Abuse Policy

Ucraft-ը, մտահոգված լինելով հարթակում ստեղծված կայքերի բովանդակությամբ, պարտավորվում է կանխել օրենքի, կարգավորման կամ երրորդ կողմի իրավունքների որևէ խախտում և չարաշահում։

Դեմ լինելով ֆիշինգին, բոտնետին, համակարգչային հարձակումներին, հեղինակային և այլ իրավունքների խախտմանը, օգտագործման պայմանների չարաշահումներին՝ մենք ստեղծել ենք մի շարք կարգավորումներ և ընթացակարգեր, որոնք կօգնեն հայտնաբերել, հաղորդել և կանխել նման դեպքերը։

Ucraft-ի Ընդհանուր պայմաններում և դրույթներում նշվում է, որ օգտատերերին խորհուրդ չի տրվում օգտագործել ֆիշինգի, հարձակումների և այլ նմանատիպ ծառայություններ, որոնք կարող են խախտել կամ չարաշահել որևէ օրենք, կարգավորում կամ երրորդ կողմի իրավունքներ։ Մենք իրավունք ենք վերապահում ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ պաշտպանելու մեր օրինական շահերը, ներառյալ՝ սահմանափակել օգտատիրոջ մուտքը կայք կամ հարթակ, դադարեցնել պայմանագրերը, հաղորդել կայքի կամ հարթակի միջոցով իրականացված որևէ սխալ գործողության մասին համապատասխան մարմիններին (դատական կամ վարչական), օրինակ՝ երբ օգտատերերը ներգրավվում են կամ կասկածվում են խարդախության մեջ։

Գաղտնիության, բովանդակության կամ հեղինակային իրավունքի խախտման ցանկացած դրսևորման հանդիպելու դեպքում խնդրում ենք օգտագործել չարաշահումների մասին հաղորդման հայտը՝ տրամադրելով անհրաժեշտ տվյալներ, որոնք թույլ կտան մեր թիմին ուսումնասիրել դեպքը։

Եթե ցանկանում եք հաղորդել նշվածներից տարբեր որևէ խնդրի մասին, ապա խնդրում ենք նշել Այլ դաշտը և տրամադրել լրացուցիչ տեղեկություն դեպքի մասին։

Դուք կարող եք նաև կապ հաստատել Ucraft-ի Աջակցման թիմի հետ, եթե նկատել եք որևէ դեպք, որ համապատասխանում է վերը նշված նկարագրությանը։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ

  • Ucraft-ը չի երաշխավորում հաղորդված դեպքերի որևէ հստակ լուծում։
  • Ձեր բողոքը կգնահատվի և կքննվի, այնուհետև կկատարվեն համապատասխան գործողություններ՝ ըստ անհրաժեշտության։
  • Հնարավոր է, որ Դուք չստանաք թարմացումներ դեպքի կարգավիճակի մասին։
  • Մեր թիմը կապ կհաստատի Ձեզ հետ՝ հարցի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտության դեպքում։
  • Մենք իրավունք ենք վերապահում օգտագործել Ձեր բողոքը որպես փաստարկ, եթե անհրաժեշտություն լինի դադարեցնել մեր օգտատերերի հանդեպ չարաշահումները։
  • Չարաշահումների մասին հայտի միջոցով հաղորդված դեպքերին ընթացք կտրվի 24 ժամվա ընթացքում։
website templates
website templates
website templates
website templates
website templates
website templates
website templates
website templates
website templates
website templates
website templates
website templates
website templates
website templates
website templates
website templates

Report Abuse

Անուն
Error message sample
Էլ. փոստ
Error message sample
Կայքի հղում
Error message sample
Խախտման տեսակ
Error message sample
Լրացուցիչ տեղեկություն
Error message sample
website templates
website templates
website templates
website templates
website templates
website templates
website templates
website templates
website templates
website templates
website templates
website templates
website templates
website templates
website templates
website templates