Ինչպե՞ս քայլելով զարգացնել բիզնեսը. Ucraft-ի և YoHealth-ի համագործակցությունը
Վերջերս Ucraft-ը նոր հետաքրքիր համագործակցություն է սկսել YoHealth-ի հետ: YoHealth-ը հավելված է, որը պարգևատրում է մարդկանց ակտիվ ապրելակերպ վարելու համար: Միավորելով ֆիթնեսի և eCommerce-ի աշխարհները՝ YoHealth-ի օգտատերերը այս համագործակցության շնորհիվ կարողանում են միաժամանակ նպաստել թե՛ իրենց առողջության և թե՛ ընկերութան գործունեության բարելավմանը:
Ամեն ինչ շատ պարզ է. YoHealth-ի օգտատերերը, գրանցելով կոնկրետ քանակի քայլեր, շահում են Ucraft-ի՝ օնլայն առևտրի փաթեթներից որևէ մեկը:
Ի՞նչ կշահեն YoHealth-ի օգտատերերը Ucraft-ից
1. 1 տարի անվճար eCommerce Բիզնես փաթեթ
-
750,000 քայլ
Գրանցելով 750,000 քայլ՝ YoHealth-ի օգտատերերը կարող են ստանալ Ucraft-ի մեկ տարվա անվճար բաժանորդագրություն ($492 արժողությամբ): Փաթեթը ներառում է բոլոր գործիքներն օնլայն խանութի համար՝ սկսած կայքի դիզայնից մինչև վաճառքի կառավարում, SEO գործիքներ և վերլուծական տվյալներ:
2. 1 ամիս անվճար eCommerce Բիզնես փաթեթ
-
300,000 քայլ
Ucraft-ն առաջարկում է մեկամսյա անվճար eCommerce փաթեթ ($48 արժողությամբ) բոլոր նրանց, ովքեր կգրանցեն 300,000 քայլ: Այն ներառում է Ucraft-ի ողջ eCommerce գործիքակազմը և իդեալական է նրանց համար, ովքեր ցանկանում են պրոֆեսիոնալ ու ճկուն գործիքակազմ՝ իրենց բիզնեսը օնլայն տիրույթում զարգացնելու համար:
3. Անվճար Բրենդբուք
-
200,000 քայլ
Գրանցելով 200,000 քայլ՝ YoHealth-ի օգտատերերը կստանան ամբողջովին պատրաստի բրենդբուք բիզնեսի համար ($30 արժողությամբ) ՝ լոգո, տառատեսակներ, գունային համադրություններ և ավելին: Այսպիսով, Ucraft-ի AI գեներատորով լոգո ստեղծելիս օգտատերերը ստանում են ոչ միայն լոգոյի 3 տարբերակ, այլև բրենդինգի համար անհրաժեշտ բոլոր էլեմենտներ՝ մեկ ամբողջական խմբագրվող փաթեթում: Այս ամենին գումարվում է նաև հաճախորդների 24/7 աջակցությունը՝ հնարավորություն տալով օնլայն բիզնեսում հաջողության հասնել առաջին իսկ օրվանից:
Ինչու՞ է կարևոր այս համագործակցությունը
Ucraft-ը մշտապես նպատակ է ունեցել ոգեշնչել մարդկանց ներկայացնել և ընդլայնել բիզնեսն օնլայն: Իսկ YoHealth-ի հետ այս նախաձեռնությունը ևս մի առիթ է` իրագործելու Ucraft-ի գաղափարները` նպաստելով նաև արդեն օգտատերերի առողջությանը: YoHealth-ն էլ, իր հերթին, նպաստում է օնլայն վաճառքի մշակույթի ընդլայնմանը։
Անկախ նրանից՝ նոր եք սկսում զբաղվել օնլայն վաճառքով, թե փորձում եք մեծացնել Ձեր բիզնեսի հնարավորությունները, այս առաջարկը կտա Ձեր բիզնեսի առաջխաղացման բոլոր գործիքները: Այլ կերպ ասած՝ Դուք նույնպես կկարողանաք ծառայեցնել առողջ սովորությունները հաջողակ բիզնես ստեղծելու համար:
Ինչպե՞ս է դա աշխատում
Ucraft-ի և YoHealth-ի հետ յուրաքանչյուր քայլը կարևոր է։ Եկեք հասկանաք՝ ինչպես է դա աշխատում։
-
Քայլեք և հետևեք քայլերին: YoHealth-ի օգտատերերը գրանցում են հավելվածում են իրենց քայլերը՝ նպատակ ունենալով հասնել թիրախային քանակի:
-
Հավաքեք կտրոններ: Բավարար քայլեր կուտակելուց հետո Դուք կարող եք ընտրել YoHealth հավելվածի Market-ից Ucraft-ը և նշել Ձեր նախընտրած առաջարկը: Ստանալով կտրոնի կոդը և մուտքագրելով այն Ucraft-ի կայքում՝ Դուք ակնթարթորեն կստանաք Ձեր նվեր բաժանորդագրությունը։
-
Վայելեք հաղթանակը: Այսպիսով, Դուք ևս կարող եք համատեղել շահավետն ու օգտակարը, մնալ ապտիվ և ընդլայնել բիզնեսը։
Դե իսկ փաթեթներին և ներառված հնարավորություններին կարող եք ծանոթանալ մեր կայքում։
Ինչպե՞ս օգտվել առաջարկից
YoHealth հավելվածում զեղչի կոդը ստանալուց հետո հարկավոր է www.ucraft.am կայքում գտնել համապատասխան բաժանորդագրությունը՝
-
eCommerce Բիզնես փաթեթի համար (ամսական կամ տարեկան)
-
Լոգոյի և բրենդբուքի համար
Կայք ստեղծելու դեպքում Ձեզ հարկավոր է միայն ընտրել բիզնեսի ոլորտը և նախընտրած պատրաստի նմուշը, անցնել բոլոր քայլերը և օգտագործել զեղչի կոդը վճարման էջում։ Բիզնեսի լոգո և բրենդբուք ստանալու համար անհրաժեշտ է մուտքագրել բանալի բառեր, որոնց հիման վրա արհեստական բանականությունը կգեներացնի լոգո և բրենդինգի այլ էլեմենտներ։ Այս դեպքում նույնպես պետք է անցնել հաստատման քայլերը և բրենդբուքը ներբեռնելուց առաջ մուտքագրել հավելվածից վերցված զեղչի կոդը վճարման էջում։
Միացեք Ucraft-ին և YoHealth-ին այսօր
Ucraft-ն ու YoHealth-ը եկել են ապացուցելու, որ առողջ ապրելակերպը կարող է օգնել խթանել ձեր բիզնեսը։ Սա ուղղակի համագործակցություն չէ, սա մեկ ընդհանուր ներդրում է միանգամից երկու ոլորտներում և հրաշալի ուղերձ մեր օգտատերերին։
Եթե Դուք էլ պատրաստ եք անել առաջին քայլը դեպի հաջողակ բիզես, ապա ժամանակն է ներբեռնել YoHealth-ը, քայլել, գրանցել արդյունքներ ու զարգացնել Ձեր խանութը Ucraft-ի հետ։
Դե իսկ մենք մշտապես Ձեր կողքին ենք՝ ոգևորելու Ձեզ ցանկացած հարցում՝ լինի դա բիզնես, թե առողջություն։
Այլ նմանատիպ նյութեր
446,005 entrepreneurs like you already have a head start
Become one of them by getting world-class expertise delivered into your inbox, for free.