Լոգոյի անվճար պատրաստում
Ստեղծեք անվճար, պրոֆեսիոնալ լոգո Ձեր բրենդի կամ կայքի համար ընդամենը մի քանի րոպեում։

Ինչու՞ ստեղծել լոգո Ucraft-ի օգնությամբ
Ucraft-ի հետ կարող եք հեշտությամբ ընտրել պատկերներ, գույներ ու տեքստեր, ստանալ լոգո և ներբեռնել այն բարձր որակով։ Ստեղծեք տարբեր հարթակներում Ձեզ ներկայացնող լոգո, որը հարմար է և՛ օնլայն օգտագործման համար և՛ տպագրման։
Խնայեք Ձեր ժամանակն ու գումարը
Օգտագործեք Ucraft-ի պարզ էլեմենտներն ու գործիքները՝ մի քանի րոպեում Ձեր նախընտրելի լոգոն ստանալու համար։
Ճանաչելի դարձրեք Ձեր բրենդը
Ընտրեք յուրօրինակ գույներ, տառատեսակներ և պատկերներ Ձեր լոգոյի համար։ Դարձրեք այն Ձեր բրենդի այցեքարտը։
Խթանեք բրենդի առաջխաղացումը
Ներբեռնեք Ձեր լոգոն և օգտագործեք այն մարքեթինգային տարբեր նպատակներով։ Բարձր որակի լոգոն կարող եք օգտագործել ցանկացած օնլայն հարթակում կամ տպագրված տարբերակով։
Եղեք համարձակ և ստեղծագործ
Փորձարկեք տարբեր պատկերներ, գույներ ու տառատեսակներ մինչև վերջնական արդյունքին հասնելը։ Օգտվեք ավելի քան 2 միլիոն անվճար վեկտորային պատկերներից՝ հետաքրքիր լուծումների համար։
Ինչպե՞ս ստեղծել Ձեր բրենդի լոգոն Ucraft-ի հետ
Լոգոյի ստեղծումը պահանջում է ընդամենը մի քանի քայլ։
Սեղմեք Ստեղծել լոգո կոճակը և բացեք լոգոյի պատրաստման հարթակը։
Գտեք յուրօրինակ պատկերներ ձախ վահանակից և ավելացրեք խմբագրման դաշտում։
Ավելացրեք տեքստային էլեմենտ և գրեք Ձեր բրենդի անունը կամ կարգախոսը։
Փոփոխեք դիզայնը՝ չափերը, տառատեսակները և գույները։
Սեղմեք Նախադիտում կոճակը և ստուգեք՝ ինչ տեսք ունի լոգոն։
Ներբեռնեք լոգոն անվճար .png ֆորմատով։
Գործի դրեք Ձեր երևակայությունը
Միացեք հազարավոր բլոգերներին, դիզայներներին և գործարարներին, ովքեր օգտագործել են լոգոյի պատրաստման մեր հարթակը։ Դիտեք հոլովակը և ստեղծեք լոգո Ձեր բրենդի կամ նախագծի համար հենց այսօր։

Ինչպե՞ս ստեղծել բրենդ Ucraft-ի հետ․ բոլոր գործիքները մեկ վայրում
Մենք Ucraft-ում փորձում ենք տրամադրել բոլոր հնարավորությունները՝ օնլայն հարթակներում բրենդը կամ բիզնեսը լավ ներկայացնելու համար։ Այստեղ կարող եք մեկ տեղում գտնել անհրաժեշտ գործիքները, որոնք կօգնեն ստեղծել բրենդը՝ առանց դիզայնի կամ ծրագրավորման գիտելիքների։
Կայքերի պատրաստում
Ucraft-ի գործիքների օգնությամբ կարող եք հեշտությամբ պատրաստել պրոֆեսիոնալ և էսթետիկ կայք, որը կդառնա Ձեր բիզնեսի հաջողության բանալին։
Անվճար լենդինգի ստեղծում
Լենդինգ էջերի մեր անվճար նմուշները կօգնեն Ձեզ գրավել նոր հաճախորդների։ Ընտրեք նմուշներից ամենահարմարը, խմբագրեք և վայելեք արդյունքները։
Օնլայն խանութի ստեղծում
Ստեղծեք Ձեր eCommerce կայքը և սկսեք վաճառել օնլայն։ Ավելացրեք վճարման և առաքման հնարավորություն, օգտագործեք ինտեգրացիաներ՝ կայքի առաջխաղացման համար։
Բլոգի հարթակ
Սկսեք բովանդակալից բլոգ Ucraft-ում, կիսվեք Ձեր փորձով և բարձրացրեք կայքի ակտիվությունը։ Օգտագործեք նկարներ, օպտիմալացրեք հոդվածները և հրապարակեք բլոգը։
Անվճար դոմեյնի տրամադրում
Անկախ նրանից՝ ստեղծել եք պորտֆոլիո, օնլայն խանութ կամ բլոգ, Ucraft-ի միջոցով կարող եք ձեռք բերել նոր դոմեյն կամ անվճար կցել արդեն իսկ գործող դոմեյն։
ՀՏՀ
Եթե նոր եք Ucraft-ում, ապա այս ուղեցույցը կօգնի Ձեզ։ Գտեք Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները կամ կապ հաստատեք մեր աջակցման թիմի հետ։
Կարո՞ղ եմ օգտագործել լոգոյի պատրաստման հարթակը, եթե դիզայներ չեմ։
