Page
Ինչպե՞ս ընտրել համապատասխան դոմեյն քո կայքի համար

Ինչպե՞ս ընտրել համապատասխան դոմեյն քո կայքի համար

29.06.2020 / Դիտումներ

 

 

 Ժամանակի ընթացքում կփոխես վեբկայքիդ դիզայնը, կավելացնես կամ կհեռացնես որոշ ապրանքներ, գուցե ամբողջությամբ փոխես բիզնես մոդելը, բայց քո դոմեյնի անվանումը կմնա անփոփոխ: Այդ իսկ պատճառով կարևոր է կատարել դոմեյնի ճիշտ ընտրություն: Ահա մեր խորհուրդները դոմեյն ընտրելիս:

Իսկ դու լսե՞լ ես «ամեն ինչ ժամանակավոր է» արտահայտությունը: Ճիշտ է, թե ոչ, դու կիմանաս: Բայց կա մի բան, որը երկարատև է: Խոսքը քո կայքի դոմեյնի մասին է: Ժամանակի ընթացքում կփոխես վեբկայքիդ դիզայնը, կավելացնես կամ կհեռացնես որոշ ապրանքներ, գուցե ամբողջությամբ փոխես բիզնես մոդելը, բայց քո դոմեյնի անվանումը կմնա անփոփոխ: Այդ իսկ պատճառով կարևոր է կատարել դոմեյնի ճիշտ ընտրություն:

 

 

 

Խորհուրդներ դոմեյնն ընտրելիս

 

 

Փորձենք օգնել քեզ այս պատասխանատու հարցում: Դոմեյնն ունի երկու հիմնական նպատակ՝ բրենդավորում և SEO: Այսպիսով, եթե մտածում ես՝ ինչ անուն տալ վեբկայքիդ, ապա փորձիր հաշվի առնել ցանկացած դետալ: Ահա մի քանի խորհուրդ:

 

 

 

Մտածիր բրենդի մասին

 

 

Ընտրիր այնպիսի դոմեյն, որը բրենդային է: Խուսափիր ընդհանրական, ձանձրալի անուններից և մտածիր այնպիսի անվանում, որն ուշադրություն է գրավում: Փնտրիր այնպիսի անվանում, որը լավագույնս կներկայացնի քո բրենդը կամ ապրանքը, այնպիսին, որը չի հնչում «բլա-բլա-բլա»:

 

Դոմեյնի անվանումը կարող է լինել արդեն գոյություն ունեցող կամ ամբողջովին հորինված բառ կամ էլ դրանց համադրությունը:

 

Ամենաակնհայտ օրինակը Apple-ինն է: Նրանք վերցրել են տարածված մրգի անուն և ստեղծել աշխարհի ամենամեծ բրենդներից մեկը: Մենք, իհարկե, հուսով ենք, որ քեզ կհաջողվի Apple-ի օրինակով հասկանալ, որ քո բիզնեսի դեպքում էլ դոմեյն ընտրելիս պետք չէ Ամերիկա հայտնագործել:

 

դոմեյն քո կայքի համար

 

Քանի որ շատ անուններ արդեն զբաղված են, կարող ես համադրել 2 բառ, որը շատ նոր բրենդների համար լավ հիմք է հանդիսացել: Դա լավ աշխատել է Snapchat-ի դեպքում, ինչպես նաև շատ այլ լուրջ B2B բրենդների համար, օրինակ՝ MailJet-ի: Այս եղանակով քո բրենդի նպատակն ու արժեքը կլինեն քո դոմեյնի անվան մի մասը, և այն ավելի հեշտ կհիշվի:

 

Կրեատի՞վ ես, ապա կարող ես քո դոմեյնն անվանել որևէ հորինված բառով: Պարզապես համոզվիր, որ այդ բառը հեշտ ընթեռնելի է, որպեսզի քո հաճախորդները հիշեն քեզ:

 

կայքի դոմեյն

 

Այս հորինված անվանումների մեծ մասն ունի զվարճալի պատմություն, ինչպես Mozilla-ն, որի անվանումը վերցված է հայտնի ֆիլմի հրեշ Godzilla-ի անունից:

 

Մեկ այլ ձևավորվող միտում է գոյություն ունեցող բառը վերցնելն ու այն սխալ գրելը կամ մի փոքր փոփոխելը: Դրա վառ օրինակը Grammarly-ն է՝ քերականությունն և ուղղագրությունն օնլայն ստուգելու ծրագիրը:

 

Կա պարզ պատճառ, թե ինչու են դոմեյնի և ընկերության անվանումը միանման: Նրանք անբաժանելի են, այդ պատճառով շատ ընկերությունների համար դոմեյնի անվանում ընտրելը նույն առաջադրանքն է, ինչ ընկերության անունն ընտրելը:

 

 

 

Ընտրիր որևէ պարզ տարբերակ

 

 

Շփոթությունից խուսափելու համար ընտիր դոմեյնի այնպիսի անվանում, որը հեշտ է գրվում: Եթե այն հորիվնած բառ է, ապա օգտագործիր պայմանական ուղղագրություն, մի փորձիր լինել չափազանց խելացի կամ կրեատիվ, քանի որ դա կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: Եթե քո դոմեյնի անվանումը դժվար է կարդացվում կամ գրվում, ապա մարդիկ կարող են հոգնել և մոռանալ քո մասին:

 

դոմեյն քո կայքի համար

 

Բացի այդ, պետք է խուսափես տողադարձերից կամ թվերից: Եթե քո կարծիքով դա վեբկայքդ կդարձնի եզակի և օրիգինալ, ապա իրականում այն ավելի դժվար կհիշվի: Հեշտ հիշվողի, օրիգինալի և հեշտի միջև հավասարակշռություն պահելը կօգնի քեզ կանգ առնել դոմեյնի կատարյալ անվան վրա, սակայն դա, անշուշտ, այնքան էլ հեշտ չէ: Ուստի նստիր մի պահ ու մտածիր, ուսումնասիրիր, հարցրու ընկերներիդ և հետևիր մեր ուղեցույցին:

 

 

 

Մի չարաշահիր բանալի բառերը

 

 

Մի ժամանակ անհրաժեշտ բանալի բառը կամ բառերը դոմեյնի անվան մեջ ունենալը նշանակում էր լավ դիրք զբաղեցնել որոնողական համակարգերում: Դա SEO-ի կարևոր մաս էր, որը կարող էր օգնել քեզ առաջ անցնել մրցակիցներից: Այս փաստի հետ կապված բանալի բառերի որոնմամբ պայմանավորված անվանումների ընտրությունը նվազում է, և արի ընդունենք, որ այս միտումը կշարունակվի:

 

Իսկ ի՞նչ պետք է անել: Մի ընկիր դրա հետևից, ուղղակի գրիր այն անունն, ինչն ավելի բնական կլինի: Օրինակ, եթե քո անունը Կարեն է, և դու նկարիչ ես, ապա միանշանակ լավ գաղափար կլինի painterkaren.am-ը:

 

 

 

.com, թե՞ .am

 

 

.com-ը դոմեյնի ամենատարածված ընտրությունն է, ավելի ճիշտ՝ քո բարձրակարգ դոմեյնի անվան դեպքում (TLD): Այս տարբերակը ամենատարածվածն է և օգտագործվում է աշխարհի վեբկայքերի կեսից ավելիի կողմից: Հետևաբար, քո ցանկալի դոմեյնը կարող է արդեն զբաղված լինել:

 

Բայց այժմ կան դոմեյն գտնելու ավելի շատ եղանակներ: Այլ տարածված տարբերակներ են .edu, .biz, .co, .net և .info-ն: Դրանցից յուրաքանչյուրն ունի հատուկ իմաստ և նպատակ: Ամենահայտնիները ներկայացնենք ստորև:

 

- .com- Վեբկայք կոմերցիոն նպատակների համար

 

- .net- ‘network’ բառի կրճատ տարբերակն է և ի սկզբանե օգտագործվել է ինտերնետ պրովայդերների կողմից

 

- .org- ‘organization’ բառի կրճատ տարբերակն է և հիմնականում օգտագործվում է շահույթ չհետապնդողներ կազմակերպությունների կողմից

 

- .biz- Նախատեսված է տարատեսակ բիզնեսների համար, սակայն հիմնականում օգտագործվում է մանր ձեռնարկատերերի կողմից

 

- .co- Ինչպես .com-ը, սա նույնպես օգտագործվում է կոմերցիոն նպատակներով, որին սովորաբար հաջորդում է երկրի կոդը, օրինակ՝ .uk և այլն

 

- .info- Այն նախատեսված է տեղեկատվության վստահելի աղբյուրների համար ողջ համացանցով

 

- .tv- Բացի Տուվալուի կոդը լինելուց՝ այն օգտագործվում է ԶԼՄ-ների և ժամանցային ընկերությունների կողմից

 

- .am- Երևի արդեն գուշակեցիր, որ օգտագործվում է հայկական կայքերի կողմից

 

Վերջերս որոշակի ոլորտի հետ կապված ընդարձակումներ են առաջ եկել, օրինակ՝ .marketing, .news կամ անգամ ավելի յուրահատուկ՝ .broker կամ .brand: Սա դեռևս զարգացող միտում է, և կարող ես օգուտ քաղել՝ առաջինը դրանից օգտվելով:

 

դոմեյն քո կայքի համար

 

Կախված քո բիզնեսի գտնվելու վայրից՝ կարող ես նաև ընտրել այնպիսի դոմեյն, որը կնշի քո երկիրը, օրինակ՝ .am (Հայաստանի համար):

 

Բարձրակարգ դոմեյնի մեկ այլ օրիանկ է .to-ն, որն օգտագործվում է How-To վեբկայքերի համար:

 

Վերջին տարիներին հատկապես տարածված է .me տարբերակը: Այն կարող է լինել բրենդավորման հիանալի էլեմենտ, օրինակ՝ marry.me կամ connect.me.

 

Հավանաբար տեղյակ կլինես .io տարբերակից, ինչը input/output բառերի հապավումն է:

 

Հետաքրքիր օրինակ է Taco Bell-ը: Մի քանի տարի առաջ նրանք որոշեցին օգտագործել նոր դոմեյն և իրենց վեբկայքը դարձրին ta.co, լավ տարբերակ է, չէ՞:

 

Ի դեպ, Ucraft-ը համագործակցում է name.am-ի հետ, իսկ դա նշանակում է, որ դու հեշտությամբ ու առանց որևէ հավելավճարի կարող ես գնել քո .am դոմեյնը հենց մեր Դեշբորդի Դոմեյն հավելվածի միջոցով։

 

դոմեյն քո կայքի համար

 

Ինչ էլ որ որոշես անել, վստահ եղիր, որ ընտրում ես լավագույնը հատկապես քո բիզնեսի համար: Դա նշանակում է, որ այս խորհուրդները ծառայում են որպես ուղեցույց, որը պետք է հաշվի առնես դոմեյնիդ հետ կապված կարևոր որոշումը կայացնելիս: Դու միակն ես, ով կարող է իմանալ՝ ինչն է քո բիզնեսի համար լավագույնը:

 

Արդեն մտածե՞լ ես, կատարյալ անվանումը գտե՞լ ես: Այժմ գնիր այն, քանի դեռ մեկ ուրիշը դա չի արել: Վեբկայքերի կոնստրուկտոր Ucraft -ի միջոցով դու կարող ես անվճար ստանալ քո դոմեյնն՝ ուղղակի ափգրեյդ անելով քո տարեկան պլանը: