Ucraft-ի Cookie քաղաքականություն

 

Cookie-ները բաղկացած են բրաուզերում տեղադրված կոդերի հատվածներից, որոնք օգնում են Սեփականատիրոջը Ծառայության մատուցման գործում՝ նկարագրված նպատակներին համապատասխան: Որոշ նպատակներ, որոնց համար Cookie-ները տեղադրվում են, նույնպես կարող են պահանջել Օգտատիրոջ համաձայնությունը:

 

Եթե Cookie-ների տեղադրումը հիմնված է համաձայնության վրա, ապա այդպիսի համաձայնությունից կարելի է ցանկացած ժամանակ հրաժարվել՝ համաձայն սույն փաստաթղթում նշված հրահանգների:

Տեխնիկական Cookie-ներ եւ Cookie-ներ, որոնք ծառայում են համապարփակ վիճակագրական նպատակներով
 
Ծառայության գործունեության համար խիստ անհրաժեշտ գործողություն

Ucraft-ն օգտագործում է Cookie-ներ՝ ապահովելու Օգտատիրոջ գործունեությունը եւ իրականացնելու այլ գործողություններ, որոնք խիստ անհրաժեշտ են Ucraft-ի գործունեության համար, օրինակ` թրաֆիքի հետ կապված:

Նախապատվությունների պահպանման, օպտիմալացման եւ վիճակագրության վերաբերյալ գործողություն

Ucraft-ն օգտագործում է Cookie-ներ՝ պահպանելու բեռնման նախապատվությունները եւ օպտիմալացնելու Օգտատիրոջ վարքագիծը: Այս Cookie-ների շարքում են, օրինակ, լեզուների եւ արտարժույթի նախապատվությունների կամ առաջին կողմի վիճակագրության ղեկավարման համար օգտագործվող Cookie-ները, որոնք գործածվում են անմիջապես կայքի Սեփականատիրոջ կողմից: 

Այլ տեսակի Cookie-ներ կամ երրորդ կողմեր, որոնք տեղադրում են Cookie-ներ

 

Ստորեւ թվարկված ծառայություններից որոշները հավաքում են վիճակագրություն անանուն եւ համապարփակ ձեւով եւ կարող են չպահանջել Օգտատիրոջ համաձայնությունը կամ ուղղակիորեն տնօրինվեն Սեփականատիրոջ կողմից` կախված, թե ինչպես են դրանք նկարագրված` առանց երրորդ կողմերի օգնության:


Եթե որեւէ երրորդ կողմի կողմից շահագործվող ծառայություններ թվարկված են ստորեւ նշված գործիքների մեջ, ապա դրանք կարող են օգտագործվել հետևելու Օգտատիրոջ որոնողական սովորությունները՝ ի լրումն սույնով նշված տեղեկատվության եւ առանց Սեփականատիրոջ իմացության: Խնդրում ենք մանրամասն տեղեկությունների համար այցելեք նշված ծառայությունների գաղտնիության քաղաքականություն:

Անալիտիկա

Սույն բաժնում պարունակվող ծառայությունները հնարավորություն են տալիս Սեփականատիրոջը վերահսկել և վերլուծել վեբ թրաֆիքը և կարող են օգտագործվել Օգտատիրոջ վարքագիծը վերահսկելու համար:

 

Google Analytics (Google Inc.)

Google Analytics-ը Google Inc.-ի կողմից տրամադրվող վեբ վերլուծության ծառայություն է (“Google”): Google-ն օգտագործում է հավաքագրված Տվյալները Ucraft- ի օգտագործումը վերահսկելու և ուսումնասիրելու, նրա գործունեության վերաբերյալ հաշվետվություններ պատրաստելու և այլ Google ծառայությունների հետ կիսվելու համար:

Google-ը կարող է հավաքագրված տվյալներն օգտագործել իր գովազդային ցանցի գովազդները բովանդակային և անհատականացված դարձնելու համար:

Հավաքագրվող Անձնական Տվյալներ: Cookie-ներ և Օգտագործման Տվյալներ:

Մշակման վայրը: ԱՄՆ - Privacy PolicyOpt Out

 

Google Ads conversion tracking (Google Inc.)

Google Ads conversion tracking-ը Google Inc-ի կողմից տրամադրվող վերլուծական ծառայություն է, որը Google Ads-ի գովազդային ցանցի տվյալները կապում է  Ucraft-ում կատարվող գործողությունների հետ:

Հավաքագրվող Անձնական Տվյալներ: Cookie-ներ և Օգտագործման Տվյալներ:

Մշակման վայրը: ԱՄՆ - Privacy Policy. Privacy Shield participant.

Կոմերցիոն կապեր

Ծառայության այս տեսակը թույլ է տալիս Ucraft-ին ցուցադրել երրորդ կողմի ապրանքատեսակների կամ ծառայությունների գովազդները: Գովազդները կարող են ցուցադրվել որպես գովազդային հղումներ կամ վահանակներ՝ օգտագործելով տարբերտեսակ գրաֆիկա:

Հավելվածում տեղադրված պատկերի կամ վահանակի վրա կատարված քլիքները դիտվում են ստորև նշված երրորդ կողմի ծառայությունների կողմից և կիսվում Ucraft-ի հետ:

Մանրամասն իմանալու համար, թե որ տվյալներն են հավաքագրվում, խնդրում ենք ծանոթանալ յուրաքանչյուր ծառայության գաղտնիության քաղաքականության հետ:

 

iDevAffiliate (iDevDirect LLC)

iDevAffiliate-ը iDevDirect LLC-ի կողմից մատուցվող կոմերցիոն կապի ծառայություն է:

Հավաքագրվող Անձնական Տվյալներ: Cookie-ներ և Օգտագործման Տվյալներ:

Մշակման վայրը: ԱՄՆ - Privacy Policy:

Բովանդակության մեկնաբանում

Բովանդակության մեկնաբանման ծառայություններն Օգտատերերին թույլ են տալիս կատարել և հրապարակել Ucraft-ի բովանդակության վերաբերյալ իրենց մեկնաբանությունները:

Կախված Սեփականատիրոջ կողմից ընտրված կարգավորումներից՝ Օգտատերերը կարող են նաև անանուն մեկնաբանություններ թողնել: Եթե Օգատատիրոջ կողմից տրամադրված Անձնական Տվյալների մեջ կա էլ. փոստի հասցե, ապա այն կարող է օգտագործվել նույն բովանդակության վերաբերյալ մեկնաբանությունների ծանուցումներն ուղարկելու համար: Օգտատերերը  պատասխանատու են իրենց սեփական մեկնաբանությունների բովանդակության համար:

 

Եթե երրորդ կողմերից  տրամադրվող բովանդակության մեկնաբանման ծառայությունը տեղադրված է, այն կարող է հավաքագրել վեբ թրաֆիքի վերաբերյալ տվյալներ այն էջերի համար, որտեղ մեկնաբանության ծառայությունը տեղադրված է, նույնիսկ եթե Օգտատերերը չեն օգտագործում բովանդակության մեկնաբանման ծառայությունը:

 

Disqus (Disqus)

Disqus-ը բովանդակության մեկնաբանման ծառայություն է՝ տրամադրված Big Heads Labs Inc-ի կողմից:

Հավաքագրվող Անձնական Տվյալներ: Cookie-ներ, Օգտագործման Տվյալներ և տարատեսակ տվյալներ, որոնք նշված են ծառայության գաղտնիության քաղաքականության մեջ:

Մշակման վայրը: ԱՄՆ - Privacy PolicyOpt out:

Հիթ մեփինգ և սեսիայի ձայնագրում

Հիթ մեփինգի ծառայություններն օգտագործվում են ցուցադրելու էջի այն հատվածները, որտեղ Օգտատերերն ամենից հաճախն են  մկնիկը տեղաշարժում կամ քլիք անում: Դա ցույց է տալիս, թե որ հատվածներն են ավելի հետաքրքիր Օգտատերերի համար: Սույն ծառայությունները հնարավորություն են տալիս ղեկավարել և վերլուծել վեբ թրաֆիքը, ինչպես նաև հետևել Օգտատիրոջ վարքագծին:

Սույն ծառայություններից որոշները կարող են ձայնագրել սեսիաները և դրանք հասանելի դարձնել հետագա կիրառության համար:

 

Hotjar Heat Maps & Recordings (Hotjar Ltd.)

Hotjar-ը սեսիայի ձայնագրման և հիթ մեփինգի ծառայություն է՝ տրամադրված Hotjar Ltd-ի կողմից:

Hotjar-ն ունի ընհանուր ՛Do Not Track՛ վերնագրեր: Սա նշանակում է, որ բրաուզերը կարող է թույլ տալ չհավաքագրել Օգտատիրոջ որևէ տվյալ: Սա կարգավորում է, որը հասանելի է բոլոր խոշոր բրաուզերում: Ավելին իմանալու համար այցելիր Hotjar-ի opt-out տեղեկատվության բաժին:

Հավաքագրվող Անձնական Տվյլներ: Cookie-ներ, Օգտագործման Տվյալներ և տարատեսակ տվյալներ, որոնք նշված են ծառայության գաղտնիության քաղաքականության մեջ:

Մշակման վայրը: Մալթա – Privacy PolicyOpt Out:

Արտաքին սոցիալական ցանցերի և հարթակների հետ փոխգործակցությունը

Ծառայությունների այս տեսակը թույլ է տալիս փոխգործակցել սոցիալական ցանցերի կամ այլ արտաքին պլատֆորմների հետ անմիջապես Ucraft-ի էջերից:

Ucraft-ի միջոցով ձեռք բերված փոխգործակցությունը և տեղեկատվությունը մշտապես ենթակա են յուրաքանչյուր սոցիալական ցանցի Օգտատիրոջ գաղտնիության կարգավորումներին:

Ծառայության այս տեսակը կարող է նույնպես հավաքագրել թրաֆիքի տվյալներ այն էջերի համար, որտեղ ծառայությունը տեղադրված է, նույնիսկ այն ժամանակ, երբ Օգտատերերը չեն օգտագործում այն:

 

Twitter-ի Tweet կոճակ և սոցիալական վիդջեթներ  (Twitter, Inc.)

Twitter-ի Tweet կոճակը և սոցիալական վիդջեթները ծառայություններ են, որոնք թույլ են տալիս փոխգործակցել  Twitter, Inc-ի կողմից տրամադրվող Twitter սոցիալական ցանցի հետ:

Հավաքագրվող Անձնական Տվյալներ: Cookie-ներ և Օգտագործման Տվյալներ:

Մշակման վայրը: ԱՄՆ - Privacy Policy:

 

Pinterest-ի “Pin it” կոճակ և սոցիալական վիդջեթներ (Pinterest)

Pinterest-ի “Pin it” կոճակը և սոցիալական վիդջեթները (Pinterest) ծառայություններ են, որոնք թույլ են տալիս փոխգործակցել Pinterest Inc-ի կողմից տրամադրվող  Pinterest հարթակի հետ:

Հավաքագրվող Անձնական Տվյալներ: Cookie-ներ և Օգտագործման Տվյալներ:

Մշակման վայրը: ԱՄՆ -Privacy Policy:

Թեգի կառավարում

Ծառայության այս տեսակն օգնում է Սեփականատիրոջը կենտրոնացված ձևով կառավարել Ucraft-ում անհրաժեշտ թեգերը կամ սկրիպտները:

Այն սույն ծառայությունների միջոցով հանգեցնում է Օգտատերերի Տվյալների հոսքի, ինչը կարող է հանգեցնել տվյալ Տվյալների պահպանմանը:

 

Segment (Segment Inc.)

Segment-ը Segment.io, Inc-ի կողմից տրամադրվող թեգի կառավարման ծառայություն է:

Հավաքագրվող Անձնական Տվյալներ: Cookie-ներ և Օգտագործման Տվյալներ:

Մշակման վայրը: ԱՄՆ -   Privacy Policy:

Ինչպես համաձայնել կամ հրաժարվել  Cookies-ների տեղադրումից

 

Սույն փաստաթղթում նշվածից բացի Օգտատերը կարող է կառավարել Cookie- ների նախապատվություններն անմիջապես իր սեփական բրաուզերից եւ կանխել, օրինակ, Cookie-ների տեղադրումը երրորդ կողմից:


Բրաուզերի նախապատվությունների միջոցով հնարավոր է նաեւ ջնջել անցյալում տեղադրված Cookie-ները՝ ներառյալ նրանք, որոնք կարող են պահպանած լինել սույն կայքի կողմից Cookie-ների տեղադրման վերաբերյալ տրված նախնական համաձայնությունը։


Օգտատերերը կարող են տեղեկություններ ստանալ այն մասին, թե ինչպես կարելի է կառավարել Cookie-ներն ամենատարածված բրաուզերներում՝ հետեւյալ հասցեներում՝ Google Chrome, Mozilla Firefox, Apple Safari և Microsoft Internet Explorer.

 

Երրորդ կողմերի կողմից տեղադրված Cookie-ների հետ կապված Օգտատերերը կարող են կառավարել իրենց նախապատվությունները եւ համաձայնությունից հրաժարումը՝ սեղմելով համապատասխան հղմանը (տրամադրված լինելու դեպքում)` օգտագործելով երրորդ կողմի գաղտնիության քաղաքականության մեջ տրամադրված միջոցները կամ կապվելով երրորդ կողմի հետ։

 

Սեփականատեր և Տվյալների վերահսկիչ

 

՛SoftConstruct՛ ՍՊԸ
14724 Ventura Boulevard 806,
Sherman Oaks, CA, USA, 91403

Սեփականատիրոջ էլ.հասցե՝ [email protected]

 

Քանի որ երրորդ կողմի Cookie-ների եւ այլ հետեւողական համակարգերի տեղադրումը Ucraft-ում օգտագործվող ծառայությունների միջոցով չի կարող տեխնիկապես վերահսկվել Սեփականատիրոջ կողմից, երրորդ կողմի կողմից տեղադրված Cookie-ների եւ հետեւողական համակարգերի վերաբերյալ ցանկացած կոնկրետ հղում պետք է դիտարկվի հատկանշական։ Ամբողջական տեղեկություն ստանալու համար Օգտատիրոջը խնդրում ենք ուսումնասիրել սույն փաստաթղթում նշված համապատասխան երրորդ անձանց ծառայությունների վերաբերյալ գաղտնիության քաղաքականությանը:

 

Հաշվի առնելով Cookie-ների վրա հիմնված տեխնոլոգիաների նույնականացման օբյեկտիվ բարդությունը, Օգտատերերը խրախուսվում են դիմել Սեփականատիրոջը, եթե նրանք ցանկանում են ստանալ հավելյան տեղեկություն Ucraft-ի միջոցով Cookie-ների օգտագործման վերաբերյալ։
 

Սահմանումներ և իրավական հղումներ

Անձնական տվյալներ

Ուղղակի, անուղղակի կամ այլ տեղեկությունների հետ կապված ցանկացած տեղեկատվություն` ներառյալ անձնական նույնականացման համարը, որը թույլ է տալիս ֆիզիկական անձի նույնականացումը:

 

Օգտագործման տվյալներ

Ucraft-ի (կամ Ucraft-ում  ներգրավված երրորդ կողմի ծառայությունների) միջոցով ավտոմատ հավաքագրված տեղեկատվությունը կարող է ներառել Ucraft-ի Օգտատերերի կողմից  օգտագործվող համակարգիչների IP հասցեները կամ դոմենայնների անվանումները, URI (Uniform Resource Identifier) հասցեները , պահանջելու ժամանակը, պահանջը սերվերում հաստատելու համար օգտագործված մեթոդը, պատասխան ստացված ֆայլի չափը, սերվերի պատասխանի կարգավիճակը (դրական արդյունք, սխալ և այլն) ցույց տվող թվային կոդը, ծագման երկիրը, Օգտատիրոջ կողմից օգտագործված բրաուզերի և օպերացիոն համակարգի առանձնահատկությունները, յուրաքանչյուր այցելության ժամանակահատվածի մանրամասները (օրինակ՝ հավելվածի յուրաքանչյուր էջի վրա ծախսված ժամանակը),  հավելվածում այցելած էջերի հաջորդականության վերաբերյալ մանրամասներ և սարքի օպերացիոն համակարգի և/կամ Օգտատիրոջ ՏՏ միջավայրի մասին այլ պարամետրեր:

 

Օգտատեր

Ucraft-ից օգտվող անհատ, ով, եթե այլ կերպ նշված չէ, հանդիսանում է Տվյալների Սուբյեկտը:

 

Տվյալների Սուբյեկտ

Ֆիզիկական անձ, ում վերաբերում են Անձնական Տվյալները :

 

Տվյալները մշակող  (կամ տվյալների վերահսկիչ)

Ֆիզիկական կամ իրավաբանական անձ, պետական մարմին, գործակալություն կամ այլ մարմին, որը տվյալ գաղտնիության քաղաքականության մեջ նկարագրված Վերահսկիչի անունից մշակում է Անձնական Տվյալները:

 

Տվյալների վերահսկիչ  (կամ Սեփականատեր)

Ֆիզիկական կամ իրավաբանական անձ, պետական մարմին, գործակալություն կամ այլ մարմին, որը միայնակ կամ մյուսների հետ համատեղ սահմանում է Անձնական Տվյալների մշակման նպատակներն ու եղանակները՝ ներառյալ Ucraft-ի գործարկման և օգտագործման հետ կապված անվտանգության միջոցները: Տվյալների վերահսկիչը, եթե այլ կերպ սահմանված չէ, հանդիսանում է, Ucraft- ի Սեփականատերը:

 

Ucraft (կամ սույն հավելվածը)

Եղանակը, որով Օգտատիրոջ Անձնական Տվյալները հավաքագրվում և մշակվում են:

 

Ծառայություն

Ucraft-ի կողմից տրամադրվող ծառայություն, ինչպես նկարագրված է հարաբերական տերմիններով (առկայության դեպքում) և սույն կայքում/հավելվածում:

 

Եվրամիություն (կամ ԵՄ)

Եթե այլ կերպ նշված չէ, ապա սույն փաստաթղթում Եվրամիությանն արված բոլոր հղումները ներառում են Եվրոպական Միության և Եվրոպական տնտեսական տարածքի ներկա բոլոր անդամ պետությունները:

 

Cookie-ներ

Օգտատիրոջ սարքում պահվող փոքրիկ տվյալներ:

Իրավական տեղեկատվություն

Գաղտնիության մասին սույն հայտարարությունը պատրաստվել է բազմաթիվ օրենսդրությունների հիման վրա՝ ներառյալ  Art. 13/14 կանոնակարգը (ԵՄ) 2016/679 (Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ):

 

Սույն գաղտնիության քաղաքականությունը վերաբերում է միայն Ucraft-ին, եթե այս փաստաթղթում այլ բան նշված չէ:

Վերջին թարմացումը`17 հունիսի, 2018 թ.: