Page
Որտե՞ղ անվճար «պատմել» քո բիզնեսի մասին

Որտե՞ղ անվճար «պատմել» քո բիզնեսի մասին

29.06.2020 / Դիտումներ

 

 

 Իսկ դու ունե՞ս կայք քո բիզնեսի համար կամ պատրաստվու՞մ ես ունենալ: Դե, դա պատասխանատու գործ է: Պակաս պատասխանատու գործ չէ նաև կայքդ պոտենցիալ հաճախորդներին ներկայացնելը: Բայց այստեղ էլ հարց է առաջանում՝ որտե՞ղ կարող եմ «պատմել» դրա մասին, որ տեսնեն:

Իսկ դու ունե՞ս կայք քո բիզնեսի համար կամ պատրաստվու՞մ ես ունենալ: Դե, դա պատասխանատու գործ է: Պակաս պատասխանատու գործ չէ նաև կայքդ պոտենցիալ հաճախորդներին ներկայացնելը: Բայց այստեղ էլ հարց է առաջանում՝ որտե՞ղ կարող եմ «պատմել» դրա մասին, որ տեսնեն:

 

Բիզնեսի զարգացումը կարող է իսկապես թանկ նստել, և սկսնակները հնարավոր է բավական գումար չունենան անհրաժեշտ ծախսերը հոգալու համար: Այդ պատճառով մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք քեզ: Ներկայացնում ենք 50 անվճար կայք, որոնք կտրամադրեն բավականաչափ լսարան և կմեծացնեն կայքիդ օնլայն տեսանելիությունը: Արի ժամանակ չվատնենք և անցնենք դրանց:

 

 

 

Ինչպե՞ս ավելացնել վեբկայքիդ թրաֆիքը

 

Օնլայն տեղեկատուներ

 

Այստեղ ներկայացված է այն ցանկը, որը պետք է բաց չթողնես՝ բիզնեսիդ օնլայն տեսանելիությունը մեծացնելու համար: Սկսեցինք:

 

1. Google My Business - Բիզնես սկսելու առաջին քայլերից մեկը պետք է լինի Google My Business մուտք գործելն ու քո բիզնեսի մասին տեղեկություն տրամադրելը: Անկախ նրանից՝ դու ունես տեղական սրճարան, թե օնլայն խանութ, չափազանց կարևոր է Google-ում քո բիզնեսի մասին ճիշտ տեղեկություն ներկայացնելը:

 

 

ներկայացրու բիզնեսդ

 

 

2. Bing Places for Business - Չնայած Bing-ի շուկայական մասնաբաժինը քիչ է՝ այն ապահովում է որոնումների 33%-ը, ինչը ևս տպավորիչ է: Այդ պատճառով պետք է անպայման գրանցվես այստեղ: Սա կարծես Google My Business-ն է, բայց Bing-ի համար:

 

 

3. Merchant Circle - Այստեղ օգտատերերը կարող են համեմատել իրենց բիզնեսները և մեկնաբանություններ գրել: Այս հարթակը նման է սոցիալական մեդիայի, ինչի շնորհիվ էլ Merchant Circle-ը տարբերվում է մյուսներից:

 

 

4. BBB - Better Business Bureau կամ BBB-ն ամենահին հարթակներից է, ու, չնայած նրանց գնահատման համակարգում առկա են որոշակի հակասություններ, բայց նրանք ապացուցել են, որ լավ միջնորդ են հանդիսանում ընկերությունների և հաճախորդների միջև:

 

 

5. Yellow Pages - Տեղական տեղեկատու է, որը հայտնի է ողջ աշխարհում: Այստեղ գրանցված լինելու առավելություններից մեկն այն է, որ նրանք ընտիր SEO են արել, ինչը մեծացնում է տեսանելիության հավանականությունը:



քո կայքը տեղեկատուում

 

 

6. Manta - Սա մեկ այլ ուղեցույց է փոքր բիզնեսների համար և կարող է օգտակար լինել տեղական բիզնեսներին: Նրանք ունեն մոտ 13 միլիոն ամսական օգտատեր և շատ յուրահատուկ կատեգորիաներ, ինչը հեշտացնում է վեբկայքից օգտվելը:

 

 

7. Yelp - Չնայած այս հարթակը հիմնականում հայտնի է ռեստորան ունեցողների շրջանում՝ դու կարող ես այն օգտագործել նաև այլ ոլորտների համար: Այստեղ կարևոր է պարբերապար ստուգել, թե ինչ են հաճախորդներդ կարծում քո բրենդի մասին: Ընկերությունները, որոնք ուշադրություն են դարձնում մեկնաբանություններին (հատկապես վատ) ավելի մեծ ճանաչում են ձեռք բերում հանրության շրջանում, ինչը կարող է նպաստել մարդկանց տեղեկացվածությանը և օնլայն տեսանելիությանը:

 

 

8. TripAdvisor - Սա հարթակ է ճամփորդողների համար: Բացի հյուրանոցներից, հոսթելներից ու տներից, այս հարթակն օգտագործվում է նաև ռեստորան և բար ունեցողների կողմից: Այստեղ քո մասին պատմելով կարող ես տեղական և արտասահմանյան հաճախորդների ուշադրության կենտրոնում լինել:



գրավիր զբոսաշրջիկներին

 

 

9. Angie’s List - Վեբկայք, որը թույլ է տալիս իմանալ հաճախորդների կարծիքը տեղական բիզնեսների մասին: Այս վեբկայքի հիմնական նպատակն է հաճախորդներին խորհուրդ տալ գտնել վստահելի ծառայություններ:

 

 

10. DexKnows - Սա վեբկայք և հավելված է, որը համադրում է տարբեր առանձնահատկություններ՝ տեղեկատուից և ճանապարհային ուղղություններից մինչև տեղական բիզնեսի հասցեներ: Այս հավելվածը հատկապես օգտակար է ճամփորդողների համար:

 

 

11. Foursquare - Այս հավելվածը հատկապես տարբերվում է նրանով, որը սոցիալական ցանցի պես մի բան է: 2004 թվականին նրանք թողարկեցին իրենց Swarm հավելվածը՝ մեծացնելու check-in լինելու և մարդկանց հետ շփվելու հնարավորությունը: Հավելվածը նաև տրամադրում է տեղեկատվություն ավելի ճանաչված վայրերի մասին:

 

 

12. GetApp - Եթե դու հավելված ես թողարկել վերջերս, ապա այս օնլայն հավելվածը հենց քեզ համար է: Այն նախատեսված է բիզնես հավելածների համար և կարող է խթանել նաև քո բիզնեսը:

 

 

13. SaaSGenius - Այն նախատեսված է SaaS (Software as a Service) լուծումների համար: Դու պետք է որոշ ժամանակ հատկացնես քո պրոֆիլի վրա, որպեսզի մյուսների համեմատ այն աղքատիկ տեսք չունենա: Այս հարթակը հնարավություն է տալիս գտնել և համեմատել տարատեսակ SaaS լուծումներ և դրանց հիման վրա որոշում կայացնել՝ ինչը կարող է քեզ շատ հաճախորդներ բերել:

 

 

14. Software Advice - Նախագծված է հատկապես այն ընկերությունների համար, որոնք ներկայացնում են տարբեր ծրագրային լուծումներ փոքր և միջին բիզնեսների համար: Եթե քո բիզնեսը համապատասխանում է այս հարթակին, ապա անպայման հաշվի առ այն:

 

 

15. DMOZ -  Այս օնլայն հարթակի դիզայնը կարող է այնքան էլ աչք չծակել, բայց կարևորը դրա հնարավորություններն են: Այն բաց բովանդակությամբ տեղեկատու է, որը ղեկավարվում է կամավորների կողմից և պարունակում է գրեթե բոլոր անհրաժեշտ վեբկայքերը:  



 

Սոցիալական մեդիա

 

Չնայած սոցիալական մեդիայի հարթակները բավական երկար ժամանակ հայտնի են եղել, այնուամենայնիվ շատ բիզնեսմեններ դեռևս ամբողջովին չեն օգտագործում նրանց ողջ պոտենցիալը: Օգտագործիր հին ու նոր հարթակները և կապ հաստատիր քո պոտենցիալ հաճախորդների հետ: Ահա այն ցանկը, որը կարող ես միանշանակ հաշվի առնել քո վեբկայքի համար:

 

 

16. Facebook - Էլ ի՞նչ բիզնես առանց ֆեյսբուքյան էջի: Քո էջը ստեղծելիս վստահ եղիր, որ ընտրել ես ճիշտ կատեգորիա և լրացրու ողջ տեղեկատվությունն ու ‘About’ բաժինը՝ այն ավելի գրավիչ դարձնելու համար:



քո էջը ֆեյսբուքում

 

 

17. Google+ - Երևի գիտես, որ սա ամենահայտնի սոցիալական ցանցը չէ, սակայն քո բիզնեսը միանշանակ պետք է գրանցված լինի այս հարթակում: Այն, ամեն դեպքում, պատկանում է Google-ին, հետևաբար, Google+-ում հաշիվ ունենալը կարող է մեծ ազդեցություն ունենալ SEO-ի և քո կայքի ճանաչման վրա:

 

 

18. Twitter - Եթե քո բիզնեսը հատկապես տեխնոլոգիական ոլորտից է, ապա խորհուրդ ենք տալիս ունենալ Twitter-յան էջ: Այստեղ դու կարող ես տեղադրել նորություններ, նոր հոդվածներ քո ընկերության մասին և կապ հաստատել ոլորտի առաջատարների հետ:



քո էջը թվիթերում

 

 

19. YouTube -  Շատերը հաշվի չեն առնում, որ YouTube-ի միջոցով նույնպես կարող են խթանել իրենց բիզնեսի զարգացմանը: Եթե դու արդեն ունես վիդեոներ, որոնք պատմում են քո բիզնեսի մասին, ապա կարող ես ներբեռնել դրանք և գրավել շատերի ուշադրությունը:

 

 

20. Reddit - Սոցիալական մեդիա հարթակի և սոցիալական լուրերի ագրեգատորի միջև ընկած հարթակ է, սակայն այս ցանցում տեղադրված հղումները թող չշփոթեցնեն քեզ: Այստեղ ինքնագովազդ չի թույլատրվում, սակայն ապահովում է օգտակար կարծիքներով և ճիշտ դրսևորվելու դեպքում այն կարող է դառնալ քո մշտական ընկերը:



21. Instagram - Մի ժամանակ ասում էինք, որ Ինստան հարթակ է դեռահասների համար, բայց արի ու տես, որ այժմ այն դարձել է բիզնեսը զարգացնելու հիանալի միջոց: Այստեղ հաշիվ ունենալը կօգնի ավելի շատ մարդկանց ներգրավել քո կայքին:



քո էջը ինստագրամում

 

 

22. Pinterest - Նորաձևության, զարդերի, դիզայներական նախագծերի, ինքնուսուցման հիանալի հարթակ է և կարող է արդյունավետ միջավայր լինել այն բիզնեսների համար, որոնք տեղադրում են գրավիչ, հետաքրքիր նկարներ և ինֆոգրաֆիկա:

 

 

23. Snapchat - Բավականին նոր սոցիալական մեդիա հարթակ է, որը հիմնականում գրավում է երիտասարդներին: Եթե դու կարողանաս գտնել քո բրենդը հետաքրքիր ներկայացնելու եղանակ, ապա այն կարող է մեծապես նպաստել քո ճանաչմանը:

 

 

24. StumbleUpon - Անձնական հետաքրքրությունները բացահայտելու միջոց է, որը թույլ է տալիս որոնումներ կատարել ըստ հետաքրքրությունների: Եթե դու հետաքրքիր բլոգ ես վարում, ապա, անշուշտ, պետք է գրանցվես այստեղ:



25. Digg - Բովանդակության կառավարման ամենահայտնի հարթակներից մեկն է և արդյունավետ է բլոգ ունեցող ընկերության համար: Հաջողության հասնելու համար անհրաժեշտ կլինի աշխատել քո պրոֆիլի վրա, սակայն ամսական 21 միլիոն այցելու ունենալու համար արժե ջանք գործադրել, չէ՞:

 

 

26. Tumblr - Այստեղ գաղտնիքը քո գրառումն ավելի հումորային ներկայացնելու մեջ է: Օգտատերերին գրավելու նպատակով պետք է ուսումնասիրես, թե ինչն է թրենդային և համակցես այն քո գրառման հետ:

 

 

27. LinkedIn - Յուրաքանչյուր ճանաչված բիզնես պետք է ունենա LinkedIn-յան էջ: 450 միլիոն այցելու ունեցող այս բիզնես ուղղվածությամբ սոցիալական հարթակը ծառայում է աշխատանք, գործընկերներ և այլ մարդկանց փնտրելու համար:



քո էջը լինքդինում

 

 

28. SlideShare - Կառավարվելով LinkedIn-ի կողմից՝ SlideShare-ը պրեզենտացիաներ ներկայացնելու ամենահայտնի հարթակներից է: Շատ բիզնեսներ այստեղ արդեն ունեն ներկայացված պրեզենտացիաներ: Դու էլ կարող ես անել դա և ունենալ ավելի շատ այցելուներ:

 

 

29. AngelList - Չնայած այն ի սկզբանե ստեղծվել է, որպեսզի նույն ոլորտի սթարթափներն ու բիզնեսները կարողանային գտնել իրար՝ այն տարիների ընթացքում դարձել է տեխնոլոգիական ընկերության տվյալների բազա: Եթե դու ձեռնարկատիրական գործունեություն ես ծավալում, ապա պետք է անպայման այստեղ էջ բացես:

 

 

30. Quora - Ինչ վերաբերում է Quora-ին, ապա դու պետք է մոռանաս ինքնագովազդի մասին: Սա հարց ու պատասխանի հարթակ է, որն իրոք գնահատում է փորձագետներին և «պատժում» նրանք, ովքեր այնտեղ են ինքնագովազի նպատակով: Դու կարող ես քո ընկերության վերաբերյալ որևէ թեմա բացել, սակայն պետք է օգտակար և ճիշտ պատասխաններ տաս հանրությանը:

 

 

31. We heart it - Նկարներ ներբեռնելու մեկ այլ հարթակ է, որը հիանալի կլինի նրանց համար, ովքեր աչքի ընկնող նկարներ են ներկայացնում: Օգտատերերն այս հարթակ են գալիս` ոգեշնչվելու, հետևաբար, եթե պատրաստվում ես օգտվել նրանից, ապա պետք է ներբեռնես ոգեշնչող նկարներ, որոնք զուտ գովազդային նպատակներ չեն հետապնդում:

 

 

32. Dailymotion - Եթե քո ընկերությունն արդեն ունի բիզնեսի մասին հոլովակներ, ապա այս հարթակում էջ ունենալը ցանկալի է: Dailymotion-ն ունի հետևորդների մեծ բանակ և ամսական 338 միլիոն այցելու: Դու կարող ես պատրաստել հումորային, զվարճալի հոլովակներ և դրանք տարածես այս հարթակում:

 

 

33. Vimeo - Վիմեոն հայտնի դարձավ, քանի որ առաջինն էր, որ ապահովում էր վիդեոների HD որակ, և այժմ նրա անունը որակյալ հոլովակների հոմանիշն է:



 

Կոնտենտ մենեջմենթ

 

 

Եթե դու արդեն վեբկայք ունես քո բիզնեսի համար, սակայն չունես բլոգ, ապա անցիր գործի: Այն քեզ ոչ միայն կապահովի նոր այցելուներով, այլև կօգնի այդ գրառումներն օգտագործել քո բիզնեսը կոնտենտային բազմաթիվ հարթակներում ներկայացնելու հարցում: Հիշիր, որ քո գրառումները պետք է իրենցից արժեք ներկայացնեն, որպեսզի ավելի շատ մարդիկ ցանկանան դրանք ընթերցել: Անկախ գրառումների թեմայից, քեզ ենք ներկայցնում այն ցանկը, որի միջոցով կարող ես ճանաչելի դարձնել դրանք:

 

 

34. Flipboard - Հիմնադիրները կարող են պնդել, որ սա սոցիալական ամսագիր է, սակայն այն հիանալի դիզայն ունեցող հարթակ է բովանդակության կառավարման համար: Այն մեծ հնարավություն է ընձեռում հատկապես բլոգ ունեցող բիզնեսներին:

 

 

35. AllTop - Լինելով նորությունների ամենամեծ և հայտնի վեբկայքերից մեկն՝ այն նաև քո գրառումները տեղադրելու և միլիոնավոր ընթերցողներ ձեռք բերելու հիանալի կայք է:

 

 

36. EzineArticles -  Մի խոսքով՝ սա հոդվածների մասին տեղեկատու է, որտեղ կարող ես տեղադրել քո գրառումները: Գրանցումն անվճար է, որից հետո կստանաք քո վեբկայքի հղումը և կկարողանաս գրավել ավելի շատ ընթեցողների:

 

 

37. Hub Pages - Այս հարթակի համար դու պետք է միայն օրիգինալ կոնտենտ ստեղծես՝ այնպիսին, որը մինչ այդ ոչ մի տեղ չի հրապարակվել, սակայն կարող ես ներկայացնել քո վեբկայքը կամ բլոգը ‘about the author’ հատվածում: Դա կարող է ժամանակատար լինել, սակայն, կախված ոլորտից, այն կարող է հազարավոր մարդկանց գրավել:

 

 

38. Scoop.it - Այս հարթակում կարող ես ներկայացնել քո գրառումները, սակայն որոշակի այցելուներ ունենալու համար պետք է ունենաս հետևորդներ: Դա նշանակում է, որ պետք է որոշակի ժամանակ անցկացնես կապեր հաստատելու և շփումների համար:

 

 

39. Medium - Օնլայն հրապարակման մեր սիրելի հարթակն է, որը հիմնականում գրավում է լրագրողներին և բլոգերներին, սակայն դա չի նշանակում, որ դու չես կարող այն օգտագործել քո բիզնեսի համար: Բացիր քո ընկերության էջը և աշխարհի հետ կիսվիր քո առաջնային արժեքներով ու նորություններով:

 

 

պատմիր քո կայքի մասին

 

 

40. LinkedIn Pulse - LinkedIn-ի մեկ այլ առանձնահատկություն, որը կարող ես օգտագործել քո ընկերության ճանաչումը խթանելու համար: Այստեղ հոդվածներ տեղադրելը հատկապես կարևոր է B2B բիզնեսների համար, քանի որ ընթերցողները հիմնականում փնտրում են ոլորտին բնորոշ նորություններ և բովանդակալից հոդվածներ:  Այս հարթակը հատկապես օգտակար է, եթե ցանկանում ես հեղինակություն ձեռք բերել քո ոլորտում:



 

Նորությունների հարթակներ

 

 

Ունես նորություններ, որոնք ուզում ես պատմել քո հաճախորդների՞ն: Դե ուրեմն սկսիր լավ նյութ գրել: Լավ նյութ գրելու համար պետք է պատկերացնես, որ լրագրողը հենց դու ես: Դա նշանակում է, որ գլուխ գովալու փոխարեն անհրաժեշտ է ներկայացնել փաստեր և այն ամենն, ինչ օգտակար է քո ընթերցողների համար: Երբ նյութն արդեն պատրաստ է, այն պետք է հրապարակվի որքան հնարավոր է շատ կայքերում: Մենք այդ հարցում նույնպես քեզ կօգնենք: Ահա այն կայքերի ցանկը, որտեղ կարող ես անվճար հրապարակել քո նյութերը:

 

 

41. PRLog - Հեշտ օգտագործվող հարթակ է, որտեղ կարող ես անվճար տեղադրել քո նյութերը, եթե դրանք 500 բառից պակաս են: Դա ավելի քան բավական է հանրությանը ներկայացնելու, թե ինչ նորություն կա քո ընկերությունում:

 

 

42. Free Press Release - Չնայած դոմեյնում առկա ‘free’ բառին՝ այստեղ անվճար հնարավորություններն այնքան էլ շատ չեն: Այնուամենայնիվ, եթե դու ունես որևէ նորություն, բաց մի թող այն այստեղ հրապարակելու հնարավորությունը:



հոդված քո կայքի մասին

 

 

43. 24-7 PressRelease - Այս հարթակը նույնպես առաջարկում է անվճար տարբերակ, սակայն հնարավոր է, որ քո նյութն այստեղ չհրապարակվի, եթե խմբագիրներն այն «արժանի» չհամարեն:

 

 

44. Open PR - Այստեղ անվճար պլանում կարող ես հրապարակել օրական 3 նյութ, և դա ավելի քան բավական է: Եթե դու դրանից ավելիի կարիք ունես, ապա պետք է օգտվես այլ վճարովի փաթեթներից:



 

Նկարներ և ինֆոգրաֆիկա

 

 

Վեբկայքի զարգացման թեմայով որևէ հոդված ընթերցելիս, հավանաբար, նկատած կլինես, թե որքան մեծ կարևորություն է տրվում վիզուալ կոնտենտին: Մրցակցային շուկայում, որտեղ միլիոնավոր բրենդներ են մրցում, վիզուալ կոնտենտը կարող է շատ բան փոխել: Անկախ նրանից՝ ունես քո գործընկերների նկարները, կրեատիվ նկարներ կամ հետաքրքիր ինֆոգրաֆիկա, պետք է գտնես վեբկայքեր, որտեղ դրանք կարող ես հրապարակել մեծ թվով մարդկանց համար: Այդ պատճառով առաջարկում ենք հետևել մեր ցանկին, որը նախատեսված է վիզուալ կոնտենտը ներկայացնելու համար:

 

 

45. Flickr - Հիմնականում նախատեսված լինելով սիրողական մակարդակի լուսանկարների համար՝ այն կարող է օգտակար լինել նաև քո բիզնեսին: Դու կարող ես այստեղ էջ բացել, միացնել քո վեբկայքին, իսկ հետո նկարներ ներբեռնել և գրավել պոտենցիալ հաճախորդների:

 

 

46. Visually - Ինֆոգրաֆիկաներ ստեղծելու և ներբեռնելու հիանալի կայք է: Բացի ճանաչում ձեռք բերելուց, կարող ես նաև վաճառել քո ինֆոգրաֆիկաները:

 

 

47. Infographics Archive - Հիանալի կայք է ինֆոգրաֆիկաներ տարածելու համար: Այստեղ կարող ես կիսվել քո ինֆոգրաֆիկաներով և ստանալ վեբկայքիդ հղումը:

 

 

48. Infographics Showcase - Այստեղ կարող ես հրապարակել ինֆոգրաֆիկան և այն բնութագրող բովանդակությունը: Այն ամսվա կտրվածքով չունի շատ այցելուներ, սակայն կարող ես լավագույնս ներկայացնել քո բիզնեսը:

 

 

49. Submit Infographics - Սա ինֆոգրաֆիկաների ցուցադրման ամենահին հարթակն է: Այն ունի բաժին, որտեղ օգտատերերը կարող են գնահատել քո նկարներն այնպես, ինչպես Pinterest-ում:

 

 

50. Infographix Directory - Նրա անունն արդեն իր մասին ամեն ինչ ասում է, ինչպես նախորդ կայքերը: Դու կարող ես ինֆոգրաֆիկա հրապարակել՝ իր նկարագրությունով հանդերձ:



պատմիր քո կայքի մասին

 

 

Այժմ, երբ ծանոթացար այս անվճար վեբկայքերին, որոնք կօգնեն խթանել քո բիզնեսն օնլայն տարբերակով, միակ բանը, որ մնում է անել, գործի անցնելն ու քեզ համար անհրաժեշտ հարթակներում հզոր ներկայություն ապահովելն է:



Եթե դեռ չունես վեբկայք քո բիզնեսի համար կամ քեզ անհրաժեշտ է այն պատրաստել նախքան տարածելը, ապա մենք լավ լուր ունենք քեզ համար: Պատրաստիր գեղեցիկ վեբկայքեր Ucraft-ի միջոցով՝ օգտագործելով մեր դիզայներական նմուշները: Ոչ մի ծրագրավորման հմտություն չի պահանջվում քեզնից, պարզապես ոգեշնչում և մի փոքր ժամանակ: Ընտրիր վեբկայքերի նմուշներից մեկը, ստեղծիր քո վեբկայքը և պատմիր դրա մասին, որտեղ հնարավոր է: