Մեր մասին
Ucraft-ը հիմնադրվել է 2014 թվականին, մի խումբ դիզայներների և էնտուզիաստների շնորհիվ։ Մեզ վստահում են ավելի քան 360․000 ակտիվ օգտատերեր։
Մեր նպատակը
Մեր նպատակն է ստեղծել հարթակ, որը հնարավորություն կտա բոլորին պատրաստել կայքեր օնլայն բիզնեսների և բրենդների համար։ Մենք կարծում ենք, որ տարբերվող ու տպավորիչ կայք ստանալու համար միայն ցանկությունն էլ բավական է։ Կառուցեք Ձեր պրոֆեսիոնալ վեբկայքը Ucraft-ով` առանց ծրագրավորման և դիզայնի գիտելիքների։

Պատմություն
Bang2Joom
2010-2014
Ամեն ինչ սկսվեց փոքր բիզնեսներին օգնելու մեծ ցանկությունից, երբ ստեղծեցինք հնարավորություն ընտրելու վեբկայքերի պատրաստի նմուշներից ամենահարմարը։ Հենց այսպես էլ հիմնադրվեց Bang2Joom-ը։

Ucraft վեբկայքերի պատրաստման հարթակ
2014
Սակայն մենք ուզում էինք անել ավելին։
Նոր գործիքների ու ինտեգրացիաների ավելացումը նպաստեց Bang2Joom-ի զարգացմանը։ Մեկ տարի հետո, ստանալով SoftConstruct-ի ներդրումը, 2014 թվականին հիմնադրվեց Ucraft-ը։

Ucraft White Label
2016
․․․և մենք շարունակեցինք զարգանալ։
2016 թվականի հունիսին, Ucraft-ը ստեղծեց վեբկայքերի պատրաստման White Label լուծումը, որի միջոցով ցանկացողները կարող են ունենալ կայքերի ստեղծման իրենց հարթակը։
Իրադարձություններ
Web Summit 2015
Ucraft-ը միանում է Web Summit-ի ALPHA ծրագրին։

TechDay 2016
Ucraft-ը մասնակցում է TechDay Start-up էքսպոյին Լոս Անջելեսում։

CMS Critic Awards 2016
Ucraft-ը առաջադրվում է CMS Critic Awards-ում՝ որպես լավագույն նոր CMS։

Awwwards Conference 2017
Ucraft-ը ներկայացնում է White Label լուծումը Awwwards կոնֆերանսի ընթացքում Լոս Անջելեսում։

CMS Critic Awards 2017
Ucraft-ը առաջադրվում է CMS Critic Awards-ում՝ որպես լավագույն CMS։

TNW Conference 2018
Ucraft-ը ներկայացնում է իր White Label լուծումը Ամստերդամում TNW կոնֆերանսի ընթացքում։

CMS Summit 2018
Ucraft-ը մասնակցում է Orlando CMS Summit-ին որպես Ոսկե հովանավոր:

Ucraft Awards 2018
Ucraft-ը հյուրընկալում է տարածաշրջանային դիզայներական մրցույթ Մոսկվայի կենտրոնում։

Jump Conference 2019
Ucraft-ը կազմակերպում է դիզայներական մեծ միջոցառում Երևանում։
Awwwards Conference 2019
Ucraft-ը դառնում է Նյու-Յորքի Awwwards Conference-ի պաշտոնական գործընկեր։

Web Summit 2019
Ucraft-ը համագործակցում է Web Summit-ի հետ՝ ներկայացնելով իր White Label լուծումը։

Web Summit 2019
Awwwards Conference 2020
Ucraft-ը հանդես է գալիս որպես գլխավոր պաշտոնական գործընկեր Տոկիոյի Awwwards կոնֆերանսում։

Web Summit 2021
Ucraft-ն այս տարի նույնպես ներկայացավ Web Summit 2021-ին և ներկայացրեց նոր՝ V3 վերսիան Լիսաբոնում:

Թիմ
Մենք նվիրված ենք մեր գործին ու միշտ ուրախ ենք զարգացնել մեր թիմը։ Եթե մասնագիտացած եք Ձեր գործում, ապա մենք ուրախ կլինենք աշխատել Ձեզ հետ։


