Որտեղի՞ց անվճար ներբեռնել նկարներ Ձեր վեբկայքի համար

2024-02-01

Որակյալ վիզուալ քոնթենթը վաղուց արդեն մեծ կարևորություն ունի, հատկապես կայքերի պատրաստման հարցում։ Չէ՞ որ ցանկացած տեղեկություն առավել լավ է տպավորվում տեսողական հիշողության միջոցով։ Իսկ էսթետիկ ու պրոֆեսիոնալ նկարները կարող են իսկապես գրավիչ դարձնել ցանկացած կայք:


Դե իհարկե, պետք է ընդունել, որ այժմ պրոֆեսիոնալ և որակյալ նկարներ ունենալն այդքան էլ հեշտ չէ, քանի որ պետք է բավականին շատ ռեսուրսներ և ժամանակ ծախսել դրա վրա։

Այնուամենայնիվ, պետք չէ հրաժարվել որակյալ նկարներից և ցանկալի է գտնել այլընտրանքային ճանապարհ։ Հենց դրա համար էլ գոյություն ունեն նկարներ բեռնելու կայքեր, որտեղից կարող եք անվճար կամ չնչին գումարով ներբեռնել ցանկացած ոլորտին վերաբերող նկարներ։


Իսկ թե որոնք են այդ կայքերը, մանրամասն կներկայացնենք այս հոդվածում։ Ձեզ համար առանձնացրել ենք նաև յուրաքանչյուրի առավելություններն ու թերությունները։

 

 

1. Unsplash

 

unsplash-anvchar nkarneri nerbernum

 

 

Unsplash-ը ստեղծվել է 2013 թվականին, և, դրանից ի վեր, այն համարվում է ամենաորակյալ նկարների լավագույն աղբյուրներից մեկը։ Այստեղ հնարավոր է գտնել գրեթե ամեն թեմայի վերաբերող նկարներ: Ի սկզբանե այն ստեղծված է եղել որպես «ավելորդ» նկարների հարթակ. լուսանկարիչները հրապարակում էին նկարներ, որոնց օգտագործման անհրաժեշտությունը չունեին։ Այս սկզբունքով կայքում յուրաքանչյուր տասն օրը մեկ հայտնվում էր 10 նոր նկար։ Այդպես էլ հավաքվում են ներկայումս հասանելի լուսանկարները։ Կայքի ներկայացուցիչների խոսքերով՝ նրանք ձգտում էին ստանալ ստեղծագործ մարդկանց համար մի հարթակ։

 

Unsplash-ի նկարներն իրոք առանձնանում են բարձր որակով, բազմազանությամբ՝ մինիմալիզմից մինչև բնության պատկերներ… Իսկ ամենակարևորն այն է, որ բոլոր նկարներն ունեն Creative Commons Zero լիցենզիա, այսինքն՝ կարող եք ներբեռնել, փոփոխել և օգտագործել ցանկացածը՝ կոմերցիոն և ոչ կոմերցիոն նպատակներով։

 

Unsplash-ն ունի իր բջջային հավելվածը, ինչպես նաև ինտեգրված է Ucraft-ին։ Վստահ ենք՝ այստեղ կգտնեք աչքի ընկնող լուսանկարներ նաև ձեր կայքի համար:

 

  • Առավելություններ.
    Տարատեսակ թեմաներով նկարներ
    Բարձր որակ
    Բջջային հավելված

  • Սահմանափակումներ.
    Unsplash-ը չունի սահմանափակումներ: Այն, մեր կարծիքով, չունի նաև թերություններ:

  • Լիցենզիա.
    Creative Commons Zero

 

 

2. Pexels

 

pexels-anvchar nkarneri nerbernum

 

 

Pexels-ը ևս համարվում է ոլորտի առաջատարներից մեկը: Այն հիմնվել է 2014 թվականին։ Կայքում նկարների պակաս չի զգացվում, ավելին՝ դասավորված են ըստ թեմաների։ Ցանկացած մեկը կարող է վերբեռնել իր նկարը, սակայն նկարի հաստատման հարցում որոշումը կայացնում է կայքի ադմինիստրացիան։ 

 

Կայքն առանձնանում է նկարների մե՜ծ քանակով. այստեղ կգտնեք ցանկացած թեմային վերաբերող նկարներ, լուսանկարներ, իլյուստրացիաներ, որոնք կարող եք օգտագործել՝ առանց հեղինակային իրավունքի խախտման։

 

  • Առավելություններ.
    Նկարների բազմազանություն
    Բարձր որակ

  • Սահմանափակումներ.
    Pexel-ը նույնպես չունի սահմանափակումներ

  • Լիցենզիա.
    Creative Commons Zero

 

 

3. Freepik

 

freepik-anvchar nkarneri nerbernum

 

 

Freepik-ը տարբերվում է նախորդ երկու կայքերից, քանի որ այն ոչ միայն առաջարկում է լուսանկարներ, այլ նաև վեկտորային նկարներ՝ պատկերներ, կլիպարտներ և PSD նմուշներ։ Այս աղբյուրը թեև անվճար է, սակայն ունի որոշ սահմանափակումներ. չգրանցված այցելուները կարող են բեռնել օրական միայն 3 նկար, գրանցվածները՝ 10 նկար։ Դրան զուգահեռ կա նաև վճարովի փաթեթ, որի դեպքում կարող եք բեռնել օրական 100 նկար, պրեմիում վեկտորային ֆայլեր, խուսափել գովազդներից ու ազատ օգտագործել նկարները կոմերցիոն և ոչ կոմերցիոն նպատակներով։ Իսկ այս ամենի դիմաց կարող եք վճարել 9.99 եվրո/ամիսը կամ 7.50 եվրո/ամիսը, եթե վճարեք մեկ տարվա դիմաց։

 

  • Առավելություններ.
    Բարձորակ նկարներ տարբեր ֆորմատներով (լուսանկար, վեկտոր, պատկեր, կլիպարտ, PSD)

  • Սահմանափակումներ.
    Ներբեռնումների սահմանափակում՝ առավելագույնը 10 հատ
    Հեղինակի ներկայացում՝ անվճար ներբեռնելու դեպքում
    Վճարովի փաթեթ՝ օրական մինչև 100 բեռնում կատարելու հնարավորությամբ

  • Լիցենզիա.
    Անվճար տարբերակով՝ Creative Commons BY, վճարովի տարբերակով՝ Creative Commons Zero 

 

 

4. SuperFamous

 

superfamous-anvchar nkarneri nerbernum

 

 

SuperFamous-ն ավելի հայտնի է իր տարբերվող հավաքածուով։ Չնայած նկարների քիչ քանակին՝ յուրաքանչյուրն իսկապես աչքի է ընկնում։ Այս կայքում հատկապես էսթետիկ են բնության պատկերները։ Եթե այս թեման համապատասխանում է ձեր ոլորտին, ապա այստեղ անպայման կգտնեք չկրկնվող նկարներ:

 

Creative Commons BY լիցենզիայի շնորհիվ այստեղ լուսանկարները կարող եք անվճար ներբեռնել, փոփոխել և օգտագործել նկարները կոմերցիոն և ոչ կոմերցիոն նպատակներով, սակայն անհրաժեշտ է նշել հեղինակի անունը։

 

  • Առավելություններ.
    Յուրօրինակ նկարներ բնության տարբեր պատկերներով

  • Սահմանափակումներ.
    Սահմանափակումներ այս կայքում չկան

  • Լիցենզիա.
    Creative Commons BY

 

 

5. Pixabay

 

pixabay-anvchar nkarneri nerbernum

 

 

Pixabay-ը բարձրորակ լուսանկարների և վեկտորների մեկ այլ կայք է, սակայն բացի նկարներից, առաջարկում է նաև հոլովակներ։ Ներկայացվող ֆայլերը շատ բազմազան են և բաժանված են խմբերի։ Իսկ դա նշանակում է, որ կարող եք փնտրել նկարներ ոչ միայն կատեգորիաներով, այլ նաև գույնով և այլ չափանիշներով։

 

Սակայն հիշեք, որ նկարներ ներբեռնելու համար պետք է գրանցվեք կայքում, ինչը շատ արագ է և հեշտ։ Իսկ նկարները փոփոխելն ու օգտագործելը թույլատրվում է առանց հեղինակային իրավունքի խախտման։

 

  • Առավելություններ.
    Տարատեսակ նկարներ, վեկտորներ և հոլովակներ
    Նկարներ փնտրելու լայն հնարավորություն
    Խմբավորված թեմաներ

  • Սահմանափակումներ.
    Pixabay-ը նույնպես չունի սահմանափակումներ

  • Լիցենզիա.
    Creative Commons Zero

 

 

6. Negative Space

 

negative space-anvchar nkarneri nerbernum

 

 

Negative Space-ը տարբերվում է մյուս կայքերից նրանով, որ ունի նաև RAW ֆորմատով լուսանկարներ։ Այստեղ կարող եք փնտրել նկարներ ըստ կատեգորիաների, գույների, ինչպես նաև հիմնական օբյեկտի դիրքի՝ կենտրոնում է, ձախ, թե աջ կողմում։

 

Կայքում հասանելի են անվճար լուսանկարներ, որոնք կարող եք օգտագործել և փոփոխել՝ առանց հեղինակային իրավունքը խախտելու։ Կարող եք նաև դառնալ պրեմիում օգտատեր՝ գնելով մի քանի նկարներ և նպաստելով հարթակի զարգացմանը։

 

  • Առավելություններ.
    RAW ֆորմատով նկարներ
    Նկարներ փնտրելու լայն հնարավորություն

  • Սահմանափակումներ.
    Սահմանափակումներ այս կայքում չկան

  • Լիցենզիա.
    Creative Commons Zero

 

 

7. Gratisography

 

gratisography-anvchar nkarneri nerbernum

 

 

Gratisography-ն ներկայացվում է որպես վառ, նորարար և տպավորիչ նկարների հարթակ։ Նրա հիմնադիր Ռայան ՄաքԳրեյն աշխատել է, որ կայքն առանձնանա մյուս աղբյուրներից իր պայծառությամբ, և կարելի է ասել, որ դա նրան հաջողվել է։ Հասանելի են մի քանի կատեգորիաներ, որոնց մեջ տարբերվում է «արտառոցը» (whimsical)։

 

Բոլոր նկարներն անվճար են և կարող են օգտագործվել կոմերցիոն և ոչ կոմերցիոն նպատակներով՝ առանց հեղինակային իրավունքի խախտման։

 

  • Առավելություններ.
    Տարբերվող կատեգորիաներ և լուսանկարներ

  • Սահմանափակումներ.
    Այս կայքում ևս սահմանափակումներ չկան

  • Լիցենզիա.
    Creative Commons Zero

 

 

8. Picjumbo

 

picjumbo-anvchar nkarneri nerbernum

 

 

Picjumbo-ն առաջին կայքերից է, որ սկսել է անվճար հրապարակել բարձր որակի նկարներ և 2013 թվականից սկսած հավաքել է լուսանկարների 100-ից ավել էջ։ Չնայած նկարների մեծ քանակին՝ կարող եք հեշտությամբ գտնել ձեր փնտրածը՝ բանալի բառերի և կատեգորիաների օգնությամբ։

 

Picjumbo-ն առանձնանում է նրանով, որ կարող եք ստուգել՝ ինչ տեսք կունենա նկարը ձեր լոգոյի կամ տեքստի հետ միասին, որից հետո միայն ներբեռնել այն։

 

Կայքում նկարներն անվճար են, կարող եք օգտագործել և փոփոխել ցանկացածը՝ առանց հեղինակային իրավունքի խախտման։ Այնուամենայնիվ, կարող եք դառնալ պրեմիում օգտատեր՝ նպաստելով կայքի զարգացմանը և ձեռք բերել լուսանկարների էքսկլյուզիվ հավաքածու։

 

  • Առավելություններ.
    Նկարների նախադիտում
    Բազմաթիվ կատեգորիաներ ու նկարներ

  • Սահմանափակումներ.
    Սահմանափակումներ Picjumbo-ն չունի

  • Լիցենզիա.
    Creative Commons Zero

 

 

9. The Pic Pac

 

thepicpac-anvchar nkarneri nerbernum

 

 

The Pic Pac-ը ներկայանում է իր մեծ հավաքածուներով, որոնց թիվն աճում է ամեն օր։ Կայքում չկա փնտրելու հնարավորություն, սակայն կան բավականին շատ թեմատիկ հավաքածուներ։

 

Կայքն առանձնանում է նրանով, որ կարող եք ձեռք բերել հավաքածուները հենց ձեր առաջարկած գնով։ Այսպիսով, կարող եք կա՛մ անվճար բեռնել կա՛մ վճարել դրանց դիմաց. որոշողը դուք եք։ Դե նշենք նաև, որ կարող եք օգտագործել և փոփոխել նկարներն առանց հեղինակային իրավունքի խախտման։

 

  • Առավելություններ.
    Զարգացող հարթակ
    Ցանկության դեպքում նկարների համար վճարելու հնարավորություն
    Թեմատիկ հավաքածուներ

  • Սահմանափակումներ.
    Այստեղ միակ սահմանափակումը կարելի է համարել փնտրելու հնարավորության բացակայությունը

  • Լիցենզիա.
    Creative Commons Zero

 

 

10. Life of Pix

 

lifeofpix-anvchar nkarneri nerbernum

 

 

Եվ ի վերջո, Life of Pix-ը բարձր որակով առանձնացող լուսանկարների կայք է, որտեղ առաջարկված մեծ քանակությամբ նկարները կարող եք բեռնել ամբողջովին անվճար և ազատ օգտագործել։ Այս կայքի յուրահատկությունն այն է, որ առանձնացվում են լուսանկարիչների անուններն ու հավաքածուները, այնպես որ կարող եք հայտնվել այդ ցանկում և դառնալ ամսվա լուսանկարիչը:

 

Բացի դրանից, կայքն առաջարկում է անվճար հոլովակներ, որոնք ևս բաժանված են կատեգորիաների։ Կարելի է ասել, որ այն բարձր հեղինակություն ունի, չէ՞ որ համագործակցում է Adobe Stock-ի հետ։

 

  • Առավելություններ.
    Բազմազան որակյալ նկարներ և հոլովակներ

  • Սահմանափակումներ.
    Սահմանափակումներ այստեղ չկան

  • Լիցենզիա.
    Creative Commons Zero

 

Դե ինչ, նկարների հարցն արդեն լուծված է։ Մնում է անցնել գործի և ստեղծել ձեր բիզնեսի վեբկայքը՝ հարստացնելով այն ամենաէսթետիկ ու աչքի ընկնող նկարներով։

Related posts

446,005 entrepreneurs like you already have a head start

Become one of them by getting world-class expertise delivered into your inbox, for free.

Email
Error message sample