
4 պարզ քայլ՝ լոգո և բրենդբուք ստեղծելու համար
Բրիտանացի գիտնականներն ասում են՝ եթե ունես բիզնես, ստեղծիր նաև լոգո: Եվ սա այն դեպքերից է, երբ նրանք իրոք չեն սխալվում:
Դե պատկերացրեք՝ Ձեր նորաստեղծ բիզնեսը փոքր քայլերով առաջ է գնում, մեկը մյուսի հետևից ավելանում են վաճառքները, սակայն դեռ չունեք բրենդի վիզուալ ինքնություն (լոգո և բրենդբուք)՝ այն ճանաչելի դարձնելու համար:
Ի՞նչ անել. բրենդինգը ծախսատար ու ժամանակատար է, իսկ ժամանակ կորցնել Դուք չեք կարող: Նման իրավիճակներում, ինչպես միշտ, օգնության է հասնում արհեստական ինտելեկտը, ավելի կոնկրետ՝ AI լոգո գեներատորը։
Եվ այսպես, այսօր ոչ միայն կխոսենք լոգոյի կարևորության մասին, այլև կներկայացնենք 4 պարզ քայլ Ucraft-ի AI գեներատորով լոգո և բրենդբուք ստեղծելու համար:
Ի՞նչ է լոգոն և ինչու՞ է այն կարևոր բրենդի համար
Երբ մտածում եք հայտնի բրենդների մասին, ի՞նչն եք առաջինը մտաբերում: Ամենայն հավանականությամբ՝ բրենդի լոգոն կամ նրա վիզուալ ինքնատիպ ոճը, այնպես չէ՞։
Լոգոն այն առաջին տպավորությունն է, որով բրենդները ներկայանում են աշխարհին։ Այն պարզապես պատկեր կամ գրաֆիկական նշան չէ. լոգոն առաջին հերթին արտահայտում է բրենդի յուրօրինակությունը՝ փոխանցելով ոչ միայն կոնկրետ արժեքներ ու գաղափարներ, այլև դառնալով բրենդի այցեքարտը։ Սա առաջին քայլն է նոր հաճախորդներին տպավորելու համար։
Անկախ նրանից, թե ինչ գործիքներ կամ ծրագրեր եք օգտագործում՝ աշխատող լոգո ստեղծելու համար անհրաժեշտ է հետևել այս ոսկե կանոններին։
1. Նախ եղել է բրենդը, հետո՝ լոգոն
Յուրաքանչյուր բրենդ պետք է ունենա իրեն համապատասխան լոգո, որը կփոխանցի նույն տրամադրությունը, ինչ բրենդն ընդհանուր առմամբ։ Ուզում ենք ասել, որ նախքան լոգոյին անցնելը՝ ինքներդ Ձեզ հարց տվեք.
-
Ի՞նչ է առաջարկում իմ բրենդը
-
Ո՞րն է այն հիմնական գաղափարը, որ ուզում եմ փոխանցել հաճախորդին
-
Ի՞նչ զգացմունքներ եմ ուզում փոխանցել մարդկանց։
Օրինակ՝ եթե Ձեր բիզնեսը նորարարությունների մասին է, լոգոն պետք է ունենա ավելի տեխնոլոգիական և մոդեռն դիզայն։ Իսկ եթե վաճառում եք մանկական հագուստ կամ խաղալիքներ, ցանկալի է, որ Ձեր բրենդն ուրախության զգացում արթնացնի: Այս դեպքում, օրինակ, կարելի է օգտագործել վառ գույներ։
2. Հաջողության բանալին պարզությունն է
Պարզ լոգոն հեշտ է ընկալվում, հեշտ է հիշվում և հարմար է օգտագործման համար։ Անդադար շրջանառվող ինֆորմացիայից մեր ուղեղը երբեմն հոգնում է։ Միաժամանակ շատ տարբեր գաղափարներ արտահայտող լոգոն ավելի շուտ կշեղի, քան կօգնի մտաբերել այն։ Իսկ մեր նպատակը հաճախորդին միանգամից տպավորելն է մեկ հիմնական առանձնահատկությամբ։
3. Սկսում ենք գույների ընտրությունից
Բնականաբար, յուրաքանչյուր գույն ունի իր հուզական նշանակությունը, օրինակ՝ կարմիրը՝ էներգիա, կապույտը՝ հանգստություն։ Ընտրեք գույներ, որոնք համահունչ են Ձեր բրենդին, բայց խուսափեք շատ բազմազան համադրություններից։ Պարզության կանոնը ոչ ոք չի չեղարկել։
4. Ավարտում ենք տառատեսակներով
Տառատեսակները նույնպես մեծ ազդեցություն ունեն լոգոյի վրա, քանի որ ուղղակիորեն թելադրում են նրա ոճը։ Օրինակ՝ կան տառատեսակներ (ինչպես՝ Arial, Helvetica), որոնք փոխանցում են մինիմալիստիկ և մոդեռն տրամադրություն։ Եվ կան տառատեսակներ (ինչպես՝ Times New Roman), որոնք ավելի դասական կամ ավանդական զգացողություն են արթնացնում։
Ի վերջո, եկեք չմոռանանք, որ գոյություն ունեն նաև ձեռագիր տառատեսակներ։ Այս դեպքում (և առհասարակ) պետք է հիշել, որ տառատեսակի ընթեռնելի լինելը առաջնահերթություն է։
5. Ճկունություն
Անկախ կիրառությունից՝ լոգոն չպետք է կորցնի իր ամբողջական տեսքը թե՛ մեծ և թե՛ փոքր չափերի դեպքում։ Կայքից մինչև այցեքարտ՝ այն պետք է ճանաչելի լինի բոլոր հարթակներում։
Փոքրիկ խորհուրդ մեր կողմից
Փորձեք լոգոն համադրել տարբեր ֆոնային գույների հետ (մուգ և բաց տարբերակներով), ստուգել՝ ինչպես է այն աշխատում փոքր չափսերի դեպքում, որպեսզի համոզվեք, որ ճիշտ ուղու վրա եք։
AI լոգո գեներատորի առավելությունները
Վերադառնալով արհեստական ինտելեկտին՝ այն իհարկե չի փոխարինում պրոֆեսիոնալ մասնագետներին, սակայն օգնում է խնայել մեր ամենակարևոր ռեսուրսը՝ ժամանակը։
AI լոգո գեներատորները լոգոյի ստեղծումը դարձնում են ավելի արագ, մատչելի և հասանելի:
Արհեստական ինտելեկտը հիմնվում է այն պարզ ինֆորմացիայի վրա, որն օգտատերը մուտքագրում է ամենասկզբում՝ բրենդի անուն, ոլորտ, նախընտրելի ոճ/գույներ և այլն:
Այսպիսով, AI լոգո գեներատորները առաջարկում են մի շարք առավելություններ, որոնք հատկապես հարմար են փոքր ու մեծ բիզնեսներին։ Ահա դրանցից մի քանիսը.
Ժամանակը ոսկի է
Լոգոյի ստեղծման ավանդական գործընթացը սովորաբար ժամանակ է պահանջում՝ ներառյալ դիզայների հետ քննարկումներ, տարբերակների մշակում և այլն: Իսկ AI լոգո գեներատորը կարող է ստեղծել տասնյակ տարբերակներ հաշված րոպեների ընթացքում։
Մատչելի, աշխատող լուծում
Պրոֆեսիոնալ դիզայներական ծառայությունները բարձր արժեք ունեն, ինչը հիմնականում ժամանակավրեպ ծախս կարող է լինել փոքր բիզնեսների համար: Իսկ AI լոգո գեներատորները մատչելի են կամ էլ լիովին անվճար։
Ոչ մի դժվար բան
Լոգո գեներատորների պարզ ինտերֆեյսերը և քայլ առ քայլ ուղղորդումները հատուկ մշակված են այնպես, որ ողջ ընթացքում ոչ մի դժվարություն կամ ավելորդ քայլի անհրաժեշտություն չառաջանա։
Լայն ընտրություն
AI լոգո գեներատորները հաճախ տրամադրում են բազմաթիվ պատրաստի համադրություններ և գունային սխեմաներ, որոնք կարելի է հարմարեցնել՝ ըստ բրենդի կարիքների։
Արագ փոփոխություններ և թեստավորում
Որոշակի փոփոխություններ կատարելը լոգո գեներատորների հետ առանձնակի դժվարություն չի ներկայացնում: Կարող եք փորձարկել տարբեր ոճեր, գույներ և ձևեր՝ առանց լրացուցիչ ծախսերի:
4 պարզ քայլ Ucraft-ի AI գեներատորով լոգո ստեղծելու համար
Տեսականից անցնելով գործնականի՝ եկեք քննարկենք, թե ինչպես ստեղծել լոգո Ucraft-ի AI գեներատորի օգնությամբ, որը, ի դեպ, հարմար է ցանկացած բիզնեսի համար:
Ucraft-ի AI-ը հաշվի է առնում բիզնեսի բնույթը և առաջարկում տարբերակներ թե տառատեսակների, թե գույների և թե պատկերանշանի համար։
Ամեն ինչ սկսվում է բանալի բառերի վերլուծությունից, որոնք Դուք մուտքագրում եք կամ ընտրում AI-ի առաջարկած տարբերակներից: Այնուհետև ալգորիթմն օգնում է որոշել բրենդին և բիզնեսի ոլորտին համապատասխան տառատեսակներ։ Այն, օգտագործելով Ձեր կողմից ընտրված գունային համադրությունը, մշակում է վերջնական տարբերակները: Իսկ Ձեզ մնում է միայն ընտրություն կատարել, ցանկության դեպքում՝ խմբագրել և ներբեռնել արդեն պատրաստի ֆայլը:
Եվ այսպես, ներկայացնում ենք լոգո ստեղծելու մեր «բաղադրատոմսը».
Քայլ 1.
Այցելում ենք Ucraft-ի լոգոյի ստեղծման հարթակ և սեղմում «Ստեղծել լոգո» կոճակը: Մուտքագրում ենք բրենդի անունը հենց այնպես, ինչպես ցանկանում ենք տեսնել լոգոյի վրա։
Քայլ 2.
Լրացնում կամ նշում ենք բանալի բառերը, որոնք բնորոշում կամ նկարագրում են մեր բրենդը։
Քայլ 3.
Ընտրում ենք գունային համադրություն կամ գտնում անհրաժեշտ գույն, որը կօգտագործվի արդեն նաև բրենդբուքում։
Քայլ 4.
Ucraft-ի լոգո գեներատորը տրամադրում է լոգոների տարբերակներ, և մեզ մնում է ընտրել այն մեկը, որը կհամապատասխանի բրենդին: Իսկ հարթակի պարզ ինտերֆեյսը թույլ է տալիս փոփոխել լոգոյի ցանկացած տարր՝ լինի դա չափը, ձևը, թե տառատեսակի ու պատկերի հեռավորությունները:
Ձեր թարմ-թարմ լոգոն պատրաստ է:
Այս փուլում արդեն կարող եք ներբեռնել Ձեր լոգոն՝ կոմերցիոն նպատակներով օգտագործելու համար: Այս անվճար փաթեթը տրամադրում է լոգոյի պատրաստի ֆայլ, որը կարելի է օգտագործել տարբեր հարթակներում, այդ թվում՝ Ձեր օնլայն խանութում։
Իսկ եթե դեռ չունեք կայք, խորհուրդ ենք տալիս ստեղծել այն Ucraft-ով՝ օգտվելով արդեն պատրաստի նմուշներից։
Լոգոյից բրենդբուք մեկ քայլ է
Մինչ այս քննարկում էինք՝ ինչպես գեներացնել լոգո և օգտվել Ucraft-ի անվճար փաթեթից. հիմա հերթը բրենդբուքինն է։ Եթե պլանավորում եք զբաղվել տպագրությամբ, ունենալ գույների, տառատեսակների, լոգոյի կիրառության հստակ ուղեցույց, ապա Ձեզ նաև բրենդբուք է անհրաժեշտ։
Բրենդբուքի շնորհիվ կարող եք պահպանել բրենդի վիզուալ և գաղափարական ամբողջականությունը՝ անկախ նրանից, թե հետագայում ով կաշխատի Ձեր բրենդի հետ: Սա անհրաժեշտություն է, որ լոգոն և բրենդի մյուս վիզուալ տարրերը ճիշտ ձևով օգտագործվեն բոլոր հարթակներում:
Էլ չենք ասում, որ բրենդբուքը Ձեր բիզնեսը դարձնում է ավելի պրոֆեսիոնալ և վստահելի, հատկապես եթե ցանկանում եք երկարաժամկետ օգտագործել բրենդի վիզուալ ինքնությունը։
Այժմ վերադառնանք այն կետին, երբ Դուք արդեն գեներացրել ու ընտրել եք Ձեր ապագա լոգոն։ Ամենավերջին փուլում՝ ներբեռնելուց առաջ, PNG Logo փաթեթի փոխարեն ընտրեք Բրենդբուքը։
Ընդամենը մեկ քլիք, և Ձեր ֆայլը իր մեջ ներառելու է ոչ միայն լոգո՝ PNG (թափանցիկ) ֆորմատով, այլև գույներ, տառատեսակներ, բրենդի օգտագործման ուղեցույց, վեկտորային ու տպագրական ֆայլեր, տեսազանգերի ետնանկար, սոցցանցերի ուղեցույց և շատ ավելին։
Իսկ վերջում, քանի դեռ չենք մոռացել ամենակարևորի մասին, անկախ նրանից՝ Ձեզ բրենդբուք է անհրաժեշտ, լոգո թե որևէ այլ բան, գործիքների ընտրությունը, ժամանակի և ռեսուրսների ճիշտ կառավարումը հաջողության հասնելու լավագույն ճանապարհն է։
Այլ նմանատիպ նյութեր
446,005 entrepreneurs like you already have a head start
Become one of them by getting world-class expertise delivered into your inbox, for free.