Անվճար վեբկայք հոսթինգ Ucraft-ից

Կառուցիր քո հերթական վեբկայքը՝ առանց մտահոգվելով հոսթինգի մասին

Անվճար Google Cloud

Ucraft-ի հետ դու կունենաս.
  1. Վստահելի ու անվճար վեբ հոսթինգ Google-ից
  2. Հեշտ կիրառելի կայքերի բիլդեռ
  3. Անվճար Ucraft ենթադոմեյն
  4. Տպավորիչ, նաև անվճար կայքերի նմուշներ
  5. Բլոգի պլատֆորմ
  6. 15+ հզոր ինտեգրացիաներ և ավելին…
Անվճար նմուշներ և բլոկներ

Մենք առաջարկում ենք բազմաթիվ անվճար նմուշներ ու բլոկներ, որոնք ստեղծել են մեր տաղանդավոր ու նորարար դիզայներները: Տեսե՞լ ես:

Անվճար վեբ հոսթինգ ու ենթադոմեյն

Երկուսը՝ մեկում: Ucraft-ն անվճար տրամադրում է և՛ հոսթինգ, և՛ ենթադոմեյն հատուկ քեզ համար:

Իդեալական սթարթափերի համար

Ucraft-ը աշխարհի տարբեր սթարթափերին հնարավորություն է տալիս կենտրոնանալ իրենց փայլուն մտքերի իրականացման, այլ ոչ կայքի վրա:

Բազմաթիվ ինտեգրացիաներ

Օգտվիր մեր հիանալի ինտեգրացիաներից, որոնց թվում են Google Maps, Eventbrite, Paypal, MailChimp, NounProject, Hotjar, Intercom և ուրիշներ:

Յուրօրինակ դիզայն

Առանձնացիր մրցակիցներից քո պրոֆեսիոնալ ու գեղեցիկ դիզայնով կայքի օգնությամբ՝ գրավելով նոր այցելուների:

Ցանկացած բիզնեսի համար

Օգտվիր այն հնարավորություններից, որոնք առաջարկում է կայքերի մեր բիլդեռը և ստեղծիր քո բրենդը՝ ցուցադրելով քո աշխատանքները:

Ստեղծիր անվճար լենդինգ էջ

Ստացիր Ucraft ենթադոմեյն կամ կցիր քո դոմեյնն անվճար

Հաճախակի տրվող հարցեր

Ինչպե՞ս եմ կարգավորում իմ անվճար վեբ հոսթինգը:
Դու ոչինչ չես կարգավորում. դա է առավելությունը: Մենք հոգ կտանենք դրա մասին, դու պարզապես գրանցվում ես ու սկսում աշխատել:
Ես իսկապես ստանու՞մ եմ անվճար լենդինգ էջ ու հոսթինգ:
Այո այո: Ընտրիր Անվճար լենդինգ էջի փաթեթը, գտիր քո նախընտրած կայքի նմուշը, նշիր կայքի անունը և սկսիր աշխատել:
Ո՞վ է վեբ հոսթինգի պրովայդերը:
Մենք միայն աշխատում ենք լավագույնների հետ՝ համագործակցելով Google-ի հետ: Կարիք չկա նշել, որ Google Cloud հոսթինգը ամենավստահելիներից է շուկայում, հետևաբար դու հուսալի ձեռքերում ես:
Իսկ եթե ես մի քանի էջից բաղկացած վեբկայք եմ ուզու՞մ:
Եթե քո պահանջները անվճար փաթեթը չի բավարարում, և դու ուզում ես ամբողջական վեբկայք ունենալ, ապա կարող ես ափգրեյդ անել և անցնել ավելի բարձր փաթեթների:
Իսկ եթե ես արդեն դոմեյն ունե՞մ:
Բինգո: Եթե դու արդեն գնել ես դոմեյն, ապա մեր Դոմեյն հավելվածի օգնությամբ կարող ես հեշտությամբ կցել այն քո նոր կայքին:
Արդյո՞ք ամեն ինչ անվճար է: Որևէ ներքին վճարում չկա՞:
Ոչ, որևէ վճար չկա, դու ստանում ես անվճար վեբ հոսթինգ: Ucraft-ի անվճար փաթեթով դու կարող ես անվճար լենդինգ էջ ստեղծել և հոսթինգ ստանալ:
Ucraft-ով պատրաստած կայքերը ռեսպոնսի՞վ են:
Ucraft-ում բոլոր բլոկներն ու էլեմենտները համապատասխանում են բոլոր սարքերի՝ համակարգիչների, պլանշետների ու հեռախոսների համար:
Արդյո՞ք ես ունեմ որևէ սահմանափակում:
Ucraft-ի անվճար վեբ հոսթինգը տալիս է անսահմանափակ պահեստավորման հնարավորություն քո բիզնեսը ընդլայնելու համար: Կարող ես վստահ լինել, որ քո վեբկայքը միշտ օնլայն կլինի:
Իսկ եթե ես դոմեյն չունե՞մ:
Մի անհանգստացիր: Ucraft-ով վեբկայք ստեղծելիս դուս կստանաս անվճար yoursitename.ucraft.net ենթադոմեյն: Եթե դու գործող դոմեյն ես ուզում կցել, ապա կարող ես մեր Դոմեյն հավելվածի միջոցով գնել կամ մեր տարեկան բաժանորդագրությամբ ստանալ անվճար դոմեյն: