Ucraft-ի թիմ

Դիտել վիդեոն

Ծանոթացեք այս նախագծի հետևում կանգնած էնտուզիաստ թիմի հետ

Միացիր մեր թիմին

Մենք ընդլայնվում ենք

Սա էլ մեր թիմը

Գեվ
CEO & Founder

Գևը պաշտում ա ռեգգի երաժշտությունը այնքան, ինչքան նորագույն տեխնոլոգիաները: Եթե իրեն լեփթոփի առաջ գործ անելիս չտեսնես, ապա հավանաբար կհանդիպես ուքենդներին ինչ-որ ջազ ակումբում երգելիս: Գևը նման չի ուրիշ CEO-ներին, միշտ ընկերական ա ու առանձնանում ա իր յուրահատուկ ոճով:

Մհեր
Co-Founder, Art Director

Մհերն ունիկալ դեմք ա, հազար ու մի տաղանդ ունի՝ մյուզիքի գուրու, սնոուբորդի էքսպերտ, առագաստավարման ֆանատիկ... չգիտես՝ էլ ինչը ասես: Մհերը նաև աչքի ա ընկնում համառությամբ ու իր նպատակասլացությամբ:

Արմեն
Chief Technical Officer

Փիլիսոփայել սիրող Արմենը ամենապատասխանատու մարդկանցից ա, ով Ucraft-ի ծրագրավորողների պաշտպանն ա: Իր ազատ ժամանակը կարող ա անցկացնել ժամերով խաղեր խաղալով: Ու կարևոր ա նշել, որ բոլորը սիրում են Արմենին:

Գոգ
Marketing Director

Գործին նվիրված ու պուպուշ Գոգն առանձնանում ա իր սև հումորի զգացումով: Եթե մի անգամ իր թասքերի ցանկը տեսնես, չես հավատա, թե ոնց ա հնարավոր այդքանն անել մի օրում, բայց դե Գոգը կարողանում ա:

Տաթև
Designer

Տաթևը Ucraft-ի վիտամին C-ն ա: Տաթոյի ներկայությունը ու իր պոզիտիվությունը հաստատ զգացվում ա սենյակում: Բայց չնայած իր փոքր-մոքր տեսքին՝ Տաթոն կարող ա ինքն իրեն պաշտպանել ցանկացած իրավիճակում:

Էմին
Motion graphic designer

Էմինին կարանք այսպես նկարագրենք. պոզիտիվ ու նյարդային, բայց հիմնականում առաջինը: Եթե իրեն ջղայնացրած մարդուն չսպանի, ապա հաստատ կսպանի իր պոկերի խաղով կամ հումորի զգացումով:

Հովո
UX/UI Designer

Բացի նրանից, որ Հովոն աշխարհի ամենահամեստ մարդկանցից ա, նաև էրուդիտ ա. իր հետ կարող ես խոսել ցանկացած թեմայով՝ դիզայնից մինչև պատմություն: Երևի դրա համար էլ բոլորին հետաքրքիր ա Հովոյի կարծիքը:

Աշոտ
Head of Business Development

Աշը գտել ա գործի ու ռելաքսի իդեալական կոմբինացիան: Բացի դրանից, Աշն ունի փայլուն բիզնես մտածողություն, դրա համար էլ շատերն են դիմում իրեն նոր մտքերի համար, ուղղակի հաճախ պիտի հիշեցնես, մինչև լավ պատասխան ստանաս:

Աշոտ
Front-end Architecture Owner

Աշը միշտ հասնող մարդկանցից ա, ում ձեռքից, այսպես ասած, ամեն ինչ գալիս ա: Աշն ունի հումորի յուրահատուկ զգացում, կարող ա այնքան դանդաղ պատմի աշխարհի ամենաերկար անեկդոտը, որ ծիծաղաս հենց պատմելու վրա, դե դժվար մինչև վերջ ձգես:

Ավիկ
DevOp

Ավիկը Ucraft-ի պապիկն ա, ու ոչ թե նրա համար, որ մեծ ա, այլ որովհետև առանց Ավիկի Ucraft-ը կյանք չունի: Դժվար թե ավելի աշխատասեր ու բարի մարդ գտնվի, մեր Ավիկի նմանը չկա:

Արմինե
QA

Արմինեն կարող ա լինել հա՛մ նուրբ, հա՛մ համառ: Եթե նրա հետ սեղանի ֆուտբոլ խաղաս, պիտի պատրաստ լինես պարտվելուն: Բայց ամենաշատը զարմացնում ա, թե ոնց Արմինեն կարող ա իդեալական մեյքափ անի կարճ ժամանակում:

Գաուրավ
Back-End Developer

Հնդկական արմատներ ունեցող Գաուրավը նվիրված ա ոչ միայն իր գործին, այլ նաև իր ընտանիքին, ու դրա շնորհիվ տանն իրեն թույլ են տալիս շատ ժամանակ հատկացնել խաղերին ու թրիլլերներ նայելուն:

Տիկո
JS Developer

Մեր Տիկոն, ով մարմնամարզության կրկնակի չեմպիոն ա, սկզբում կարող ա էգոիստ թվալ: Բայց առավոտյան մի բաժակ սուրճից հետո էլի ժպտում ա ու վառ տրամադրություն փոխանցում:

Էմմա
Designer

Զգայուն ու քնքուշ Էմման շատ փխրուն ա ամեն հարցում, ու չգիտես՝ ինչի, միշտ նրա հետ տարօրինակ բաներ են կատարվում: Էմմային երևի պիտի հեռու պահել ամեն տեսակի վնասից, հակառակ դեպքում նա կարող է հեշտությամբ բռնկվել:

Նժդեհ
Designer

Հոգով ավանգարդ Նժդեհը առանձնանում ա իր ավանդական-հեղափոխական ոճով: Եթե նրան ինչ-որ գույնով ներկայացնենք, ապա նա կլինի սպիտակի, ոսկեգույնի, թափանցիկի ու արծաթագույնի խառնուրդը:

Հովո
Front-end Developer

Բացի նրանից, որ Հովոն անթերի կոդ ա գրում, այլ նաև աչքի ա ընկնում իր բարությունով: Հովոյի երազանքն ա ամուսնանալ, քանի որ դեռ իր կեսին չի գտել: Ո՞վ չի ուզի նրա նման հոգատար ու պոզիտիվ ամուսին ունենալ:

Տիկո
Back-end developer

Երբ Տիկոյին հարցնում ես իր տաղանդների մասին, նա պատասխանում ա, որ բոլոր տաղանդներն իրենից են եկել: Դե կարանք Տիկոյին նկարագրենք այսպես՝ շաաա՜տ համեստ: Նաև արժի նշել, որ բանակում նա դիպուկահար ա եղել:

Սոս
front-end developer

Շիկահեր ու կապտաչյա Սոսը կինոյի մեծ սիրահար ա. օր չկա, որ ինչ-որ ֆիլմ չդիտի: Իսկ ամենաշատը սիրում ա Focus ու Southpaw կինոները: Բացի դրանից, Սոսը շատ լավ վարորդ ա՝ անկախ նրանից, որ շատ արագ ա քշում:

Հայկ
back-end developer

Հայկը գլուխը բարձին դնելիս միշտ մտածում ա հարստանալու մասին: Իսկ ուրբաթ-շաբաթ օրերին նրան կարող ես տեսնել Երևանի լատինո ակումբներում՝ պարահրապարակի մեջտեղում: Իսկական մաչո:

Միկա
front-end developer

Միկան աշխարհի ամենահումորով մարդն ա, իր կարծիքով, իհարկե: Նա նաև ֆուտբոլի մեծ ֆանատ ա: Ընդհանուր առմամբ, կարելի ա ասել, որ բոլորն էլ կուզենան ընկերանալ Միկայի նման հանգիստ ու հետաքրքիր մարդու հետ:

Սոնա
designer

Արտաքինից Սոնան խիստ կթվա, բայց ներքուստ ռոմանտիկ ա, ով Vogue ամսագրի ու Դոստոևսկու վեպերի մեծ սիրահար ա: Էլի՞ պատմենք Սոնայի մասին: Սիրով: Իր ականջակալներում հիմնականում էթնիկ ամերիկացիների երաժշտությունն ա հնչում, երբ Սոնան իր դիզայներական հրաշքներն ա գործում:

Իտա
Growth Hacker

Հագուստով ու հոգով սև Իտան շատ ակտիվ ա ու իր էներգիայով միշտ մոտիվացնում ա ամբողջ թիմին: Երբ զարգացման հաքերի հոգին մտնում ա նրա մեջ, Իտան 100 կմ/ժ արագություն ա բացում ստեղնաշարով աշխատելիս ու երկրաշարժ առաջացնում կողքի սեղաններին:

Մայք
Front-end developer

Մայքը Ucraft-ի ամենամրսկան ու ամենապունկտուալ անդամն ա: Ու ամենակարևորը, Մայքը շաաատ կամաց ա խոսում, քանի որ, իր ասելով, շատ լավ լսողություն ունի:

Մաշ
Growth Hacker

Գանգրահեր Մաշը, ով թիմի ամենաերիտասարդ անդամն ա, միշտ բողոքում ա, որ քննությունը լավ չի հանձնելու, բայց վերջում 100-ից 101 ա ստանում: Իր հետ շփվելիս իր խստությունն ու բարիությունը անսպասելի համադրություն են ստեղծում:

Լենա
Head of Customer Success Team

Լենայի նախասիրությունները շատ հակասական են՝ լրջություն ու ջրիկություն մի տեղում: Մի օր կոստյումով ա, մի օր՝ հուդիով:

Կիկա
Content Manager

Կիկան կարող ա բոլորի օրը տոն դարձնել իր վառ էներգիայով ու ծիծաղելի պատմություններով: Մեր մեծ հայրենասեր Կիկան նաև գնահատում ա իսկական ընկերությունը: Իսկ հոգու խորքում երազում ա, որ մի օր հայտնի գրող կդառնա ու սիրում խոսել տիեզերական էներգիայի «հրաշքների» մասին:

Նանա
Designer

Դրական էներգետիկայով լի ու երկու հրաշք երեխաների մայրիկ Նանան հավատում ա չթօ-ների գոյությանը: Մենք մտածում ենք, որ Նանան ինչ-որ էքստրասենսորային հատկություններ ունի, շատ հնարավոր ա:

Ուզու՞մ ես դառնալ մեզնից մեկը

Միացիր մեր թիմին