• Պլատֆորմ
    • Բլոգի հարթակ
    • Լենդինգ էջեր
    • Օնլայն խանութներ
    • Լոգոյի պատրաստում
    • Ինտեգրացիաներ
  • Բլոգ
  • Նմուշներ
  • Ստեղծված է Ucraft-ով
  • Գնացուցակ
Ucraft
  • Իմ կայքերը
  • Հաշվի կարգավորումներ
  • Վճարում
  • Բաժանորդագրություններ
  • Օգնություն
  • Դուրս գալ
Մուտք գործել
Ինչպե՞ս ստեղծել լենդինգ էջ քո սթարթափի համար 30 րոպեում

Ինչպե՞ս ստեղծել լենդինգ էջ քո սթարթափի համար 30 րոպեում

29.06.2020 /

 

 

Երևի շատերն են մտածում, որ լենդինգ էջ ստեղծելը ժամանակատար ու «ջանջալ» գործ է: Բայց մենք այլ կարծիք ունենք ու առաջարկում ենք ստեղծել լենդինգ էջ ընդամենը 30 րոպեում: Բայց մինչև անցնելը, թե ինչպես դու կարող ես ստեղծել լենդինգ էջ, մենք կպատասխանենք բոլոր «ով, որտեղ, ինչ» հարցերին:

 

 

Ինչու՞ ստեղծել լենդինգ էջ

 

 

Լենդինգ էջը օնլայն հարթակում քո «դեմքն» է ու պետք է գրավի այցելուների ուշադրությունը: Տպավորիչ լենդինգով կարող ես առաջ անցնել մրցակիցներից ու զարգացնել քո բիզնեսը:

 

ստեղծել լենդինգ էջ

 

 

 

Ի՞նչ էլեմենտներ պետք կգան

 

 

Բացարձակապես դոգմա չէ, թե որ էլեմենտներ են անհրաժեշտ քո լենդինգի համար, բայց խորհուրդ ենք տալիս օգտագործել հետևյալը.

 

 

Վերնագիր ու ենթավերնագիր

 

Առաջինն, ինչ աչքի է ընկնում վերնագիրն է, իհարկե, որը պետք է համապատասխանի քո լսարանին ու հասցնի քո ուղերձը: Ուղղակի փորձիր լինել կարճ ու բովանդակալից, որին կհավելի ենթավերնագիրն ու ավելի մանրամասն կներկայացնի քո միտքը:

 

 

Որակյալ նկարներ և/կամ վիդեո

 

Լավ տպավորություն թողնելու համար նաև հարկավոր են լավ վիզուալներ՝ ֆոտո և վիդեո կոնտենտ, որոնց ցույց կտան, թե ինչ ծառայություններ ես դու առաջարկում:

 

 

Հաճախորդների կարծիքներ

 

Բացի քո ներկայացնելուց, այցելուները միշտ լսում են այլ անձանց կարծիքը քո ու քո բիզնեսի մասին: Դե բոլորս էլ հարցուփորձ ենք անում, նախքան վստահելը, չէ՞: Այնպես որ, նախկին հաճախորդների կարծիքներն ավելացնելը՝ իրենց անուններով և հղումներով, լավ քայլ կլինի:

 

 

«Կարմիր» կոճակ

 

Մեկ այլ կարևոր բաղադրիչ է կոճակը, որը կուղղորդի կապ հաստատել քեզ հետ: Այս կոճակով քո ու քո այցելուների համագործակցության ստարտը կլինի: Այնպես որ, ուշադիր եղիր համաձայնեցնել կոճակը էջի դիզայնին ու կառուցվածքին:

 

ստեղծել լենդինգ էջ 30 րոպեում

 

 

 

Ինչպե՞ս ստեղծել լենդինգ էջ Ucraft-ի օգնությամբ

 

 

Դե եկենք անցնենք լենդինգ էջ ստեղծելու բուն գործին: Պատրա՞ստ ես:

 

Նախ և առաջ, պետք է գրանցվել Ucraft-ում` լրացնելով անունը, էլ.փոստն ու գաղտնաբառը: Բացի դրանից, կարող ես ստեղծել քո Ucraft հաշիվը Facebook-ի կամ Google+-ի միջոցով: Գրանցումն անվճար է: Դրանից հետո ստանում ես 14 օր անվճար փորձարկելու հնարավորություն:

 

Վե՞րջ: Ուրեմն անցիր Լենդինգ էջի նմուշներին: Կարող ես ընտրել մեր դիզայներների կողմից ստեղծված տասնյակ նմուշներից մեկը, որն ամենաշատն է քեզ ձգում:

 

 

Ընտրիր մեկը և գրիր կայքիդ անունը: Հենց անունն էլ կլինի քո ենթադոմեյնը՝ myawesomesite.ucraft.me տեսքով:

 

3,2,1… պատրաստ է:

 

 

 

Խմբագրման ռեժիմին չանցնե՞նք

 

 

Նմուշը ստանալուց հետո դու հայտնվում ես Խմբագրման ռեժիմում (Edit Mode): Այսինքն՝ կարող ես փոփոխել ցանկացած էլեմենտ քո լենդինգ էջում: Կնկատես, որ ցանկացած հատված՝ բլոկ, ունի իր կարգավորումները, որոնց կարող ես խմբագրել ցանկացած պահի՝ փոխել տեքստն ու ավելացնել նոր կոնտենտ, բեռնել քո նկարները կամ վիդոները…

 

ստեղծել լենդինգ էջ

 

Մի բան էլ՝ կարող ես թաքցնել բլոկերը, որոնց պետք չեն քեզ: Բարձրորակ նկարներն ու վիդոները, հետաքրքրող պատմություններն էլ այցելուներին ներգրավվելու կարևոր կետերն են:

 

ստեղծել լենդինգ էջ

 

Անցնենք փոփոխություններին: Ներկայացվող նմուշում կարող ես փոխարինել նկարները՝ բեռնելով քո նկարը կամ կարող ես ընտրել նկար մեր մեդիայից, որում հասանելի են հարյուրավոր նկարներ Unsplash-ի հետ մեր ինտեգրացիայի շնորհիվ:

 

ստեղծել լենդինգ էջ ucraft-ով

 

Կարող ես նաև նկարին ավելացնել հղում դեպի ներքին, արտաքին էջեր, ինչպես նաև դեպի ցանկացած բլոկ:

 

ստեղծել լենդինգ էջ ucraft-ով

 

Դե նշեցինք, որ կարող ես ավելացնել կամ խմբագրել քո կոնտենտը: Ուղղակի դաբլ քլիք ու կարող ես փորձարկել, թե ինչ ոճեր ու ֆորմատներ են համապատասխանում քո լենդինգ էջին: Առանց շտապելու:

 

ստեղծել լենդինգ էջ ucraft-ով

 

Ինչպես ցանկացած այլ հաջողակ բիզնես, դու նույնպես աչքի ընկնող լոգոյի կարիք ունես: Հենց լոգոն է, որ առավելագույնը կհիշվի քո այցելուների մոտ: Իսկ եթե դեռ չունես քո լոգոն, Ucraft-ն ունի մի հարմար ու հեշտ գործիք՝ Լոգո մեյքերը, որի օգնությամբ մի քանի վայրկյանների ընթացքում կարող ես ստանալ քո բիզնեսի պրակտիկ լոգոն: Խմբագրային ռեժիմում սեղմիր լոգոյի վրա ու ընտրիր +, որից հետո կկարողանաս զրոյից ստեղծել քո լոգոն՝ ըստ քո երևակայության:

 

ստեղծել լենդինգ էջ ucraft-ով

 

Մեկ այլ կարևոր հարց է կայքի օպտիմիզացիան որոնողական համակարգերի համար: Բայց եթե քեզ դա դժվար առաջադրանք է թվում, Ucraft-ի հետ դա րոպեների հարց է: Մեր Դեշբորդում գտիր SEO հավելվածը, այնուհետև սեղմիր «Խմբագրել»՝ նշելով էջի վերնագիրն ու նկարագրությունը: Վերջ:

 

ստեղծել լենդինգ էջ ucraft-ով

 

Խմբագրեցի՞ր քո լենդինգ էջի կոնտենտը, նկարները, լոգոն ու վիդեոները: Դե հիմա մնաց կցել դոմեյնը, ճի՞շտ է: Ի միջի այլոց, Ucraft-ի օգնությամբ կարող ես կցել քո անհատական դոմեյնը կամ էլ գնել նորը: Դրա համար պետք է Դեշբորդում մուտք գործես Դոմեյն հավելված ու հետևես քայլերին: Կարող ես նաև գտնել .am դոմեյն մեր ու name.am-ի հետ համագործակցության շնորհիվ։

 

Զգացի՞ր՝ ինչքան ժամանակ խլեց այս ամենը: Ես ուշադիր էի՝ ընդամենը 30 րոպե:

 

 

 

Ասա-խոսիր քո էջի մասին

 

 

Լենդինգ էջն ունենալուց հետո պետք է պատմել դրա գոյության մասին, այնպես որ հաջորդ քայլը հենց դա կլինի: Մեծ գլխացավանք չէ: Հիմա կասենք մի քանի տարբերակ, թե ինչպես «գովազդել» քո լենդինգ էջը:

 

 

Սոցցանցերը մոռացա՞ր

 

Սա հավանաբար ամենահեշտ տարբերակն է քո էջի մասին խոսելու: Եթե անգամ սոցցանցերի գուրու չես, մեկ է՝ գիտես, թե ինչ գրել քո կայքի մասին Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում կամ LinkedIn-ում: Աչքի ընկնող վիզուալներն ու «լավ» գրված տեքստն ավելի կգրավեն մարդկանց ուշադրությունը: Հա ու չմոռանաս հղումը տեղադրել:

 

Այս տարբերակն ամբողջովին անվճար է, այնպես որ անպայման օգտվիր դրանից: Իսկ եթե քո լսարանի քանակը սահմանափակ է, կարող ես մտածել նույն հարթակներում գովազդ տեղադրելու մասին:

 

ստեղծել լենդինգ էջ ucraft-ով



«Հյուր գնա» այլ բլոգերին

 

Այսպես կոչված guest blogging-ը ավելի լայն լսարաններին հասնելու հիանալի ձև է, քանի որ ցանկացած բլոգ արդեն ունի իր հետևորդները: Բայց նախևառաջ պետք է պարզել երկու հարց. «Ո՞վ է իմ թիրախային լսարանը» և «Ի՞նչ է իմ թիրախային լսարանը նախընտրում կարդալ»: Հասկանալուց հետո փնտրիր համապատասխան բլոգեր, կապվիր նրանց հետ ու գրիր կոնտենտ իրենց կայքի համար:

 

Մեկ այլ տարբերակ է քո ծառայության մասին կարծիքի հրապարակումը: Մի խնայիր ժամանակդ ու աշխատիր այս ուղղությամբ:

 

 

Օրգանական SEO

 

Գուգլի և այլ որոնողական համակարգերի «սիրուն արժանանալը» քո լենդինգ էջի համար աննկարագրելի լավ կլինի: Դժվար գործ է, բայց արժի: Դրա համար պետք է նախ ուսումնասիրել քո կայքին համապատասխան բանալի բառերը, ներառել դրանք քո էջի կոնտենտի մեջ, բայց ոչ ամենուր: Չմոռանանք նաև մետա տվյալների մասին, որոնք արդեն լրացրել ես SEO հավելվածում: Հետևիր վերջին թրենդերին, որպեսզի հեշտությամբ հայտնվես Գուգլի ուշադրության կենտրոնում:

 

Դե ինչ, կարծես թե ամեն ինչ պատրաստ է քո սթարթափի լենդինգ էջը ստեղծելու համար: Մնում է սկսել, չէ՞:



 

 

Load More

*Ucraft-ի ծառայություններից օգտվելու համար, անհրաժեշտ է լրացնել գրանցման ֆորման՝ ավելացնելով անհրաժեշտ ինֆորմացիան։ Օգտատերը պարտավորվում է ընդունել կայքում տեղադրված Գաղտնիության Քաղաքականությունը և Պայմաններն ու Դրույթները։ 

Վճարվող բոլոր ծառայություններն ակտիվանում են 14 օրվա անվճար փորձնական շրջանից հետո, որի ընթացքում յուրաքանչյուրը կարող է ծանոթանալ տրամադրվող ծառայություններին։ 

Հարթակ
  • Օնլայն խանութներ
  • Լենդինգ էջեր
  • Բլոգի հարթակ
  • Լոգոյի պատրաստում
  • Դիզայնի գործիքներ
  • Անվճար վեբհոսթինգ
  • Առավելություններ
  • Ինտեգրացիաներ
Համայնք
  • Բլոգ
  • Մարքեթինգի ուղեցույց
  • Ակադեմիա
  • Ստեղծված է Ucraft-ով
Կազմակերպություն
  • Մեր մասին
  • Բրենդի ուղեցույց
  • Բոնուսներ
  • White Label լուծում
  • Համագործակցության պլատֆորմ
Հետևեք մեզ

Գաղտնիության քաղաքականություն |  Ապահովագրության քաղաքականություն | Պայմաններ և դրույթներ

Ucraft Payment Methods

Հեղինակային իրավունք © 2021 Ucraft. Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Ստանդարտ

Ներառում է

  • 15 ապրանքի քանակի սահմանափակում
  • 10000 կատեգորիաներ

Հիմնական

 

$10/ամսական

տարեկան վճարման դեպքում
  • 50 ապրանքի քանակի սահմանափակում
  • 10000 կատեգորիաներ
  • Ապրանքի հասանելիության կարգավիճակ
  • Էլ․ ապրանքներ
  • էլ․ ապրանքների մաքսիմում չափս- 100MB
  • Զեղչային կտրոններ
  • Ապրանքի SEO
  • Ապրանքի վաճառք Facebook-ում
  • Ապրանքի վաճառք Instagram-ում
  • Հավելվածներ (white-label պատրաստի հավելվածներ)
  • CSV պահպանում պատվերների տվյալների համար
  • CSV պահպանում հաճախորդի տվյալների համար

Պրոֆեսիոնալ

 

$21/ամսական

տարեկան վճարման դեպքում
  • 1000 ապրանքի քանակի սահմանափակում
  • 10000 կատեգորիաներ
  • Լքված քարտի ավտոմատ վերականգնում
  • Բազմալեզու խանութ
  • Ապրանքի հասանելիության կարգավիճակ
  • Էլ․ ապրանքներ
  • Էլ․ ապրանքների մաքսիմում չափս - 1024MB
  • Հարկերի ավտոմատ հաշվիչ ԱՄՆ-ի, Կանադայի, Միացիալ Թագավորության, Եվրոպական Միության համար
  • Զեղչային կտրոններ
  • Ապրանքի SEO
  • Ապրանքի վաճառք Facebook-ում
  • Ապրանքի վաճառք Instagram-ում
  • Ապրանքի վաճառք Amazon-ում (երրորդ կողմի հավելվածի միջոցով)
  • Խանութի կառավարման հավելված IOS սարքավորումների համար
  • Խանութի կառավարման հավելված Android սարքավորումների համար
  • Հավելվածներ (white-label պատրաստի հավելվածներ)
  • CSV պահպանում պատվերների տվյալների համար
  • CSV պահպանում հաճախորդների տվյալների համար

Անսահմանափակ

 

$69/ամսական

տարեկան վճարման դեպքում
  • 7000 ապրանքի քանակի սահմանափակում 
  • 10000 կատեգորիաներ
  • Լքված քարտի ավտոմատ վերականգնում
  • Բազմալեզու խանութ
  • Ապրանքի հասանելիության կարգավիճակ
  • Էլ․ ապրանքներ
  • Էլ․ ապրանքների մաքսիմում չափս - 10240 ՄԲ
  • Հարկերի ավտոմատ հաշվիչ ԱՄՆ-ի, Կանադայի, Միացիալ Թագավորության, Եվրոպական Միության համար
  • Զեղչային կտրոններ
  • Ապրանքի SEO
  • Ապրանքի վաճառք Facebook-ում
  • Ապրանքի վաճառք Instagram-ում
  • Ապրանքի վաճառք Amazon-ում (երրորդ կողմի հավելվածի միջոցով)
  • Խանութի կառավարման հավելված IOS սարքավորումների համար
  • Խանութի կառավարման հավելված Android սարքավորումների համաչ
  • Հավելվածներ (white-label rպատրաստի հավելվածներ)
  • CSV պահպանում պատվերների տվյալների համար
  • CSV պահպանում հաճախորդի տվյալների համար