Ի՞նչ փոփոխություններ բերեց 2024-ը Ucraft-ում. տարվա ամփոփում

2024-12-30

*2024 թվական, հունվար, տարվա առաջին աշխատանքային օր, Ucraft-ի գլխավոր գրասենյակ, Երևանի խառը առավոտներից մեկը

 

- 2024-ի մեր նպատակն է կայքերի և օնլայն խանութների ստեղծումը տեղափոխել նոր մակարդակ։ Նախ՝ եկեք քննարկենք Ucraft Next-ի մեկնարկը, հետո անցնենք AI գործիքներին և սպասվող իրադարձություններին։
Պատրաստ եղեք. տարին նորարարություններով լի է լինելու։

 

*2025-ին 5 պակաս, դեկտեմբեր, վերջին աշխատանքային օր, Ucraft-ի գլխավոր գրասենյակ, Երևանի տոնական առավոտներից մեկը

 

- Հիմա՝ 2024-ը ամփոփելիս, երբ արդեն գործարկել ենք Ucraft Next-ը, ներկայացրել առաջադեմ AI գործիքներ և գրանցել ավելի քան 100,000 նոր օգտատեր, կարող ենք վստահաբար ասել՝ սա դեռ սկիզբն է։

 

Դե ինչ, ամփոփե՞նք տարին միասին։ 

 

 

Նոր տարի, նոր հարթակ

 

Նախորդ չորս տարիների մեր աշխատանքը վերջապես իր արդյունքները տվեց 2024-ին, երբ պաշտոնապես գործարկվեց Ucraft Next-ը։ Սա պարզապես հերթական թարմացում չէր, այլ լիովին նոր, վերափոխված հարթակ՝ eCommerce կայքեր ստեղծելու իր պրոֆեսիոնալ գործիքակազմով։

 

Ucraft Next-ը դարձավ մրցունակ ամբողջ աշխարհում՝ վեբ և eCommerce կայքերի ստեղծման բարդ գործընթացը պարզեցնելով և հասանելի դարձնելով բոլորի համար՝ անկախ գործունեության ոլորտից։

 

 

Ucraft Next Beta Launch

 

 

140,000 անգամ ավելի ջերմ

 

Այս տարի 140,000 նոր օգտատեր միացավ Ucraft Next-ին՝ իրականություն դարձնելու կայքերի ստեղծման իր ցանկությունը։ Այդ օգտատերերից շատերը ձեռնարկատերեր են, որոնք մեկնարկում են իրենց բիզնեսը, ուսուցիչներ, որոնք ստեղծում են իրենց կրթական հարթակը, փոքր ու միջին բիզնեսներ, որոնք ընդլայնում են իրենց հնարավորությունները, և շատ ու շատ խոշոր ընկերություններ, որոնք չեն դադարում զարգանալ։

 

 

Թարմ-թարմ կայք՝ մեր օգտատերերի համար

 

2024-ին ucraft.am-ը ամբողջովին վերափոխվեց և ներկայացավ իր նորարար ու համարձակ դիզայնով։

 

Մեր կայքը դարձավ ոչ միայն վիզուալ գրավիչ, այլև հարուստ Ucraft-ի տարբեր լուծումների մասին պատմող նյութերով։ Կայքի ինտուիտիվ դիզայնն այսօր թույլ է տալիս հեշտությամբ կողմնորոշվել և գտնել այն ամենը, ինչ հարկավոր է մեր օգտատերերին։

 

 

Ucraft website revamped

 

 

Միասին ավելի հեշտ է

 

Ամիսներ առաջ մեկնարկեց մեր համագործակցության ծրագիրը, որը միտված էր զարգացնելու բիզնեսների արդյունավետությունն ու ընդլայնելու նրանց պոտենցիալը օնլայն աշխարհում։

 

Մեր B2B ծրագիրը հնարավորություն է տալիս ֆրիլանսերներին, դիզայն գործակալություններին և ձեռնարկություններին տրամադրել կայքերի ստեղծման պրոֆեսիոնալ ծառայություններ՝ վաստակելով յուրաքանչյուր կայքից և բաժանորդագրումից։
Այս համագործակցության ծրագիրը՝ իր բոլոր առավելություններով հանդերձ, ոչ միայն ընդլայնում է ոլորտը, այլև եկամտի նոր աղբյուրներ է ստեղծում Ucraft-ի գործընկերների համար։

 

 

B2B Partners Program launch

 

 

AI-ը՝ մեզ օգնական 

 

Թերևս 2024-ի մեր ամենամեծ առաջընթացը UC Copilot-ն է՝ AI օգնական, որ գեներացնում է ամբողջովին նոր և տարբերվող կայքեր կամ օնլայն խանութներ հաշված րոպեների ընթացքում։

 

Դուք նկարագրում եք, թե ինչ կայք է Ձեզ հարկավոր, իսկ UC Copilot-ն ամեն ինչ անում է Ձեր փոխարեն՝ հաշվարկելով յուրաքանչյուր դետալ՝ կայքի ֆունկցիոնալությունն ու վիզուալ գրավչությունը ապահովելու համար։ 
Կարճ ասած՝ սա հերթական AI գործիք չէ, այլ անփոխարինելի օգնական, որ կայքերի ստեղծումը դարձնում է անհամեմատ մատչելի և արագ։

 

 

Ucraft new product launches

 

 

Լոգո դիզայն՝ առանց ջանքերի

 

Կայքերի դիզայնից անցնենք լոգո դիզայնին, որը նույնպես հաջողակ բիզնես ունենալու կարևոր բաղադրիչներից է։ Շատ լավ հասկանալով այս հանգամանքը՝ մենք լոգոյի ստեղծման գործընթացը ևս պարզեցրել ենք AI լոգո գեներատորի շնորհիվ։

 

Մեր AI լոգոյի հարթակն աշխատում է բանալի բառերի վերլուծությամբ և առաջադեմ AI ալգորիթմներով։ Արդյունքում՝ լոգոները ստեղծվում են լիովին անհատականացված և համապատասխան օգտատիրոջ պահանջներին։

 

Համաձայն եք, չէ՞, որ սա լոգո դիզայնի նոր և բոլորովին այլ ձևաչափ է։

 

 

Բիզնեսի ապագան այստեղ է

 

Այս ամենով հանդերձ՝ մենք հասկանում ենք, որ պրոֆեսիոնալ կայքերը օգնում, բայց լիարժեք չեն ապահովում բիզնեսի զարգացումը։ Ահա թե ինչու մենք չենք դադարում նոր լուծումներ ստեղծել բոլոր բիզնես գործընթացները խթանելու համար։

 

Այս տարի մենք ներկայացրինք բիզնեսի կառավարումն ավտոմատացնող նոր հարթակ՝ UC ERP-ն՝ ստեղծված հատուկ հայկական շուկայի համար։ UC ERP-ն հենց այն միասնական համակարգն է, որն ապահովում է բիզնեսի բոլոր գլխավոր ոլորտների կառավարման ավտոմատացումը։

 

 

Մեր գաղտնի զե՞նքը - Ucraft App Store

 

Դե իսկ այսքանից հետո մենք պարզապես չէինք կարող չգործարկել մեր Ucraft App Store-ը՝ հնարավորություն տալով օգտատերերին ինտեգրել ցանկացած հզոր գործիք իրենց կայքում։ Այստեղ Դուք կարող եք գտնել, օրինակ՝

 

  • Google Analytics՝ լիարժեք պատկերացում կազմելու կայքի արդյունավետության մասին

  • Stripe and PayPal՝ վճարման գործընթացը պարզեցնելու համար

  • Zapier՝ տարբեր հավելվածների և ծառայությունների միջև տվյալների փոխանցումը ավտոմատացնելու համար

  • Mailchimp՝ մեյլային մարքեթինգը կազմակերպելու համար։

 

Կարելի է ասել, որ Ucraft App Store-ն արդեն պատրաստ է դառնալ բիզնեսի աճն ապահող լավագույն գործիքը Ձեր կայքի համար։

 

 

Ucraft app store

 

 

Ucraft ամենակարողը

 

2024-ին մենք նաև ընդլայնեցինք Ucraft Next-ի գործիքակազմը՝ օգնելով ծառայություններ մատուցող կազմակերպություններին։ Մեր հարթակը դարձավ էլ ավելի բազմաֆունկցիոնալ՝ ցանկացած բիզնես գործընթաց կազմակերպելու համար։ Հանդիպումների օնլայն ամրագրումից մինչև սեղանների ամրագրում, վարձակալություն, տոմսերի վաճառք և նվեր քարտեր. այս ամենն արդեն հասանելի է Ucraft-ի օգտատերերի համար։

 

Յուրաքանչյուր նոր գործիք թույլ է տալիս վաճառել ցանկացած ծառայություն կամ ապրանք նույնքան պարզ և արագ, որքան վաճառվում են ֆիզիկական ապրանքները։

 

 

Մի ձեռքում՝ սուրճը, մյուսում՝ Ucraft Next-ը

 

Էլ ավելի պարզեցնելով առցանց առևտրի կառավարումը՝ 2024-ին մենք գործարկեցինք նաև Ucraft Merchant App-ը, որը թույլ է տալիս օգտատերերին կառավարել իրենց օնլայն խանութները ցանկացած վայրից ցանկացած սարքով։

 

Հասանելի լինելով ինչպես iOS, այնպես էլ Android համակարգերում՝ հավելվածը տրամադրում է ապրանքներ ավելացնելու և խմբագրելու, պատվերներ մշակելու և առաքումներին հետևելու համար։ Եվ այս ամենը՝ մեկ ընդհանուր վահանակում։

 

 

mobile app

 

 

7 լեզու, 1 հարթակ

 

Մեզ համար կարևոր էր խոսել Ձեզ հետ Ձեզ հարազատ լեզվով։ Ահա, թե ինչու 2024-ին Ucraft Next-ը դարձավ բազմալեզու հարթակ՝ ամբողջությամբ լոկալիզացվելով անգլերեն, հայերեն, ռուսերեն, արաբերեն, իսպաներեն և թուրքերեն։ Այժմ մեր բլոգի հոդվածները ներկայացված են բոլոր 6 լեզուներով՝ դառնալով հասանելի օգտատերերի ավելի լայն շրջանակի համար։

 

 

platform with 7 languages

 

 

Բոլորը խոսում են Ucraft-ի մասին

 

2024-ի մեր այս բոլոր նորարարությունները ի վերջո բերեցին գլոբալ լայն ճանաչման, և մենք արժանացանք Օնլայն բիզնեսի զարգացման տարվա լավագույն հարթակ կոչմանը՝ ըստ FDI-ի։ Այս ամենը շնորհիվ նրա, որ մեր հարթակի «ընդարձակ ֆունկցիոնալությունը, դիզայնի ճկուն հնարավորությունները և AI-ով աշխատող գործիքները դարձնում են Ucraft Next-ը իդեալական լուծում տարբեր ոլորտների բիզնեսների համար»։

 

Այս տարի մենք նաև հովանավորեցինք այնպիսի կարևոր միջազգային իրադարձություն, ինչպիսին WCIT-ն է՝ նորարարության և տեխնոլոգիաների ամենամեծ միջոցառումներից մեկը՝ օժանդակելով Jazz Tribute և SalesJam միջոցառումներին։
2024-ին մեր թիմը մասնակցեց նաև London eCommerce Expo 2024-ին և AIConf-ին՝ խոսելով օնլայն բիզնեսի և ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման միտումների մասին։

 

 

London eCommerce Expo 2024

 

 

Ucraft-ի մեծ, համերաշխ ընտանիքը

 

Այսպիսով, 2024-ի մեր ձեռքբերումներից ոչ մեկը իրականություն չէր դառնա առանց Ucraft թիմի։ Այս տարի մեր երազանքի թիմը զգալիորեն ընդլայնվեց՝ ներգրավելով նոր և տաղանդավոր աշխատակիցներ բոլոր բաժիններում։
Կարող եք շնորհավորել, մենք արդեն ավելի քան 200 հոգուց բաղկացած միասնական թիմ ենք։

 

 

Ucraft members

 

 

*2025-ին 5 պակաս, դեկտեմբեր, վերջին աշխատանքային օրվա ավարտ



Իսկ վերջում պարզապես ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր բոլոր օգտատերերին, ովքեր այս տարի վստահեցին մեզ իրենց օնլայն բիզնեսի զարգացումը։ 2025-ին մենք խոստանում ենք անել առավելագույնը՝ օգնելու Ձեզ դառնալ ավելի հաջողակ, քան երբևէ։

Այլ նմանատիպ նյութեր

446,005 entrepreneurs like you already have a head start

Become one of them by getting world-class expertise delivered into your inbox, for free.

Email
Error message sample