Հայկական նորաձևության 8 կայք՝ ոգեշնչվելու համար
Հիշու՞մ եք՝ վերջին անգամ երբ եք գնում կատարել Ձեր սիրելի բրենդից: Հավանաբար գնումն էլ օնլայն է եղել, չէ՞: 21-րդ դարի շոփինգն անհնար է պատկերացնել առանց կայքերի՝ հատկապես երբ խոսում ենք հագուստի, կոշիկների և աքսեսուարների մասին:
Այսօր նորաձևության աշխարհում կայքերը պարզապես թվային հարթակներ չեն. դրանք բրենդի ինքնությունն արտահայտելու, հաճախորդներ ներգրավելու և վաճառքը կազմակերպելու կարևորագույն գործիքներ են: Չենք չափազանցի, եթե ասենք, որ կայքերը կարծես «նոր սերնդի ամսագրեր լինեն», որոնք ցուցադրությունները տեղափոխում են առցանց իրականություն: Հենց այսպես էլ մեզ շատ ծանոթ բրենդների մասին տեղեկանում ենք իրենց կայքերից, իսկ իրենք կարողանում են ապահովել վաճառքներ ավելի լայն շրջանակներում:
Ամբողջ աշխարհում հագուստի և աքսեսուարների խանութներն օր օրի ավելանում են, ինչի հետ աճում է նաև մրցակցությունը: Եվ Հայաստանն այստեղ էլ բացառություն չէ:
Դե ինչ, եթե հետաքրքրվում եք հայկական նորաձևությամբ կամ ունեք Ձեր բրենդը, մենք առանձնացրել ենք հագուստի և աքսեսուարների մի քանի հայկական կայքեր, որ կոգեշնչենք Ձեզ ստեղծել Ձերը:
The Attitude
The Attitude-ը հագուստի օնլայն խանութ է՝ ստեղծված Հայաստանում, որը, համագործակցելով արտասահմանյան դիզայներների հետ, այսօր իր հավաքածուներն է ներկայացնում նաև Լոնդոնի բուտիկներից մեկում: The Attitude-ի կայքը կառուցված է որպես լուքբուք, հետևաբար՝ մեծ, գրավիչ և կոնտրաստ ապահովող լուսանկարները մեծ դեր ունեն կայքում: Այս մոտեցման շնորհիվ կայք առաջին անգամ մուտք գործած հաճախորդը միանգամից զգում է բրենդի շունչը և մոտավորապես պատկերացնում՝ ինչ է իրեն սպասվում հաջորդիվ: Սա կարևոր առավելություն է հաճախորդին գրավելու, մի քիչ ինֆորմացնելու, սակայն բոլոր «խաղաքարտները չբացելու» տեսանկյունից:
Ի դեպ, The Attitude-ի կայքը պատրաստված է Ucraft-ով. հավաստի աղբյուրներն ասում են, որ այս պահին պատրաստման փուլում են կայքի eCommerce էջերը, որոնք հնարավորություն կտան հաճախորդներին օնլայն գնումներ կատարել:
Իսկ ինչ վերաբերում է վիզուալ կողմին, ուրբան և դասական ոճի յուրահատուկ միաձուլումը, դետալների հանդեպ ուշադրությունը հավաքածուներից դուրս երևում են նաև կայքում. ուշադրություն դարձնենք գրագետ համադրված ֆոտոշարքերին, կոնտեյներների հստակ դասավորությանը և տեքստերին, որոնք «հայտնվում են» ճիշտ տեղում ճիշտ պահին:
Ինչպես ասում են The Attitude-ում՝ «Կայքը ստեղծվել է ամբողջությամբ ոգեշնչված մեր հավաքածուներից»:
Z.G.EST
2018 թվականին հիմնադրված Z.G.EST-ի (Zero Gravity) գլխավոր նպատակը նորաձևության ոլորտում էթիկապես կայուն արտադրություն ապահովելն է: Օգտագործելով զանազան բնական գործվածքներ՝ բրենդը ստեղծում է նրբաճաշակ և բազմաֆունկցիոնալ հավաքածուներ։
Z.G.EST-ն իր արտադրանքը վաճառում է ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում: Այդ իսկ պատճառով կայքում օնլայն վաճառքի հնարավորություն ստեղծելը կենսական անհրաժեշտություն էր: Այսօր Z.G.EST-ից առցանց գնումներ կարելի է կատարել ինչպես բրենդի կայքով, այնպես էլ նորաձևության մի շարք պլատֆորմներով:
Կայքի օնլայն խանութի էջում բացի հագուստի տեսակ ընտրելուց՝ գնորդը հնարավորություն ունի դրանք դասակարգել ըստ արժեքի, կազմվածքի և հագուստի գույնի: Սրանք, թվում է, փոքրիկ, բայց կարևոր նրբություններ են, որ հագուստի օնլայն վաճառքը դարձնում են ավելի հարմարավետ: Դե իսկ հետո ամեն բան պարզ է՝ լրացնելով համապատասխան տվյալները՝ գրանցում եք պատվերը և ընտրում վճարման տարբերակը:
Kivera
Kivera Naynomis-ը հայաստանյան շուկայում լյուքս հագուստի լավագույն արտադրողներից է: Դեռևս 2005-ն էր, երբ առաջին անգամը բրենդի հավաքածուները ցուցադրվեցին EVN Fashion Week-ում: Ներկայումս Kivera-ն իր ապրանքանիշներն է ներկայացնում ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս՝ ԱՄՆ, Ռուսաստան և այլուր:
Kivera-ի կայքը հատկապես առանձնանում է իր Lookbooks էջով, որտեղ ցուցադրված են բրենդի հավաքածուները 2015-ից մինչ այսօր: Մուտք գործելով հավաքածուներից յուրաքանչյուրի էջ՝ կարող եք գնել ցանկացած ապրանք, եթե այն հասանելի է կայքում:
Իսկ ինչ վերաբերում է Shop էջին, այստեղ կարելի է ապրանքները գտնել և դասակարգել՝ ըստ տեսակի, գնի, պահանջվածության, ամսաթվի և նույնիսկ անվան:
Այսօր Kivera-ն բացի օնլայն վաճառքից ունի նաև իր ֆիզիկական խանութը և շոուրումը Երևանում:
Pregomesh
Խոսելով հայկական նորաձևությունից՝ անհնար է չխոսել Pregomesh-ի մասին: Pregomesh-ը հայկական շուկայում զարդերի առաջատար բրենդն է, որ արդեն սկսել է ճաշակ թելադրել: Pregomesh-ի կայքը գոյություն ունի ավելի քան 10 տարի. աշխատելով 2013-2014-ից՝ Pregomesh-ը նպաստել է Հայաստանում օնլայն գնումների մշակույթի զարգացմանը:
Պատահական չէ, որ Pregomesh-ը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կայքին, քանի որ վաճառքներ իրականացվում են ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս:
«Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր երկրի համար ապրանքի գինը նշվի իր արժույթով և հնարավորություն տրվի հաճախորդին վճարել իրեն ծանոթ և հարմար վճարային համակարգով»,- ասում են Pregomesh-ից:
Pregomesh-ի թիմը հմտացել է այս ոլորտում տարիների աշխատանքի ընթացքում։ Օրինակ՝ բացի զամբյուղից գնորդը կարող է հավաքել նաև Wishlist: Դե իսկ բլոգն օգնում է էլ ավելի տեսանելի և ներգրավող դարձնել կայքը նոր հաճախորդների համար։
Ներկայումս բրենդն աշխատում է զարդերի եռաչափ մոդելավորման վրա, որի միջոցով հաճախորդը կկարողանա փորձել զարդն օնլայն:
Pregomesh-ում չեն դադարում կատարելագործել իրենց կայքը, քանի որ համոզված են՝ «կայքը վաճառքներ իրականացնելու լավագույն գործիքներից է, որ թույլ է տալիս տվյալներ հավաքագրել, հետո վերլուծել և դրանց հիման վրա մարքեթինգային արշավներ անել»:
The Muse
The Muse-ը կանացի հագուստի բրենդ է, որը, օգտագործելով կտորներ Իտալիայից և Ֆրանսիայից, իր ապրանքներն արտադրում է Հայաստանում: The Muse-ն ունի իր ֆիզիկական խանութը Երևանում, այդ իսկ պատճառով կայքը ծառայում է որպես լուքբուք: The Muse-ն իր հավաքածուները ցուցադրում է առանձին էջերով: Մեկը Lookbook էջն է, որտեղ յուրաքանչյուր ապրանքի հետ նշված է նաև դիզայները, լուսանկարիչը, մոդելը: Կարճ ասած՝ ճիշտ այնպես, ինչպես ֆիզիկական լուքբուքում կլիներ: Եվ երկրորդը՝ Collections էջն է, որտեղ ներկայացված են The Muse-ի բոլոր ապրանքները: Այսպիսի մոտեցումը թույլ է տալիս միանգամից զգալ բրենդի շունչը, և ինչպես The Muse-ի կարգախոսն է ասում՝ ոգեշնչվել նրանից:
ANANYAN
ANANYAN-ը կանացի կոշիկների և աքսեսուարների բրենդ է, որի պատմությունը սկսվում է դեռևս 2014-ից, երբ Հայկ Անանյանը հաղթեց նորաձևության մրցույթի «Բարձր նորաձևություն» անվանակարգում: Դե իսկ հետո՝ կրթություն Միլանում, արհեստանոց, մեծ աշխատանքային ստուդիա և կայք: Կայքը (որպես «գաղտնիք» ասենք, որ պատրաստված է Ucraft-ով) ոճական առումով և տրամադրությամբ արտահայտում է բրենդի ինքնությունն ու նրա համարձակ գաղափարները:
«Առաջին տպավորությունը, որ ցանկացել ենք ստեղծել հաճախորդի համար, անսպասելիությունն է: Հայաստանում և այլուր մարդիկ սովոր են, որ նորաձևությունը միայն հայտնի անունների մասին է, մինչդեռ նորաձև և որակյալ ապրանքներ այսօր կարելի է գտնել մեր կողքին»,- ասում են ANANYAN-ից:
Կայքում առաջինը աչքի են ընկնում էջերի չկրկնվող անունները. օրինակ՝ ավանդական About us-ի փոխարեն Who is Hayk է, Blog-ի փոխարեն՝ Ananyan World: Սա վառ օրինակ է այն բանի, թե ինչպես պահպանել կայքի ֆունկցիոնալությունը՝ ադապտացնելով այն բրենդին:
ANANYAN-ի կայքում առանձնանում է նաև Gifts էջը, որը մարքեթինգային հնարք է՝ հատուկ նվեր փնտրողների համար:
«Մարդիկ երբեմն դժվար են կողմնորոշվում նվեր ընտրելիս, և կարևոր է նրանց օգնել այդ հարցում՝ հատկապես հիմա, երբ կա նվեր քարտի հնարավորությունը: Սա կարևոր է նաև վաճառքների համար, քանի որ գնումը էմոցիոնալ ընտրություն է»,- ասում է ANANYAN-ի հիմնադիր Հայկ Անանյանը:
Theia Jewelry
Theia ոսկյա զարդերի բավականին հայտնի բրենդ է Հայաստանում: Այն ներկայացնում է զարդեր՝ սպիտակ և դեղին ոսկուց, որոնք և՛ շքեղ են, և՛ մինիմալիստիկ:
Բրենդի կայքում ամեն ինչ մտածված է այնպես, որ գնումը հարմար լինի հաճախորդին: Ապրանքները ներկայացված են տեսակներով, որոնք կարելի է դասակարգել ըստ գնի և հասանելիության: Հավաքածուները ներկայացված են առանձին էջերով, դե իսկ կայքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ կարելի է օնլայն գնել ոչ միայն զարդ, այլև բրենդի նվեր քարտեր. նրանց համար նույնպես առանձնացված էջ կա: Կայքի հստակ և ֆունկցիոնալ կառուցվածքից գուշակում եք, չէ՞, որ Theia-ի կայքը նույնպես ստեղծված է Ucraft-ով:
Կայքի անգլալեզու լինելը, պրոմոկոդերը, նորություններին բաժանորդագրվելու հնարավորությունը բրենդը հասանելի են դարձնում ոչ միայն հայ, այլև արտասահմանցի գնորդների համար:
Lorezzi
Շարունակելով զարդերի թեման՝ Lorezzi-ն ներկայացնում է թևնոցներ և արծաթե զարդեր մինիմալիզմի սիրահարների համար: Ինչպես հուշում է բրենդի անունը, այն, պահպանելով հայկական ավանդույթները, նոր շունչ, նոր իմաստ և նոր արտահայտչաձև է գտնում զարդերի համար: Գաղափարը՝ ցույց տալ, որ հայկականը ևս նորաձև է:
Lorezzi-ի կայքը ճիշտ նույն կերպ արտահայտում է բրենդի ինքնությունը. գլխավոր էջը՝ տպավորություն գործելու համար, հավաքածուներից յուրաքանչյուրի էջերը՝ գնումներ կատարելու:
«Երբ դեռ նոր էինք սկսում աշխատել կայքի վրա, մտածում էինք՝ ինչ հարթակ օգտագործել: Ընտրեցինք Ucraft-ը՝ նախ, քանի որ հայկական է, երկրորդ, քանի որ այն հնարավորություն է տալիս ստեղծել կայք առանց կոդերի»,- պատմում են Lorezzi-ից:
Lorezzi-ում նույնպես նպատակ ունեն ընդլայնվել. տեղական շուկայում արդեն իսկ ունեն իրենց հաճախորդներին, հաջորդը՝ միջազգայինն է: Միջազգային շուկային էլ ի՞նչ է պետք, եթե ոչ ամբողջովին օպտիմալացված կայք՝ վաճառքի բոլոր անհրաժեշտ գործիքներով:
Ինչպե՞ս ստեղծել օնլայն խանութ 5 պարզ քայլով
Այս բոլոր օրինակներին ծանոթանալուց հետո հավանաբար մտածում եք՝ ինչպես ունենալ կայք Ձեր բիզնեսի համար: Մենք, գուշակելով այդ ցանկությունը, առանձնացրել ենք կայքեր ստեղծելու մի քանի կարևոր նախապայման փոքր և միջին բիզնեսների համար:
1. Ընտրեք ճիշտ հարթակ
Առաջինն ու ամենակարևորը՝ կայքերի ստեղծման հարթակի ճիշտ ընտրությունն է: Ծրագրավորմամբ կայք ստեղծելը շատ ժամանակատար և թանկ է, քանի որ պետք է ինքներդ զբաղվեք կայքի մշակման բոլոր փուլերով: Իսկ կայքերի ստեղծման հարթակները այդ ամենը անում են Ձեր փոխարեն՝ տրամադրելով արդեն իսկ պատրաստի նմուշներ:
Ուշադրություն դարձրեք վերը նշված կայքերի բոլոր կարևոր առանձնահատկություններին. լինի դա օնլայն խանութի կառուցում, տեղական համակարգերի ինտեգրում. առաքումների կազմակերպում, թե նվեր քարտերի տրամադրում, այս ամենը հնարավոր է Ucraft Next-ով:
2. Սահմանեք հստակ նպատակ
Հարթակը ընտրելուց հետո կարևոր է հասկանալ, թե ինչի եք ուզում հասնել Ձեր կայքի միջոցով: Ինչպես տեսանք վերևի օրինակներում, նորաձևության կայքերը միատեսակ չեն լինում: Կարող եք ունենալ կայք՝ պարզապես Ձեր ապրանքները ցուցադրելու կամ էլ. վաճառքներ իրականացնելու համար: Հստակ նպատակադրումը կառաջնորդի Ձեզ դիզայնի ընտրության հարցում:
3. Դարձրեք այն հարմար
Վիզուալ կողմից բացի՝ շատ կարևոր է կայքի հարմարությունը: Անկախ նրանից՝ ցուցադրում եք Ձեր ապրանքները, տեղեկություն տրամադրում, թե նաև վաճառում՝ հարմար դարձրեք կայքը օգտատերերի համար՝ ապահովելով պարզ նավիգացիա, պատվերի ձևակերպման հեշտ գործընթաց և թույլ տվեք հաճախորդներին հեշտությամբ գտնել այն, ինչ փնտրում են: Օրինակ՝ ինտեգրեք տեղական վճարային համակարգեր կամ AI-ով աշխատող վիրտուալ օգնական, որը 24/7 հասանելի կլինի Ձեր հաճախորդներին:
Փոքրիկ հուշում՝ վիրտուալ օգնականի հարցում միշտ դիմեք Hoory-ին:
4. Օպտիմալացրեք Ձեր կայքը
Լավ նախագծված կայքը միշտ պետք է օպտիմալացված լինի որոնողական համակարգերի համար: Դա նշանակում է, որ պետք է մտածել հստակ կառուցվածքի, համապատասխան բովանդակության և կայքի բեռնման ժամանակը նվազագույնի հասցնելու մասին: Իսկ Ucraft-ի հետ դա կրկնակի հեշտ է, քանի որ հարթակն ունի ներկառուցված SEO գործիքներ:
5. Մշտապես փորձարկեք
Նրան, թե ինչպես է կայքն աշխատում, պետք է հետևել մշտապես՝ թե՛ ստեղծման փուլերում և թե՛ կայքը գործարկելուց հետո: Սա կօգնի հասկանալ, թե արդյո՞ք Ձեր թիրախային լսարանին հարմար է կայքը, և ինչպե՞ս օգտագործել հավաքագրվող տվյալները, որ մարքեթինգային արշավները լինեն արդյունավետ և շատ ավելին: Օրինակ՝ Ucraft-ն ունի ներկառուցված գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս մշտական կապի մեջ լինել հաճախորդների հետ մեյլային մարքեթինգի շնորհիվ և հետևել կայքի ակտիվությանը վերլուծությունների միջոցով։
Չմոռանանք նաև, որ ներկառուցված գործիքներից բացի կայքին կարելի է ինտեգրել վաճառքի և մարքեթինգի այլ գործիքներ:
Եվ իհարկե այս բոլոր փուլերն անցնելուց հետո կարևոր է ուսումնասիրել տեղական շուկան, մեր դեպքում՝ հայկականը: Փնտրել, գտնել ու հասկանալ, թե ինչ թրենդներ ու փոփոխություններ կան, և քայլել նրանց համընթաց:
Դե իսկ նորաձևությունը միշտ էլ պահանջված է լինելու, և եթե դեռ կասկածում եք՝ արդյոք պետք է սկսել կամ զարգացնել Ձեր բիզնեսը Հայաստանում, մենք վստահեցնում ենք՝ կայք ստեղծելու իսկական ժամանակը հիմա է:
Այլ նմանատիպ նյութեր
446,005 entrepreneurs like you already have a head start
Become one of them by getting world-class expertise delivered into your inbox, for free.