
UC ERP. Բոլորը մեկում հարթակ բիզնեսի կառավարման համար
Բիզնեսով զբաղվող մարդիկ վստահաբար գիտեն՝ բոլոր գործընթացները միաժամանակ կառավարելը երբեմն նման է բազմաթիվ անհայտներով հավասարման: Բայց նաև գաղտնիք չէ, որ Ucraft-ը մշտապես փորձում է օգնել բիզնեսներին իր նոր գործիքներով կամ նախաձեռնություններով: Այս անգամ մեր թիմը մշակել է աշխատող բանաձև Ձեր բազմաթիվ անհայտներով հավասարումը լուծելու համար:
Եվ այսպես, ներկայացնում ենք UC ERP-ն՝ մեկ միասնական հարթակ, որի միջոցով հնարավոր է ավտոմատացնել բիզնեսի կառավարման բոլոր գործընթացները: Սա նշանակում է, որ Ձեզ այլևս հարկավոր չէ օգտագործել տարբեր տեղական կամ արտասահմանյան համակարգեր առանձին գործընթացներ վերահսկելիս՝ լինի դա արտադրություն, հաշվապահություն, թե ՄՌԿ: Բայց նախ եկեք հասկանանք՝ առհասարակ ի՞նչ համակարգի հետ գործ ունենք և ի՞նչ է ERP-ն:
Ի՞նչ է ERP համակարգը
Enterprise resource planning-ը (ERP) կամ Ձեռնարկության ռեսուրսների կառավարումը (ՁՌԿ) համակարգ է, որը կազմակերպությունները օգտագործում են իրենց ամենօրյա բիզնես գործունեությունը կառավարելիս: Խոսքը ընկերություն ղեկավարելու համար անհրաժեշտ բոլոր հիմնական բիզնես գործընթացների մասին է՝ ֆինանսներ, ՄՌԿ, արտադրություն, ապրանքաշրջանառություն, առք, վաճառք և այլն: ERP համակարգը միավորում է այս բոլոր բիզնես գործընթացները մի հարթակում և թույլ տալիս օգտվել միևնույն տվյալների բազայից:
Չնայած, որ ERP համակարգի նախատիպեր գործարկվել են դեռևս 1980-ականներից, այսօր դրանք էականորեն տարբերվում են իրենց «նախնիներից»: Բանն այն է, որ հիմա ERP համակարգերը աշխատում են ամպային սիսթեմով և օգտագործում են վերջին սերնդի տեխնոլոգիաները, անգամ արհեստական ինտելեկտ: Հենց այս ամպային համակարգն էլ ապահովում է հասանելիություն տվյալների բազային ցանկացած սարքավորումով:
Համեմատության համար կարելի է ասել, որ ERP-ն ձեռնարկության կենտրոնական նյարդային համակարգն է, որը սնուցում է բոլոր գործընթացները: Այսպես՝
-
Ֆինանսներին անհրաժեշտ է ERP՝ հաշվետվությունները արագ կազմելու և վերահսկելու, ինչպես նաև աշխատողների աշխատավարձը հաշվարկելու համար:
-
Կրեդիտորական պարտքերը կառավարելիս անհրաժեշտ է ERP՝ մատակարարներին ճիշտ և ժամանակին վճարելու համար:
-
Վաճառքներ իրականացնելիս անհրաժեշտ է ERP՝ հաճախորդների բոլոր պատվերները կազմակերպելու համար:
-
Դրամարկղի անխափան աշխատանքին նույնպես անհրաժեշտ է ERP-ն՝ ապրանքների տվյալները պահպանելու և վաճառքը կառավարելու համար:
-
Արտադրությանն արհրաժեշտ է ERP՝ մուտքագրված ապրանքները և արտադրական պրոցեսները վերահսկելու համար:
-
Եվ վերջապես ղեկավարությանն անհրաժեշտ է ERP՝ ընկերության ցանկացած գործընթացի մասին յուրաքանչյուր պահի տեղեկանալու և ժամանակին որոշումներ կայացնելու համար:
Ինչպես կռահեցիք, ERP համակարգը կարևոր և նույնիսկ անփոխարինելի նշանակություն ունի հազարավոր մեծ ու փոքր ձեռնարկությունների համար՝ անկախ նրանից, թե ինչ գործունեություն են նրանք ծավալում:
ERP համակարգերը ուսումնասիրելուց հետո գանք տեղական շուկա և անդրադառնանք մեր նոր հարթակին՝ UC ERP-ին:
UC ERP. Մեկ պարզ հարթակ՝ բոլոր բարդ գործընթացների համար
Հայաստանում բիզնեսի ավտոմատացումը անխափան կազմակերպելիս գործարարներին միջինում անհրաժեշտ է 3-4 տարբեր համակարգ, ընդ որում՝ դրանց զգալի մասը հայալեզու չէ և երբեմն նույնիսկ լիովին չի համապատասխանում կազմակերպության պահանջներին: Հենց այս խնդիրը լուծելու նպատակով մենք մշակել ենք UC ERP-ն՝ բոլորը մեկում ամպային հարթակ, որն ամբողջությամբ հայերեն է: Բնականաբար ասել, որ UC ERP-ն հայալեզու հարթակ է և այդքանով ավարտել, կնշանակի գործը կիսատ թողնել, քանի որ այստեղ գլխավորը տեղայնացումն է:
Հարթակն ամբողջությամբ և մասնավորապես՝ նրա ֆինանսական բլոկը՝ ներառյալ հաշվապահություն, գնումներ, հաշվետվություններ, invoice-ներ, հարմարեցված է ՀՀ օրենսդրության պահանջներին: UC ERP-ն համակցված է նաև ՀՀ բոլոր բանկերի, POS տերմինալների և վճարային համակարգերի, դրամապանակների հետ, այդ թվում՝ Fast Shift, Idram, Telcell:
Օգտագործելով UC ERP կստանաք հնարավորություն՝ նրան ինտեգրելու բոլոր անհրաժեշտ սարքավորումները և համակարգերը՝ վաճառքն արագ և արդյունավետ կազմակերպելու համար: Օրինակ՝ մանրածախ վաճառքի դեպքում կարելի է ինտեգրել՝
-
նոր սերնդի ՀԴՄ մեքենաներ
-
տվյալների փոխանցում ՊԵԿ տեղեկատվական շտեմարան e-mark համակարգի միջոցով
-
գնապիտակ և վաճառքի կտրոն տպող սարքեր
-
գծիկավոր կոդ և մագնիսական քարտ կարդացող սարքեր
-
գույքագրման տվյալների հավաքագրման տերմինալ
Բացի այս ամենից՝ UC ERP-ին կարելի է հեշտությամբ ինտեգրել նաև ցանկացած այլ գործիք՝ սկսած ամենապարզ ինտեգրացիաներից մինչև մարքեթինգային գործիքներ ու ավելին: Դե իսկ Ucraft Next-ին ինտեգրելու մասին չխոսելն անհնար է: Եթե ունեք օնլայն խանութ՝ ստեղծված Ucraft Next-ով, նրան հեշտությամբ կարող եք կցել UC ERP, և Ձեր տվյալները կպահպանվեն մեկ ընդհանուր բազայում՝ ապահովելով տվյալների համադրում, աշխատանքի օպտիմալացում և ֆինանսական հոսքերի շրջանառության ընդհանուր տեսանելիություն: Պատկերացրեք՝ կառավարում եք Ձեր օնլայն և օֆլայն խանութները՝ կրճատելով մի քանի բարդ քայլեր:
Այսպիսով, վերադառնալով կառուցվածքին՝ UC ERP-ն ունի 11 մոդուլ՝
-
Մանրածախ վաճառք
-
Մեծածախ վաճառք
-
Գնում
-
Պաշար
-
CRM
-
ՀՄ կառավարում
-
Հաշվապահություն
-
ՄՌ կառավարում
-
Աշխատավարձերի հաշվարկում
-
Արտադրություն
-
Նախագծերի կառավարում
Համակարգը ստեղծված է այնպես, որ հարմար լինի առևտրային գործունեությամբ զբաղվող յուրաքանչյուր կազմակերպության համար՝ մանրածախ, թե մեծածախ: Ընդամենը պետք է ընտրել Ձեզ համապատասխան 3 փաթեթներից մեկը, որոնցից յուրաքանչյուրը ներառում է՝
-
90 օր անվճար փորձաշրջան
-
օգտատերերի անսահմանափակ քանակ
-
թիմակիցների դերերի ընդլայնված կարգավորումներ
-
անսահմանափակ հիշողության ծավալ
-
անվճար Google Cloud հոսթինգ
-
հարթակի անվճար ուսուցում
-
24/7 ավտոմատացված սպասարկում