Իհարկե։ Ucraft-ի լոգոյի պատրաստման հարթակը հիանալի ընտրություն է և՛ դիզայներների համար, և՛ նրանց, ովքեր փորձում են ինքնուրույն ստեղծել լոգո իրենց բրենդի համար։ Այստեղ կարող եք հեշտությամբ ընտրել միլիոնավոր պատկերներից, փոփոխել գույներն ու տառատեսակները և ստեղծել յուրօրինակ լոգո Ձեր բրենդի, բլոգի, պորտֆոլիոյի կամ օնլայն խանութի համար։
Կարո՞ղ եմ արդյոք օգտագործել լոգոն իմ կայքում կամ սոցցանցերում։
Այո, Դուք կարող եք ներբեռնել լոգոն PNG կամ SVG ֆորմատներով։ PNG ֆայլը կարելի է օգտագործել օնլայն՝ կայքում, սոցցանցերում, լենդինգ էջում և այլն։ Այս ֆորմատով ներբեռնելիս Դուք կունենաք 600px մեծությամբ ֆայլ՝ բացարձակ անվճար։ Կարող եք նաև ներբեռնել բարձր որակի վեկտորային ֆայլ՝ SVG ֆորմատով, որը կարժենա ընդամենը $7: Այս ֆայլը կարող եք հետագայում խմբագրել համապատասխան հարթակներում և օգտագործել տպագրության մեջ։
Ինչպե՞ս կարող եմ ստեղծել իմ լոգոն Ucraft-ում։
Հետևելով այս քայլերին՝ հեշտությամբ կստեղծեք Ձեր անհատական լոգոն։
- Բացեք Լոգոյի պատրաստման անվճար հարթակը։
- Ավելացրեք յուրօրինակ պատկեր
- Ավելացրեք տեքստային բլոկ և գրեք Ձեր ընկերության անվանումը
- Փոփոխեք տեքստի ֆոնտը, չափը և գույնը
- Ընտրեք գույն Ձեր լոգոյի համար, որը կհամապատասխանի Ձեր բրենդին
- Ստուգեք Ձեր լոգոն սպիտակ ու սև ֆոնի վրա, և, եթե ամեն ինչ պատրաստ է, սեղմեք «Նախադիտում» կոճակը՝ լոգոյի դիզայնը տեսնելու համար
- Ներբեռնեք Ձեր լոգոն նախընտրած ֆորմատով և օգտագործեք այն ցանկացած հարթակում։
Կարո՞ղ եմ ստեղծել վեկտորային լոգո Ucraft-ում։
Անշուշտ։ Կարող եք ստեղծել Ձեր վեկտորային լոգոն և ներբեռնել այն PNG կամ SVG ֆորմատով։ SVG-ն XML հիմքով վեկտորային ֆայլ է։ Այն կարող եք օգտագործել օնլայն կամ տպագրված, և խմբագրել անհրաժեշտության դեպքում։ Ucraft-ի հարթակում լոգո պատրաստելու քայլերին և մանրամասներին կարող եք ծանոթանալ այս ուղեցույցում։
Կարո՞ղ եմ արդյոք խմբագրել լոգոն ներբեռնելուց հետո։
Իհարկե։ Ձեր ստեղծած լոգոները կպահպանվեն «Իմ լոգոները» բաժնում։ Յուրաքանչյուր փոփոխությունից հետո կարիք կլինի նորից ներբեռնել լոգոն։
Ի՞նչ այլ ծառայություններ ունի Ucraft-ը, բացի լոգոյի պատրաստման հարթակից։
Երբ Ձեր լոգոն արդեն պատրաստ կլինի, Դուք կտեսնեք կայք ստեղծելու հնարավորություն և կկարողանաք ընտրել նմուշներ բլոգի, լենդինգ էջի կամ օնլայն խանութի համար։
Խմբագրեք Ձեր նոր կայքը՝ դարձնելով այն Ձեր բրենդի դիզայնին համապատասխան։
Ինչպես նաև, կարող եք կայքին կցել մի շարք ինտեգրացիաներ՝ ավելի արդյունավետ աշխատանքի համար։ Կայքի ստեղծումը կարող է օգնել Ձեզ դառնալ ավելի տեսանելի նոր հաճախորդների համար և ունենալ նոր հաջողություններ։
Ինչպե՞ս կարող եմ օգտագործել լոգոն իմ բիզնեսի համար։
Լոգոյի հեղինակը ամբողջությամբ պահպանում է իր հեղինակային իրավունքները և կարող է օգտագործել այն բիզնես նպատակներով։ Պատկերները, իհարկե, կարող են կրկնվել, բայց Ucraft-ի հարթակում անհատական և տարբերվող լոգո ստեղծելու բազմաթիվ ձևեր կան։ Լոգոյի ստեղծումից հետո Դուք կարող եք դիմել տեղական Մտավոր սեփականության գործակալություն, գրանցել բրենդը, լոգոն և հաստատել Ձեր հեղինակային իրավունքները։
Ի՞նչ անել եթե ունեմ հավելյալ հարցեր։
Եթե Ձեզ մոտ ծագել են հարցեր կապված լոգոյի պատրաստման հարթակի հետ, ապա կարող եք անմիջապես դիմել մեր աջակցման թիմին լայվ չաթի օգնությամբ։ Ինչպես նաև, կարող եք ուղարկել էլ․ նամակ support@ucraft.com հասցեին։ Մենք սիրով կպատասխանենք Ձեզ։