Օնլայն խանութ՝ ցանկացած բիզնեսի համար

Սկսեք վաճառել մեր eCommerce պլատֆորմի միջոցով

Արագ ու ապահով գործարքներ

Ուզու՞մ եք վստահելի օնլայն խանութի կայք ունենալ: Առաջարկեք Ձեր սպառողներին արագ ու ապահով միջազգային փոխանցումներ առանց որևէ հավելյալ վճարների:

Վճարում և առաքում

Առաջարկեք օնլայն խանութի վճարման և ապրանքների առաքման ավելի քան 70 հարմար տարբերակ:

Սոցիալական ցանցերի ինտեգրում

Ավելացրեք վաճառքի ծավալները՝ Ձեր օնլայն խանութին կցելով սոցիալական մեդիայի հարթակներ և մարկետներ:

eCommerce կայքերի նմուշներ

14 օր անվճար փորձարկելու հնարավորություն բոլոր նմուշների համար
eCommerce հավելված

Կարգավորեք Ձեր ապրանքներն ու կատեգորիաները, սահմանեք վճարման և առաքման մեթոդներ, ստեղծեք զեղչային քարտեր և ավելին մեր eCommerce հավելվածի և էլեմենտների միջոցով:
 

Լիովին կարգավորվող

Հետևեք վաճառքին ու սպառողներին, կարգավորեք հարկերը, նաև Ձեր ուղարկած էլ. նամակները և այն ամենն, ինչ պետք է Ձեր օնլայն խանութի համար:

Հասանելի բոլորին

Ucraft-ն առաջարկում է ռեսպոնսիվ eCommerce կայքերի նմուշներ, որոնք թույլ են տալիս Ձեր սպառողներին գնումներ կատարել ցանկացած սարքի միջոցով:

Ապրանքի SEO

Սահմանեք SEO թեգեր յուրաքանչյուր ապրանքի համար՝ ուղղորդելով օգտատերերին գտնել այն, ինչ փնտրում են: Այս առանձնահատկության շնորհիվ որոնողական համակարգերը կսիրեն Ձեր օնլայն խանութը:

Ճկուն գնացուցակ

Անկախ նրանից՝ սկսնակ եք, թե արդեն ունեք Ձեր բիզնեսը, մենք առաջարկում ենք տարբեր բաժանորդագության փաթեթներ, որոնցից կարող եք ընտրել ամենահարմարը:

24/7 սպասարկում

Ունե՞ք հարցեր: Կարող եք կարդալ մեր Օգնության բաժնի հոդվածները: Եթե դեռ պատասխանը չեք ստացել, ապա գրեք մեզ: Մենք միշտ հասանելի ենք և ուրախ ենք օգնել Ձեզ:

Հաճախակի տրվող հարցեր

Ես երբևէ ոչինչ չեմ վաճառել օնլայն: Արդյո՞ք Ucraft-ի eCommerce պլատֆորմը հարմար է ինձ համար:

Ucraft-ի eCommerce լուծումը կարող է ամենահարմար ընտրությունը լինել՝ անկախ նրանից՝ սկսնակ եք, թե արդեն ունեք կայացած բիզնես: Որևէ ծրագրավորման կամ դիզայներական հմտություններ չեն պահանջվում: Բացի դրանից, մենք միշտ հասանելի ենք հարցերի դեպքում:

Ի՞նչ սակագներ են գործում օնլայն խանութի համար:

Ucraft-ն առաջարկում է 3 տարբեր սակագներ՝ Պրո, Պրո խանութ և Անսահմանափակ: Կարող եք ավելին իմանալ մեր Գնացուցակի էջում:

Արդյո՞ք Ucraft-ով վեբկայքը ռեսպոնսիվ է:

Իհարկե: Ucraft-ի բլոկերն ու էլեմենտները համապատասխանեցված են բոլոր սարքերին, այնպես որ Ձեր օնլայն խանութն անթերի տեսք կունենա տարբեր համակարգիչների, պլանշետների ու բջջային հեռախոսների վրա:

Ինձ պե՞տք է հոսթինգ։ Կարո՞ղ եմ իմ դոմեյնը կցել:

Ucraft-ի բոլոր վեբկայքերը ավտոմատ ստանում են հոսթինգ Google-ից, այնպես որ Ձեր կայքը կլինի արագ ու անխափան: Ինչ վերաբերում է դոմեյնին, ապա կարող եք Ձեր գործող դոմեյնն անվճար կցել կայքին կամ գնել նորը մեր Դոմեյն հավելվածի միջոցով:

Ինչպե՞ս կարող եմ իմ վեբկայքում ապրանքներ ավելացնել:

Կարող եք ցանկացած պահի Ձեր խանութում ավելացնել ապրանքներ ու կատեգորիաներ։ Պարզապես մուտք գործեք Ձեր Դեշբորդի eCommerce հավելված ու ավելացրեք համապատասխան ապրանքը:

Կարո՞ղ եմ իմ խանութից բացի այլ էջեր էլ ունենալ:

Այո, դա ամենակարևորն է: Ձեր խանութին զուգահեռ կարող եք ավելացնել ցանկացած էջ և լավագույնս ներկայացնել Ձեր բիզնեսը: Խորհուրդ ենք տալիս ավելացնել «Մեր մասին», «Հետադարձ կապ», «Բլոգ» կամ այլ էջեր, որոնք ավելի մեծ արժեք կտան Ձեր խանութին ու Ձեզ կառանձնացնեն մրցակիցներից:

Ապրանքների որևէ սահմանափակում կա՞:

Ձեր օնլայն ապրանքների թիվը կախված է ընտրած փաթեթից: Պրո վեբկայք փաթեթով կարող եք ավելացնել մինչև 50 ապրանք, Պրո խանութի դեպքում՝ 1000, իսկ Անսահմանափակի դեպքում սահմանափակումներ չկան:

Կարո՞ղ եմ հեռախոսով ղեկավարել իմ խանութը:

Այո, իհարկե: Դուք կարող եք ղեկավարել խանութը Ձեր իսկ նախընտրած սարքով հատուկ փաթեթների դեպքում: Ավելացրեք ու փոփոխեք ապրանքները, տեղեկացրեք նոր պատվերների մասին push-հաղորդագրության միջոցով և հետևեք պատվերների ընթացքին:

Իմ բանկային քարտի տվյալները պարտադի՞ր են գրանցվելիս։

Ոչ, կարող եք գրանցվել առանց Ձեր հաշվին վճարային մեթոդ ավելացնելու և 14 օր անվճար փորձարկել Ucraft-ի անսահման հնարավորությունները: Պարզապես հիշեք, որ Ձեր վեբկայքը կկասեցվի փորձարկման շրջանից հետո, քանի դեռ չեք կատարել Ձեր ընտրած փաթեթի վճարումը:

Ստեղծեք Ձեր օնլայն խանութը Ucraft-ի հետ