Փաթեթներում տարբեր է մոդուլների քանակը՝ կախված նրանից՝ Ձեր բիզնեսը փոքր է, մեծ, թե միջին: Առաջինը «Փոքր բիզնես» փաթեթն է, որը ներառում է վաճառքների, գնումների և պահեստի կառավարում, CRM և ավելին: «Միջին բիզնես» փաթեթը թույլ է տալիս կառավարել նաև ֆինանսները և կազմակերպել հաշվապահության ողջ գործընթացը: «Բոլորը մեկում» փաթեթը, ինչպես կարելի է հասկանալ անվանումից, ներառում է հարթակի բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ ՄՌԿ, աշխատավարձեր, արտադրություն և նախագծերի կառավարում:
Ընդհանուր առմամբ, ահա այն բոլոր հնարավորությունները, որ ընձեռում են UC ERP-ի մոդուլները:
-
Մանրածախ վաճառքի UC ERP-ի POS (Point of Sale) համակարգի օգնությամբ կարող եք ստանալ վճարման անհրաժեշտ մեթոդներ, ապրանքների և վաճառքի տվյալների միասնական բազա, հավատարմության ծրագիր, մշակված զեղչային համակարգ և շատ ավելին։ Անգամ ամենափոքր փաթեթը մի քանի անգամ կպարզեցնի Ձեր բիզնեսի կառավարումը:
-
Եթե ցանկանում եք կառավարել Ձեր ֆինանսական հոսքերը, UC ERP-ի ֆինանսական կառավարման շնորհիվ կկարողանաք կազմակերպել հաշվապահական գործընթացները, ստանալ ծախսերի և եկամուտի մանրակրկիտ հաշվետվություն, օգտվել կանխատեսումներից և այլն։
-
Ինչ վերաբերում է վաճառքներին, գնումներին և պատվերների կատարմանը, UC ERP-ն հնարավորություն է տալիս ստանալ բոլոր կարևոր ցուցանիշները տվյալների մեկ բազայում և վարել հաշիվներ ընդհանուր մատյանում։
-
UC ERP-ի միջոցով կարող եք մուտքագրել պահեստի տվյալները, կատարել գույքագրում, հեշտությամբ նույնականացնել տվյալները և շատ ավելին:
-
Եթե վաճառքների հետ զբաղվում եք նաև արտադրությամբ, կկարողանաք կառավարել արտադրության և իրացման գործընթացները, հետևել հումքի և արտադրանքի շարժին և ստանալ ամբողջական տվյալներ ծախսերի և եկամուտների մասին։
-
ERP համակարգի ընդլայնված CRM գործիքների միջոցով էլ կստանաք հաճախորդների տվյալները մեկ համակարգում, կհետևեք գրանցումների ակտիվությանը և կկազմակերպեք մարքեթինգային արդյունավետ արշավներ՝ բարձրացնելով ներգրավվածության ցուցանիշները։
-
UC ERP-ն հնարավորություն է տալիս նաև ավտոմատացնել աշխատակիցների ընդունման և վարձատրման գործընթացները՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան, հետևել հաճախելիությանը և կատարողականին, ինչպես նաև պարզեցնել փաստաթղթաշրջանառությունը։
-
Համակարգի միջոցով կարող եք նաև դերերի բաշխում կատարել, օրինակ՝ ավելացնել թիմակիցներ, խմբագրել գործողությունների հասանելիությունը Ձեր նախընտրած պայմաններով և այլն:
-
UC ERP-ի միջոցով հեշտ է կառավարել նաև նախագծերը՝ օգտագործելով առաջադրանքների ընդհանուր վահանակ։ Այս գործիքների միջոցով էլ կկարողանաք սահմանել վերջնաժամկետներ, հետևել աշխատանքի կատարման փուլերին և հեշտությամբ կառավարել դրանք։
Այս ամենը ավելի լավ պատկերացնելու համար եկեք քննարկենք UC ERP-ի կիրառումը մանրածախ բիզնեսում՝ նրա POS Awesome հավելվածի միջոցով:
Ընտրելով փաթեթներից որևէ մեկը և ակտիվացնելով հավելվածը՝ Դուք կարող եք.
