
Անշարժ գույքի կայք՝ Ձեր բիզնեսի հաջողության համար
Այսօր պատուհանից նայելով կամ շրջելով քաղաքում՝ դժվար չէ կռահել, որ անշարժ գույքի շուկան օր օրի զարգանում է։ Հատկապես Հայաստանում նորակառույց շենքերի թիվն աճում է այնքան արագ, որ նույնիսկ չես հասցնում աչք թարթել։
Ուղիղ համեմատական շենքերի թվին՝ գործակալությունների առաջ խնդիր է դրվում՝ վաճառել այդ բոլոր տներն ու տարածքները։
Բայց երբ շուկան այսքան ակտիվ է, ինչպե՞ս առանձնանալ մրցակիցներից։ Իրականում գաղտնիքը մեկն է. Ձեզ ընդամենը լավ աշխատող կայք է հարկավոր։
Ինչպես արդեն կռահեցիք, այստեղ քննարկելու ենք, թե ինչ դեր ունի կայքը անշարժ գույքի վաճառքների համար և թե որքան կարևոր է նրա ոչ միայն էսթետիկ, այլև ֆունկցիոնալ կողմը։
Ինչո՞ւ է կայքն անհրաժեշտություն անշարժ գույք վաճառելու համար
Մեր օրերում գնորդները նախքան անշարժ գույքի գործակալության դուռը բացելը նախ և առաջ բացում են համակարգիչը և Google-ում փնտրում իրենց ապագա տունը կամ տարածքը։ Սա արդեն իսկ հուշում է, որ կայքը ոչ թե ցանկալի առավելություն, այլ հաջող վաճառքների գրավական է։
Բանն այն է, որ եթե նախկինում հաճախորդները անձամբ այցելում կամ զանգահարում էին գործակալություններ տեղեկություն ստանալու համար, այսօր ամեն բան տեղափոխվել է օնլայն հարթակներ։
Կարող ենք ասել, որ կայքը ոչ միայն տներ կամ քառակուսի մետրեր ցուցադրելու համար է, այլև գնորդներին վստահություն ներշնչելու և համոզելու, որ սա հենց այն է, ինչ նրանք փնտրում են։
Եվ հենց այստեղ, ինչպես միշտ, օգնության է հասնում Ucraft Next-ը՝ անշարժ գույքի իր պատրաստի կայքի նմուշներով և պրոֆեսիոնալ գործիքակազմով։ Բայց այդ մասին՝ մի փոքր ուշ։
Որո՞նք են կայք ունենալու առավելությունները
Ունենալ կայք նշանակում է ձեռք բերել միասնական գործիքակազմ՝ վարձակալվող կամ վաճառվող տարածքները ցուցադրելու, պոտենցիալ գնորդների մասին տվյալներ հավաքելու, հաճախորդների հետ կապ հաստատելու և վաճառքի բազմաթիվ գործընթացներ կառավարելու համար։
Դուք մշտապես Ձեր հաճախորդների կողքին եք
Նախ և առաջ, եթե Ձեր կայքը ստեղծված է Ucraft Next-ով, ապա վստահաբար այն աշխատում է առանց ընդհատումների։ Իսկ դա նշանակում է, որ Ձեր հաճախորդները կարող են ցանկացած պահի մուտք գործել և տեսնել Ձեր կողմից սահմանված առաջարկները՝ անկախ օրվա ժամից։
Ամեն ինչ՝ մի տեղում
Կայքի լավագույն առավելություններից մեկն էլ որոնումն ու դասակարգումն է՝ արտաքին տեսքից սկսած մինչև որակական մանրամասներ։ Դրանք թույլ են տալիս հաճախորդներին անմիջապես գտնել այն, ինչ նրանք փնտրում են։
Իսկ Ucraft Next-ը առաջարկում է պրոֆեսիոնալ գործիքներ, որոնց շնորհիվ հնարավոր է ստեղծել որոնման ֆիլտրեր՝ ըստ տարբեր չափանիշների (գին, տարածք, տեղանք և այլն)։
Բոլոր նրանց համար, ովքեր հավատում են
Կայքը պոտենցիալ հաճախորդների վստահությունը շահելու հիանալի գործիք է։ Հաճախորդները սիրում են կայքում բացի տեքստերից տեսնել նկարներ, տեսանյութեր, տարբերվող մեդիա, գնորդի կարծիք։ Երբ կայքն ապահովում է այդ ամենը, հաճախորդները զգում են, որ ճիշտ հասցեով են եկել։
Առաջարկը՝ Ձեզնից, պահանջարկը՝ գնորդից
Հաճախորդները չեն սիրում սպասել ճիշտ այնպես, ինչպես չեն սիրում ստանալ ոչ ճշգրիտ տեղեկություն։ Իսկ երբ Ձեր կայքն անմիջապես ցույց է տալիս թարմ առաջարկներ ու գներ, դա հաճախորդներին օգնում է ավելի արագ որոշում կայացնել։
Ucraft Next-ով աշխատելիս Դուք կարող եք հեշտությամբ թարմացնել բոլոր տվյալները՝ առանց տեխնիկական խոչընդոտների։
Անհատականացված սպասարկում
Ունենալ կայք նշանակում է ունենալ անհատականացված սպասարկման հնարավորություն՝ օգտագործելով խելացի գործիքներ։ Դրանք հարմարեցնելով Ձեր հաճախորդների պահանջներին՝ Դու հեշտությամբ ունենում եք խելացի օգնական Ձեր սպասարկման բաժնում։
Դե իսկ Ucraft Next-ի «աջ ձեռքը» Hoory.ai-ն է, որն ավտոմատ կերպով պատասխանում է հաճախորդիներ հարցերին՝ ուղղորդելով նրանց ընտրություն կատարել։ Օրինակ՝ եթե հաճախորդը հարցնում է մի շենքի մասին և ցանկանում է տեսնել այլ տարբերակներ, Hoory.ai-ը անմիջապես գեներացնում է առաջարկներ՝ հաճախորդի նախասիրություններին և տրամադրած տեղեկություններին համապատասխան։
Սա ոչ միայն արագացնում է գործընթացը, այլև օգնում է արդյունավետ որոշում կայացնել։
5 պարզ քայլ Ucraft Next-ով անշարժ գույքի կայք ստեղծելու համար
Հիմա, երբ արդեն համոզվել եք, թե ինչու է կայքը կարևոր Ձեր բիզնեսի համար, կարող ենք անցնել «ստեղծագործական մասին»։ Եվ այո, Ucraft Next-ն իսկապես պարզեցնում է կայքի ստեղծման պրոցեսը՝ տրամադրելով մի շարք գործիքներ, որոնք օգնում են գեղեցիկ, ֆունկցիոնալ և հարմարավետ կայք ունենալ։
1. Սկսում ենք սկզբից
Առաջին քայլը Ձեր կայքի հիմքը կառուցելն է։ Ucraft Next-ում կարող եք գտնել կայքի պատրաստի մի շարք նմուշներ՝ հատուկ անշարժ գույքի բիզնեսների համար։ Ընտրելով Ձեզ համապատասխան դիզայնը՝ Դու կարող եք խմբագրել այն, ինչպես ցանկանաք՝ ավելացնելով տարբեր էջեր, բնակարանների ցուցակներ, գույքի նկարագրություններ, գներ, հատուկ առաջարկներ և այլն։
2. Բովանդակության հերթն է
Ucraft Next-ն արդեն իսկ տրամադրում է հարմարեցված մենյու և էջերի կառուցման գործիքներ, որոնք խմբագրելուց հետո կարող եք անցնել տեքստերին և նկարագրություններին։
Օրինակ՝ Բովանդակության և Պրոֆեսիոնալ ռեժիմների շնորհիվ կարող եք ստեղծել անհատական էջեր, ցանկեր, որոնք մանրամասն նկարագրում են տարբեր տարածքները կամ բնակարանները, ինչպես նաև ներառել նկարներ՝ հետաքրքրություն առաջացնելու համար։
3. Էլ ի՞նչ կայք՝ առանց SEO
Երբ տեքստերն արդեն պատրաստ են, ժամանակն է կարգավորել կայքի տեսանելիությունը որոնողական համակարգերում։ Ucraft Next-ը տրամադրում է բոլոր անհրաժեշտ SEO գործիքները կայքի օպտիմալացման համար: Արդյունքում բարձրանում է Ձեր կայքի տեսանելիությունը, և Դուք կարողանում եք առաջ անցնել մրցակիցներից։
4. Վերջին թարմացումներից անպակաս
Առաջարկները և գնային փոփոխությունները նույնպես «չեն վրիպում» Ucraft Next-ից. յուրքանչյուր փոփոխություն հաստատելուց հետո անմիջապես երևում է կայքում։ Կարող եք վստահ լինել՝ հաճախորդները միանգամից տեսնելու են այն, ինչ Դուք մուտքագրում եք։
5. Ցանկացած սարքով ցանկացած վայրում
Կայքի արագությունն ու օպտիմալացումը պակաս կարևոր չեն և օգտատերերի համար, և որոնողական համակարգերի։ Ucraft Next-ով աշխատելիս կարող եք վստահ լինել՝ Ձեր կայքը արագ բեռնվում և աշխատում է յուրաքանչոյւր սարքավորումով։
Դե, արդեն համոզվեցինք չէ՞, որ անշարժ գույքի բիզնեսում ժամանակի հետ համընթաց քայլելու համար կայքն ուղղակի հաճելի անհրաժեշտություն է։ Այն ոչ միայն պարզեցնում է գնորդների ընտրության գործընթացը, այլև Ձեզ՝ որպես բիզնեսի սեփականատիրոջ, թույլ է տալիս արդյունավետ կազմակերպել վաճառքի կամ վարձակալության բոլոր գործընթացները։
Իսկ եթե դեռ կասկածում եք՝ ունենալ կայք, թե ոչ, պարզապես փորձարկեք Ucraft Next-ը՝ համոզվելու համար, որ Ձեր բիզնեսի հաջողությանը պակասում է ընդամենը մեկ բան, և դա Ucraft Next-ի բաժանորդագրությունն է։
Այլ նմանատիպ նյութեր
446,005 entrepreneurs like you already have a head start
Become one of them by getting world-class expertise delivered into your inbox, for free.