Շատ քայլելը պարգևատրվում է🚶‍♂️ 📱

Գրանցեք Ձեր քայլերը YoHealth հավելվածում և շահեք Բրենդբուք կամ eCommerce փաթեթ Ucraft-ից:

eCommerce շուկան Հայաստանում. ինչո՞վ ենք մենք տարբերվում

2024-04-08

eCommerce-ում նոր թրենդների ու փոփոխությունների մասին կարելի է անվերջ խոսել: Այն հատկապես հետաքրքիր է դառնում, երբ ուսումնասիրում ես տեղական տարբերակը՝ հենց զարգացման փուլում: Ի՞նչ փուլում է eCommerce-ը Հայաստանում, ի՞նչ խնդիրներ կան և ի՞նչ առավելություններ ունի այն այս պահին. այս հարցերի պատասխանները կարող են տարբեր լինել: Ուսումնասիրելիս մենք հասկացանք, որ հայկական շուկան շատ տարբեր է և երբեմն չի ենթարկվում գլոբալ միտումներին:

 

Երևի նկատել եք, որ Հայաստանում ամենահաճախ բացվող խանութներն ու օնլայն խանութները հագուստի կամ սննդի ոլորտում են: Այո, այսպես ապահով է, բայց արդյո՞ք միայն դա պահանջարկ ունի: Բնականաբար՝ ոչ: Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում բավականին առաջ է և՛ ինտերնետի ազատության, և՛ օնլայն վաճառքի ցուցանիշներով: Բայց ձեռներեցները դեռ շարունակում են «վախենալ» համարձակ գործելուց, նորարար լինելուց և ձախողելուց: Մենք, տեսնելով տարբեր օրինակներ, համոզվել ենք, որ ինքնազարգացման, գրագետ մարքեթինգի ու ճիշտ թիրախավորման դեպքում արդյունքը երկար չի սպասեցնում:

 


Իսկ ի՞նչ է պետք այս ամենն ապահովելու համար: Նախ պետք են գիտելիքներ և ինֆորմացիա, շա՜տ ինֆորմացիա: Բիզնես սկսելիս անպայման պետք է մի լավ ուսումնասիրել շուկան և հասկանալ աշխատանքի տրամաբանությունը: Այնուհետև, կարևոր է ընտրել տարբերվող ոլորտ և առաջարկել իսկապես առանձնացող ծառայություն կամ ապրանք: Թիրախային խումբը կօգնի հասկանալ գնային միջակայքը ու դուրս բերել հիմնական մրցակիցներին:

 

 

Մի քիչ վիճակագրություն

Ըստ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի 2020թ.-ի զեկույցի՝ Հայաստանը 84-ն է 152 երկրների շարքում: Այստեղ կարևորվում են ինչպես վաճառքի ակտիվությունը, այնպես էլ օգտատերերի թիվը, նրանց վճարումների հաճախականությունը, շուկայի բազմազանությունը, և այլն: Մեզ համար զարգացումները շատ տեսանելի են, բայց, կարծես թե, օնլայն գնումների շուկան դեռ նոր-նոր է ձևավորվում Հայաստանում: Թեև բնակչության գրեթե 90%-ն ունի ինտերնետ հասանելիություն, այն հիմնականում օգտագործվում է լուրերի, հեռահաղորդակցության և սոցցանցերում ակտիվության համար: Ի դեպ, սոցցանցերը, կարելի է ասել, նոր բրենդների մասին իմանալու ամենատարածված միջոցներից են, բայց այդ մասին մի փոքր ուշ:

 

Ոլորտում հմտացած որոշ մասնագետներ պնդում են, որ իրական eCommerce-ը դեռ չի էլ եկել Հայաստան: Գուցե և այդպես է, բայց դժվար է լիովին համաձայնել՝ տեսնելով փոփոխությունները և զարգացումները: Կարելի է ասել, որ տարածված և ակտիվ վաճառքի հայաստանյան հարթակներ դեռևս չեն նկատվում, բայց օնլայն գնումների մշակույթը միանշանակ սկսում է տարածվել: Փոփոխությունների հարցում հատկապես մեծ դեր ունեցան արտերկրից գնումներ ու առաքում կազմակերպող կազմակերպությունները՝ Onex, Globbing և այլն: Ժամանակի ընթացքում առաջարկված ծառայությունները դարձան ավելի բազմազան, իսկ օնլայն գնումները, կարծես թե, դարձան սովորական շատ մարդկանց համար:

 

Մի բան հաստատ է. ժամանակակից բիզնեսի հաջողության համար միայն զուտ օնլայն ներկայությունը բավարար չէ: 2020թ.-ի սկզբում առաջացած խառնաշփոթը ապացուցեց սա. այն բիզնեսները, որոնք ունեին կայք կամ օնլայն վաճառքի հարթակ, օգտվեցին այդ հնարավորությունից և զարգացրեցին այն: Իսկ նրանք, որոնք աշխատում էին բիզնեսի դասական կանոններով, փորձեցին ադապտացվել նոր «կանոններին»: Որոշների մոտ դա ստացվեց, իսկ որոշների մոտ՝ ոչ: Ի դեպ, սա մեծ մարտահրավեր էր ոչ միայն բիզնեսի, այլ նաև տնտեսության համար: Ցավոք, տարվա վերջում ծագած պատերազմն էլ ավելի բարդացրեց իրավիճակը:


Անկախ բացասական ազդեցություններից՝ օնլայն վաճառքի շուկան նաև ձեռքբերումներ ունեցավ: Բացի այն, որ օնլայն գնումներն ավելի հասանելի դարձան, ակտիվացան նաև նոր հարթակներ, ստեղծվեցին մինչ այդ Հայաստանում չգործող նոր բիզնես մոդելներ:



Մենք որոշեցինք նախորդ տարվա իրադարձությունների մասին խոսել Onex ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Ստեֆանի Հարությունյանի հետ, ով կիսվեց մի քանի կարևոր մտքերով ու հաստատեց, որ այդ իրավիճակները նույնպես տարբեր հնարավորություններ ստեղծեցին.

 

- Նախորդ տարին շատ դժվար էր, բայց նաև կարող ենք ասել, որ օնլայն գնումները զարգացում ապրեցին։ Սահմանափակումները վատթարացրին վիճակը, սակայն մենք էլ քնած չէինք և մի շարք լուծումներ գտանք այդ պայմաններում, ստեղծեցինք նոր ուղղություններ ու ծառայություններ։ Պատերազմի ընթացքում հումանիտար օգնություն էինք բերում, բնականաբար անվճար, բայց դա այն էր, ինչ կարող էինք անել այդ իրավիճակում։

 

Իրականում առայժմ մեծ բաց կա՝ հնարավորություններ, որոնցից կարող է օգտվել փոքր բիզնեսը: Օրինակ՝ օնլայն վաճառքին վերաբերող օրինական կարգավորումներ մեզ մոտ նոր են ձևավորվում: Դուք գուցե չհավատաք, բայց սա մեծ առավելություն կարող է լինել ավելի ճկուն քայլերով բիզնեսը կառուցելու համար: Պետական քաղաքականության ձևավորման վրա կարող են ազդել նաև սպառողը և վաճառողը:

Հարցին, թե ի՞նչ է կարծում օնլայն գնումների տարածվածության մասին, Ստեֆանին տվեց պատասխան, որին մենք ավելի քան համաձայն ենք.

 

- Կարծում եմ՝ eCommerce մշակույթը Հայաստանում ավելի արագ զարգացավ Քովիդի սահմանափակումների շրջանում։ Երբ օֆլայն խանութները ստիպված սկսեցին վաճառել օնլայն, և մարդիկ էլ սովորեցին դրան։ Դա ևս մեկ անգամ ապացուցեց, որ երբեմն առաջարկն է ծնում պահանջարկ։
Կան մարդիկ, ովքեր դեռևս վախենում են կամ օնլայն առևտրի մշակույթը իրենց խորթ է: Դա էլ է ժամանակի հարց, որովհետև հիմա մարդիկ նաև միմյանց ավելի շատ են խորհուրդ տալիս գնել օնլայն։

 

Օրինակ՝ վերջերս բանկերից մեկը կազմակերպել էր մարքեթինգային արշավ՝ կանխիկ գումարից հրաժարվելու մասին: Անկանխիկ գործարքները և օնլայն դրամապանակները իդեալական այլընտրանք են մեր օրերում: Այս արշավի արդյունքները գնահատել դեռ դժվար է, բայց դրանք տեսանելի կլինեն, եթե նույնիսկ «վարակը» շատ դանդաղ տարածվի:



Պարզապես կա մի «բայց». երևի դուք էլ եք նկատել, որ տեխնոլոգիական զարգացումների մասին խոսելիս մենք հիմնականում խոսում ենք Երևանի մասին: Ցավալի է, բայց մարզային համայնքները դեռևս տարբերվում են: Սոցիալական պայմանները, առաջարկվող ապրանքները և շատ այլ հանգամանքներ ազդում են գնումների շղթայի վրա: Ավելի ճիշտ՝ չեն ազդում. ամեն ինչ նույնն է, ինչ առաջ էր:


Կան դեպքեր, որ իսկապես հուսադրում են. մարզային համայնքներում ևս նկատվում է ձեռներեցության ակտիվացում: Մի կին որոշում է վաճառել ձեռագործ աշխատանքներն օնլայն և արտահանել դրանք: Իսկ մի երիտասարդ սկսում է դրոփշիփինգ բիզնես՝ սկզբում վաճառելով ամենատարբեր հրատարակությունների գրքեր, այնուհետև՝ ստեղծելով սեփական օնլայն գրախանութը:

 

Օնլայն վաճառքը սոցցանցերում

Այս հոդվածում չէինք կարող բաց թողել օնլայն վաճառքի ամենաակտիվ միջոցը՝ սոցցանցերը: Գնացի՜նք:

 

Սոցցանցերում հնարավորությունները հիանալի են. այստեղ կարող եք թիրախավորել ում կցանկանաք, խոսել ինչպես կցանկանաք, ներդնել որքան կցանկանաք և վաճառել գրեթե այն ամենն, ինչ կցանկանաք:


Օնլայն խանութները այնքա՜ն տարբեր ու շատ են, որ թվում է, թե ֆիզիկական խանութ լինելու դեպքում դրանք կծածկեին ամբողջ Երևանը: Հետաքրքիր է մի հանգամանք, որ սոցցանցերի օնլայն խանութները երբեմն բացում են ֆիզիկական խանութներ և դա համարում իրենց հաջողության գագաթնակետը: Գնումների տարածված մշակույթի կանոններին ենթարկվելը բնական է և հաճախ բավականին եկամտաբեր: Բայց ինչու՞ չշարունակել օնլայն գործունեությունը և չփորձել զարգացնել մրցակցությունն այնտեղ: Չէ՞ որ այսպիսի օրինակները շատ ավելի քիչ են:

 

 

online vacharq soccancerum

 


- Գինը կասե՞ք:

- Ձեզ պատասխանել ենք անձնական նամակով…

Սա առաջին բանն է, ինչ հիշում ես օնլայն խանութների մասին մտածելիս: Գրառումներում և էջում ներգրավվածություն (engagement) ապահովելու այս հին ու բարի մեթոդը շարունակում է մնալ որոշ խանութների հիմնական «զենքը»: Ազատությունը սոցցանցերում իսկապես մեծ է, սակայն բրենդները երբեմն մոռանում են հաճախորդակենտրոն (customer-oriented) լինելու կարևորության մասին: Անհրաժեշտ է նաև հասկանալ՝ ինչպես է ներկայացվում բրենդը հարթակում: Եթե այն ստեղծված է պարզապես որոշ եկամուտ ապահովելու համար, ապա, ցավում ենք, բայց ձեզ կարող է մի՜ փոքր սեր ու նվիրում պակասել հաջողության համար: Այս հարթակներում հայտնի ինֆլուենսերները նույնպես փորձում են համագործակցել այնպիսի բրենդների հետ, որոնք ավելի պատասխանատու կերպով են ներկայանում, կիսվում են դրական փորձառությամբ և արժեքներով: Սա մտածելու առիթ է նաև նորաստեղծ փոքր բիզնեսների համար:

 

Մրցակցությունը մեծ է, իսկ սոցցանցերում վաճառք ապահովելու համար պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները, ստեղծել ոլորտում ազդեցիկ բրենդ և արժանանալ հաճախորդների վստահությանը:

 

Իդեալական տարբերակում ձեր բրենդը կարող է ունենալ պրոֆեսիոնալ կայք և ակտիվ հաշիվներ սոցցանցերում, որոնք կապահովեն հաճախելիություն՝ մեկ աղբյուրից՝ մյուսը, կձևավորեն վստահություն բրենդի նկատմամբ և կգեներացնեն նոր վաճառքներ:

 

 

Գործոններ, որոնց մասին պետք չէ մոռանալ

 

Վճարում

 

Վերջին տարիներին տեղական վճարային համակարգերի ակտիվացումն իսկապես օգնեց բիզնեսներին: Իհարկե, պետք է խոստովանել, որ այստեղ էլ կան թերություններ: Մի փոքր ուսումնասիրելով կարելի է հասկանալ, որ հիմնականում բանկերը բազային հնարավորություններ են ապահովում: Ամեն դեպքում, այստեղ կա մրցակցություն, և շուտով կառաջարկվեն ավելի նորարար ու արագ լուծումներ: Կան նաև սահմանափակումներ միջազգային հայտնի վճարային համակարգերի դեպքում: Սակայն, եթե նույնիսկ չդիտարկենք քարտային վճարումները, ապա կարող ենք ասել, որ հնարավոր է գտնել վճարումներ ստանալու այլընտրանքային ճանապարհներ:



Այժմ Ucraft-ով ստեղծված օնլայն խանութին հնարավոր է կցել ավելի քան հինգ տեղական վճարային համակարգ՝ Ameria, Evoca, Ineco, Acba, Converse, ID և Ardshin բանկերի կողմից: Այս բոլորն աշխատում են գրեթե նույն եղանակով և ապահովում են արագ ու անվտանգ փոխանցումներ:



online vcharum

 

 

Առաքում

Առաքման ծառայությունները ևս ակտիվանում են, բայց լավ սպասարկում, ցավոք, միշտ չի հաջողվում ապահովել: Եթե օգտվում եք օնլայն խանութներից, ապա հնարավոր է ձեզ հետ էլ պատահած լինեն ծիծաղելի դեպքեր: Առաքիչները երբեմն նույնիսկ խնդրում են մոտենալ և վերցնել պատվերը: Սա բիզնեսի մեղքը չէ, այլ՝ շուկայի խնդիր: Ձեռներեցները, ովքեր ցանկանում են վաճառքի այս օղակում օգտվել առաքման ծառայություններից, խթանում են նաև նրանց աշխատանքը: Իսկապես, ավելի հեշտ է թվում վճարել յուրաքանչյուր առաքման համար, քան ունենալ հիմնական աշխատակից: Երկու տարբերակն էլ ընդունելի է՝ շրջանառությունից կախված:

Քանի որ միջազգային փոխադրումներ ու առաքումներ կազմակերպում են նաև տարբեր ընկերություններ, մենք որոշեցինք հարցնել Ստեֆանիին նաև այս ոլորտում փոփոխությունների մասին.

 

- Հայաստանի ներսում գործող առաքման ընկերությունների հետ մենք ևս համագործակցում ենք, այս պահին այդ ծառայությունը միջինից բարձր վիճակում է: Բայց անգամ այս պայմաններում մենք մեր լուծումն ենք տալիս։ Ընդլայնում ենք սմարթ լոքերների ցանցը և համագործակցության առաջակներ անում մանր և միջին բիզնեսներին։

 

Ինչպես, օրինակ, տաքսիների դեպքում, այստեղ էլ բարձր սպասարկում ապահովող մի կազմակերպություն առաջ կբերի ավելի բարձր ստանդարտներ և կփոխի մրցակցության տրամաբանությունը: Սա կարևոր է, քանի որ առաքումը վաճառքի վերջին փուլն է, իսկ այն պետք է դրական լինի՝ էլ ավելի շատ պատվերներ ապահովելու համար:

Հայաստանի տարածքում ամենամատչելի առաքումներ դեռևս իրականացնում է ՀայՓոստը, որի դեպքում հաճախորդը ինքն է մոտենում փոստային բաժանմունք: Ucraft-ով ստեղծված կայքերում գործող ավելի քան 20 առաքման ծառայությունների թվում նաև ՀայՓոստն է:

 

postayin araqum

 

 

Առաքման ոլորտում մյուս ծառայությունների դեպքում անհրաժեշտ է ավելի մեծ մրցակցություն ու շրջանառություն, և փոփոխությունն ակնհայտ կլինի: 

 

 

Պահանջարկ և սպառում

Արդո՞ք հայաստանցիների համար իսկապես սովորական են դարձել օնլայն գնումները: Արդյո՞ք կա այդ շուկայի զարգացման պահանջարկը: Սա այն դեպքն է, երբ պահանջարկը չպետք է լինի առաջին պայմանը: Աշխարհը փոխվում է, և տեխնոլոգիաներով հագեցած մեր օրերում անհնար է անտեսել այսպիսի փոփոխությունների դերը առօրյայում:

Համաձայն եք, չէ՞, որ դեռ հանդիպում են մարդիկ, ում մոտ կան անհանգստություններ օնլայն վճարումների հետ կապված (ինչ-որ միստիկ պատճառներով): Այո, մեդիագրագիտությունը անհրաժեշտություն է այսօր, և գուցե այս խնդիրը ավելի խորը արմատներ ունի: 

 

Ինչպես նշեցինք՝ հատկապես գյուղական համայնքներում, անկախ համացանցի տարածումից, դեռևս հազվադեպ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր նախընտրում են օնլայն գնումներ անել:

 

Սա բնական է, քանի որ կա վստահության խնդիր, և մարդիկ ցանկանում են տեսնել ու շոշափել այն, ինչ գնում են: Նաև բիզնեսի պատասխանատվությունն է ստեղծել վստահության մթնոլորտ, ապահովել գնումների պարզ եղանակներ և օնլայն գնումների մասին նոր պատկերացումներ մեր մեջ:

 

Դե իսկ այս ամենում ձեզ կարող է օգնել Ucraft-ը՝ տրամադրելով մատչելի փաթեթներ և պարզ գործիքներ օնլայն խանութի համար: Այստեղ դուք կկարողանաք ինքներդ հետևել վաճառքին ու սպասարկմանը, խմբագրել խանութը մի քանի րոպեում և օգտագործել մարքեթինգային տարբեր գործիքներ: Եվ մի մոռացեք, որ գրագետ կայքը ձեր բրենդի օնլայն այցեքարտն է:


Եղեք նորարար ու գուցե մի օր մեր բլոգում պատմենք հենց ձեր բրենդի մասին:

Այլ նմանատիպ նյութեր

446,005 entrepreneurs like you already have a head start

Become one of them by getting world-class expertise delivered into your inbox, for free.

Email
Error message sample