամշակույթ ընկերություններից մեկը՝ ունենալով շուրջ 200 աշխատակից տարբեր երկրներից: Մենք պատրաստ ենք թիմում ներգրավել նոր մասնագետներ, ճանաչել նոր մարդկանց ամենատարբեր երկրներից և լսել նոր կարծիքներ։ Եթե դուք նույնպես հետաքրքրված եք տեխնոլոգիական զարգացումներով և պատրաստ եք մեզ հետ կյանքի կոչել նոր գաղափարները, ապա սիրով սպասում ենք ձեզ մեր թիմում։ Չմոռանանք նշել, որ մենք առաջարկում ենք համագործակցության ճկուն տարբերակներ՝ վերաբնակեցման և/կամ հեռավար աշխատանքի հնարավորություն բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են միանալ թիմին՝ գտնվելով Հայաստանից դուրս։
Ընկերության պատմությունը
Ucraft-ը սկսել է իր ուղղին դեռևս 2014 թվականին՝ որպես փոքր նախագիծ։ Ընդամենը մի քանի աշխատակիցներ աշխատում էին փոքրիկ գրասենյակում՝ ստեղծելով մեր հարթակի առաջին տարբերակը։ Մեր ընտրած շուկայում աճի ներուժը գիտակցելուց հետո մենք ընդլայնեցինք թիմը և սկսեցինք աշխատել հարթակի զարգացման ուղղությամբ։ Մի քանի տարի անց մենք տեղափոխվեցինք 200+ աշխատակիցների համար նախատեսված ընդարձակ գրասենյակային տարածք, ձեռք բերեցինք ավելի քան 1 միլիոն օգտատեր, հարյուրավոր հավատարիմ հաճախորդների և ապահովեցինք մեր հաստատուն տեղը ոլորտում։
Ucraft-ն այսօր
Ներկայումս մենք աշխատում ենք մեր հարթակի երրորդ տարբերակի՝ Ucraft Next-ի վրա, որն արհեստական բանականությամբ խելացի eCommerce հարթակ է փոքր և միջին բիզնեսների, ինչպես նաև անհատ ձեռներեցների համար։ Ինչպես կարող եք պատկերացնել, սա շատ հետաքրքիր ու պատասխանատու ժամանակ է մեզ համար։ Կատարյալ ժամանակ է նաև ձեր դիմումն ուղարկելու համար․ միացեք մեզ և օգնեք իրագործել էլ ավելի մեծ ծրագրեր միասին։
Առավելությունները
Օգտվեք Ucraft-ի տրամադրած բազմաթիվ առավելություններից:

Տարեկան 20 արձակուրդային օր:

Անվճար բժշկական ապահովագրություն:

Անվճար պրոֆեսիոնալ մարզասրահ հենց տեղում:
Հաջողության պատմություններ
Ծանոթացեք Ucraft թիմի հարցազրույցների շարքին, որտեղ մեր տաղանդավոր թիմակիցները կիսվում են իրենց անցած ճանապարհով: Իմացեք ավելին նրանց պատմության և հանդիպած մարտահրավերների մասին: Իսկ ամենակարևորը՝ բացահայտեք Ucraft-ում հաջողության իրենց գաղտնիքները:
Կապ մեզ հետ
Գրեք մեզ՝ լրացնելով մի քանի տվյալներ: