Google Workspace-ի պաշտոնական վերավաճառողը Հայաստանում
Մենք կօգնենք կազմակերպել Ձեր բոլոր աշխատանքային գործողությունները մեկ հարթակում՝ տրամադրելով Google Workspace-ի լուծումները։

















Ինչու՞ օգտագործել Google Workspace

Սահուն գործընթացներ

Տվյալների անվտանգություն

Ամպային (Cloud-based) հարթակ

Բազմակողմանի աշխատանք

Պարզ կառավարում

24/7 աջակցում
Ընտրեք Ձեր բիզնեսին հարմար տարբերակը
Փոքր բիզնես
Կազմակերպեք աշխատանքը մատչելի և պարզ գործիքներով։
Ձեռնարկություն
Ապահովեք բարդ գործընթացների կազմակերպումը հուսալի համակարգի օգնությամբ։
Կրթական հաստատություն
Ընդլայնեք կրթական ծրագրերի սպասարկումը՝ օգտագործելով հարթակի հնարավորությունները։
Մեր ծառայությունները
Google Workspace-ում Ձեր աշխատանքը սկսելու բոլոր հնարավորությունները

Հեշտությամբ ինտեգրեք հարթակը՝ մեր մասնագետների օգնությամբ
Վստահեք կարգավորումները մեր թիմին, և մենք կապահովենք տվյալների անվտանգ տեղափոխումը այլ հարթակներից։

Հմտացեք՝ մասնակցելով մեր կազմակերպած դասընթացներին
Օգտվեք մեր ամբողջական ուղեցույցներից՝ Ձեր և թիմի գիտելիքները ընդլայնելու համար։

Կարգավորեք ցանկացած խնդիր աջակցման թիմի օգնությամբ
Օգտագործեք հարթակն առանց բարդությունների՝ կապ հաստատելով մեր աջակցման թիմի հետ, որը հասանելի է 24/7 ռեժիմով։

Ընլայնեք հնարավորությունները՝ նախընտրած հավելվածներով
Ներկայացրեք հայտ՝ ներկայացնելով Ձեր նախընտրած հավելվածների ցանկը, և մեր թիմը կօգնի ինտեգրել դրանք Ձեր աշխատանքային հարթակում։
Ստացեք Google-ի ամենապահանջված գործիքները մեկ հարթակում

Gmail for Business
Ապահովեք պրոֆեսիոնալ հաղորդակցություն անհատականացված դոմեյնի, բարձրակարգ անվտանգության և ձեր Google Workspace-ի հետ հեշտ սինխրոնիզացիայի միջոցով:

Google Calendar
Բարելավեք թիմի համակարգումը խելացի ժամանակացույցի կազմման, համատեղ օգտագործվող օրացույցների և Gmail-ի հետ անխափան ինտեգրման միջոցով:

Google Docs
Աշխատեք միասին ցանկացած տեսակի փաստաթղթի վրա՝ օգտագործելով ներկառուցված մեկնաբանությունների, առաջարկությունների և փոփոխությունների պատմության հնարավորությունները:

Google Sheets
Առավելագույնս օգտագործեք ձեր տվյալները՝ աղյուսակների խմբագրման ընդլայնված հնարավորությունների, բարդ բանաձևերի և տվյալների վիզուալիզացիայի գործիքների միջոցով:

Google Slides
Ստեղծեք պրեզենտացիաներ և աշխատեք համատեղ՝ օգտագործելով ներկառուցված ձևանմուշներ և Google Workspace-ի այլ հավելվածների հետ անխափան ինտեգրում:

Google Drive
Պաշտպանեք ֆայլերը առաջադեմ համօգտագործման և մուտքի վերահսկման միջոցով. 30ԳԲ յուրաքանչյուր օգտատիրոջ համար Business Starter-ում, անսահմանափակ պահեստավորում ավելի բարձր պլաններում։

Google Forms
Ստեղծեք հարցումներ և ձևաթղթեր, վերլուծեք պատասխանները իրական ժամանակում և ինտեգրեք Sheets-ի հետ՝ խորացված վերլուծության համար:

Google Meet
Կազմակերպեք ապահով տեսաժողովներ (վիդեո կոնֆերանսներ)՝ որակյալ էկրանի համօգտագործմամբ և տեսա-ձայնագրումով․ 100 մասնակից Business Starter պլանի համար և ավելի շատ՝ ավելի բարձր պլանների դեպքում։

Google Chat
Պարզեցրեք ներքին հաղորդակցությունները՝ ուղիղ հաղորդագրությունների և խմբային զրույցների միջոցով, ապահով և թեմատիկ քննարկումներով։

Google sites
Ստեղծեք ներքին նախագծերի կայքեր, թիմային կայքեր և հանրային կայքեր՝ օգտագործելով հեշտ օգտագործման drag-and-drop ֆունկցիաները։

Google Keep
Գրառումները, ցուցակները և հիշեցումները պահեք՝ իրական ժամանակում համագործակցությամբ և Google Workspace հավելվածների հետ ինտեգրացիայով։

Անվտանգություն և պարզ կառավարում
Հեշտությամբ կառավարեք օգտվողներին, սարքերը և տվյալների անվտանգությունը կենտրոնացված ադմինիստրատորի վահանակից:

Data Loss Prevention (DLP) համակարգ
Պաշտպանեք զգայուն տեղեկությունները Gmail-ի և Drive-ի DLP քաղաքականության միջոցով:

Տվյալների պահպանում eDiscovery-ի միջոցով
Երբեք մի կորցրեք ֆայլեր: Պահպանեք, արխիվացրեք, որոնեք և արտաբեռնեք ձեր տվյալները Google Workspace-ի ընտրված հավելվածներից:

Սարքերի վերահսկում
Կառավարեք և պաշտպանեք բջջային սարքերը և համակարգիչները՝ ձեր կազմակերպությունում տվյալների պաշտպանությունն ապահովելու համար:

Հավելյալ անվտանգություն
Օգտագործեք երկփուլ նույնականացում (2FA), անվտանգության բանալիների կիրառում և առաջադեմ պաշտպանություն ֆիշինգից և հարձակումներից:

Մանրամասն վերլուծություններ
Բարելավեք արտադրողականությունն ու համագործակցությունը՝ ստանալով մանրամասն վերլուծություններ և տվյալներ ձեր թիմի՝ Google Workspace-ի օգտագործման մասին։

Անհատականացված լուծումներ
Մշակեք ձեր բիզնեսի կարիքներին հարմարեցված անհատականացված լուծումներ և ինտեգրումներ՝ օգտագործելով Google Apps Script-ը և API-ները:

24/7 աջակցում
Ստացեք 24/7 աջակցություն ինչպես Google-ից, այնպես էլ Ucraft-ից ցանկացած խնդրի արագ լուծման համար:

Անխափան աշխատանքի երաշխիք
Վստահեք Google Workspace-ի 99,9% անխափան աշխատող SLA-ին՝ վստահ լինելով, որ ձեր բիզնեսի համար կարևոր ծառայությունները միշտ հասանելի են:

Պարբերական թարմացումներ
Օգտվեք ձեր բիզնեսի գործունեության մեջ ինտեգրված շարունակական թարմացումներից և նոր հնարավորություններից՝ զրոյական խափանումներով:
Ցանկանու՞մ եք իմանալ ավելին Google Workspace-ով աշխատանքը կառավարելու մասին
Լրացրեք տվյալները և մեր թիմը հնարավորինս արագ կապ կհաստատի Ձեզ հետ։
Լրացնելով՝ Դուք տալիս եք համաձայնություն, որ Ucraft-ը կապ հաստատի Ձեզ հետ հեռախոսով և/կամ էլ. փոստով՝ տեղեկացնելու Գործընկերների համար հատուկ առաջարկների և նորությունների մասին։ Դուք նաև համաձայնում եք, որ այստեղ լրացված տվյալները ենթակա են մշակման՝ Ucraft-ի Գաղտնիության քաղաքականության համաձայն։