-
Իրականացնել վաճառք օնլայն և օֆլայն ռեժիմներում
-
Ավելացնել, խմբագրել ապրանքները, կազմել գնացուցակ
-
Տեսնել, թե ինչ վաճառքներ են իրականացվել և ինչ փուլում են դրանք՝ գնում, չեղարկում, վերադարձ
-
Հեշտությամբ կառավարել Ձեր բոլոր վճարումները, հետևել կանխիկ և անկախիկ դրամական հոսքերին՝ ներառյալ վճարվող զուտ գումար և հարկեր
-
Օգտագործել ՀՀ-ում գործող բոլոր անհրաժեշտ սարքավորումներն ու համակարգերը, օրինակ՝ ՀԴՄ տպիչ
-
Ստանալ տեղեկություն պահեստի մնացորդի և վաճառքների տվյալների մասին իրական ժամանակում
-
Ավտոմատացնել զեղչային համակարգը և հավատարմության միավորները
-
Ստեղծել հատուկ արշավներ հաճախորդների տարբեր խմբերի համար
-
Սահմանել թիմակիցների դերերը և տրամադրել գործողությունների անհատական հասանելիություն
-
Եվ ավելին
Վստահաբար կարելի է ասել, որ POS Awesome թույլ է տալիս ավտոմատացնել մանրածախ առևտրի կազմակերպման և վաճառքի կառավարման բոլոր փուլերը:
Այսպիսով, օգտագործելով UC ERP-ի մոդուլները և ընտրելով Ձեզ համապատասխան փաթեթը՝ Դուք կարող եք հետևել բիզնես գործընթացների ամբողջական շղթային՝ արտադրությունից մինչև իրացում, և կառավարել բոլոր քայլերը մեկ հարթակում։ Միասնական ամպային համակարգի և տվյալների մեկ ամբողջական բազայի շնորհիվ էլ՝ հետևել գործարքների պատմությանը և կանխատեսումներին: Եվ իհարկե, այս ամենի արդյունքում Դուք վստահաբար կտնտեսեք տարբեր հարթակների համար վճարվող գումար և կխնայեք ժամանակ:
Որո՞նք են UC ERP-ի առավելությունները
ERP համակարգերը առաջարկում են մի շարք առավելություններ, առանց որոնց 21-րդ դարում դժվար է պատկերացնել բիզնեսի կառավարումը: Կարևոր է հատկապես այն, որ ERP-ն աշխատում է նոր սերնդի տեխնոլոգիաներով, որոնք օգնում են ամպային համակարգերին արագորեն բարելավել իրենց հնարավորությունները՝ առանց պարբերական թարմացումների: Իսկ UC ERP-ն, բացի վերը նշվածը, ունի մի շարք առավելություններ հենց տեղական շուկայի համար:
-
Եվ այսպես, առաջինն ու ամենակարևորը լոկալիզացիան է: Հարթակը ոչ միայն ամբողջությամբ թարգմանված է և առաջարկում է տեղական մի շարք ծառայություններ, այլև ապահովում է ՀՀ-ում գործող կարգավորումներին համապատասխանեցված գործընթացներ։ Դուք այստեղ կարող եք ավտոմատացնել հաշիվ ապրանքագրերի ու ինվոյսների ձևակերպումը, փոխանցել գործարքների տվյալները տեղական բանկերի ինտերնետ բանկինգ համակարգեր և շատ ավելին։ Այս ամենի արդյունքում նվազում են ռիսկերն ու մարդկային գործոնը, և Դուք խնայում եք ժամանակ։ Քանի որ հարթակը հարմարեցված է ՀՀ օրենսդրության պահանջներին, այն հնարավորություն է տալիս աշխատել տեղական շուկայում՝ առանց հավելյալ համակարգեր ներգրավելու:
-
Սրանից բխում է նաև UC ERP-ի երկրորդ կարևոր առավելությունը. այն բոլորը մեկում հարթակ է, որ թույլ է տալիս միավորել և հետևել բիզնես գործընթացների ամբողջական շղթային՝ արտադրությունից մինչև իրացում, հաշվապահությունից մինչև ՄՌԿ և ավելին: Օգտագործելով UC ERP՝ Դուք միանգամից կրճատում եք մի քանի ծավալուն և բարդ քայլեր, այդ թվում՝ տվյալների փոխանցում մի հարթակից մյուսը:
-
Իսկ այդ ամենը հնարավոր չէր լինի առանց հեշտ ու հարմարավետ ինտերֆեյսի: Ֆունկցիոնալությունից բացի՝ աշխատանքից նաև պետք է հաճույք ստանալ: Այդ պատճառով էլ UC ERP-ի ինտերֆեյսը մշակված է ժամանակակից դիզայնի ստանդարտներով՝ դարձնելով աշխատանքը հաճելի:
-
Լինելով ամպային հարթակ՝ UC ERP կարելի է մուտք գործել ցանկացած գաջեթով ցանկացած վայրից, ապահովել տվյալների պահպանման անսահմանափակ ծավալ, լինել հասանելի միաժամանակ մի քանի օգտատերերի՝ տարբեր դերերով և թույլտվություններով:
-
UC ERP-ն ճկուն գործիք է, որը հեշտությամբ կարող է համապատասխանեցվել Ձեր բիզնեսի պահանջներին և ավելի արագ արդյունքներ գրանցել, քան որևէ այլ համակարգ։ Ավելին՝ Դուք կարող եք ինքներդ խմբագրել և փոփոխել գործընթացներն ու քայլերը՝ ըստ Ձեր բիզնեսի մոդելի: Հաշվի առնելով, որ կան փաստաթղթեր կամ գործընթացներ, որոնք ունեն իրենց բնորոշ հաստատման փուլերը, մենք մշակել ենք UC ERP-ն այնպես, որ հնարավոր լինի կազմակերպել դրանք Ձեզ հարմար եղանակով:
Հաշվի առնելով այս բոլոր առավելությունները՝ կարելի է վստահորեն ասել, որ UC ERP-ի հետ տեղական շուկայում բիզնեսի զարգացման առաջընթացը երաշխավորված է:
Այս բոլոր առավելությունները իրար գումարած՝ UC ERP-ն հարթակ է, որն իր բազմաֆունկցիոնալության և ճկունության շնորհիվ փոխարինում է մի քանի տարբեր և բարդ աշխատող համակարգերի:
Բիզնեսի կառավարման համար նախկինում մշակված ծրագրերը գնալով ավելի դժվար են աշխատում ներկայիս գործընթացների հետ: Իսկ այս տեխնոլոգիան ծնվել է վերջին տասնամյակում և զարգացել բոլորովին այլ մտածելակերպով: Հենց դա է պատճառը, որ Ucraft թիմը մշակել է հենց այնպիսի հարթակ, որի հիմնական սկզբունքն է անել հնարավորինս՝ հաջողության հասնելու համար, ոչ թե անել այն, ինչ բավարար է կամ անհրաժեշտ է բիզնեսի կառավարման կոնկրետ փուլում:
Այսպիսով, մեր բանաձևը պարզ է՝ բիզնեսը տարբեր ծրագրերին հարմարեցնելու փոխարեն օգտագործել մեկ հարթակ, որը կհարմարվի Ձեր բիզնեսին և կբավարարի նրա բոլոր պահանջները առանց բարդությունների:
Դե ինչ, հիմա, երբ արդեն ծանոթ եք UC ERP-ի առավելություններին և առաջարկվող փաթեթներին, կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ընտրելու լավագույն տարբերակը Ձեր բիզնեսի համար:
Այլ նմանատիպ նյութեր
446,005 entrepreneurs like you already have a head start
Become one of them by getting world-class expertise delivered into your inbox, for free.