• Պլատֆորմ
    • Բլոգի հարթակ
    • Լենդինգ էջեր
    • Օնլայն խանութներ
    • Լոգոյի պատրաստում
    • Ինտեգրացիաներ
  • Բլոգ
  • Նմուշներ
  • Ստեղծված է Ucraft-ով
  • Գնացուցակ
Ucraft
  • Իմ կայքերը
  • Հաշվի կարգավորումներ
  • Վճարում
  • Բաժանորդագրություններ
  • Օգնություն
  • Դուրս գալ
Մուտք գործել
Ի՞նչ է դրոփշիփինգը և ինչպե՞ս ստեղծել դրոփշիփինգ բիզնես

Ի՞նչ է դրոփշիփինգը և ինչպե՞ս ստեղծել դրոփշիփինգ բիզնես

17.12.2020 /

 

Օնլայն խանութներն այս տարի մեծ հաջողություններ են գրանցում, համաձայն չե՞ք։ Ավելացել են ոչ միայն խանութները, այլ նաև գնորդները։ Միայն ԱՄՆ-ում մինչև 2020 թվականի ավարտը 4 միլիարդ գնում կիրականացվի, ինչը ռեկորդային թիվ է։

 

Իսկ եթե արդեն ինչ-որ չափով առնչվել եք օնլայն վաճառքների հետ, ապա հավանաբար լսել եք դրոփշիփինգի մասին։ Օնլայն խանութները շատ են՝ ի տարբերություն դրոփշիփինգ բիզնեսների, հատկապես հայկական շուկայում։ Դե դա լավ առիթ է ոլորտը զբաղացնելու համար։

 

Բայց մինչ այդ եկեք հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում դրոփշիփինգը՝ իր առավելություններով ու թերություններով։

 

Ի՞նչ է դրոփշիփինգը

 

Դրոփշիփինգը բիզնես մոդել է, որի դեպքում խանութը կատարում է վաճառք առանց պահեստ ունենալու։ Այսինքն՝ վաճառողը կապ է հաստատում երրորդ կողմի՝ դրոփշիփինգ մատակարարների կամ ապրանքի արտադրողների հետ, որոնք տրամադրում են ապրանքը և օգնում իրականացնել վաճառքը։ Եթե դրոփշիփինգ բիզնեսը ղեկավարում եք դուք, ապա գնումն իրականացնում եք դուք ձեր կայքում, իսկ մատակարարը ստանում է պատվերն ու կատարում առաքումը։

 

Ի տարբերություն ստանդարտ գնման՝ դրոփշիփինգի միջոցով դուք ստանում եք պատվերը և, միևնույն ժամանակ, ազատվում մնացած լոգիստիկ հարցերից։ Իսկ ի՞նչն է այդ դեպքում ձեր պարտականությունը. դուք ընտրում եք ապրանքը, զբաղվում դրա մարքեթինգով ու ապահովում սպասարկումը։

 

Եկեք այս պրոցեսը ներկայացնենք օրինակով։ Ենթադրենք՝ դուք հեծանիվների դրոփշիփինգ բիզնես եք սկսել և գտել եք համապատասխան մատակարարի։ Ի՞նչ կլինի այս դեպքում.

 

  1. Դուք գտնում եք հեծանիվի մատակարարի, որը վաճառում է այն 100.000 դրամով
  2. Ձեր կայքում ներառում եք հեծանիվը 120.000 դրամով
  3. Կայքում պատվեր ստանալուց հետո դուք գնում եք 100.000 դրամանոց հեծանիվը մատակարարից ու նշում պատվիրատուի առաքման տվյալները
  4. Պատվերն առաքում է մատակարարը՝ ձեզ ուղարկելով ինվոյս ու բեռնակրման համար
  5. Արդյունքում դուք աշխատում եք 20.000 դրամ

 

ինչ է դրոփշիփինգը

 

Շատ հազվադեպ դրոփշիփերները փաթեթավորումն անում են ձեր բրենդինգով, ինչի շնորհիվ հաճախորդները չեն իմանում, որ օգտվում են դրոփշիփինգ բիզնես մոդելից։ Սա, իհարկե, կարող է ավելացնել ձեր բրենդի հեղինակությունը։

 

Դրոփշիփինգի լավ ու վատ կողմերը

 

Եթե արդեն հետաքրքրեց օնլայն բիզնեսի այս տարբերակը, եկեք նաև դիտարկենք, թե ինչ առավելությունների ու թերությունների կարող եք հանդիպել դրոփշիփինգի բիզնես ունենալու դեպքում։

Հիմնական առավելությունները սրանք են.

 

  • Պահեստ ունենալու կարիք չկա

Դրոփշիփինգը հեշտացնում է այս պրոցեսը՝ ձեզ մնում է ընտրել ապրանքները, վճարային տարբերակներն ու օնլայն խանութ ունենալը։

 

  • Ապրանք ընտրելու բազմազանություն

Դուք կարող եք չսահմանափակվել այս հարցում և վաճառել այնպիսի ապրանքներ, որոնք ձեր մտքով անցնում են։

 

  • Ոչ մի ապրանքային հավելյալ վճարներ

Նմանատիպ խնդիրները մատակարարի պարտականությունների մեջ են։ Դրա փոխարեն կարող եք կենտրոնանալ կայքի ու մարքեթինգի զարգացման վրա։

 

  • Աշխատեք ցանկացած վայրից

Եթե ունեք WiFi, ուրեմն կարող եք վարել ձեր բիզնեսը՝ անկախ գտնվելու վայրից։

 

  • Ապրանքների փորձարկում՝ մինչև վաճառքը

Հասկանալով, թե ինչ եք առաջարկում ձեր հաճախորդներին դուք ավելի բազմազան ապրանքներ կարող եք ներկայացնել։ Փոխարենը, կենտրոնացեք վաճառքների ավելացման ու թրենդային ապրանքներ առաջարկելու վրա։

 

օնլայն խանութ Ucraftով

 

Դե իսկ մյուս կողմից կարող են առաջանալ այս խնդիրները.

  • Ապրանքի որակը կախված չէ ձեզնից

Երբեմն որոշ մատակարարների դեպքում ռիսկերը մեծ են, այնպես որ պետք է որակի ապահովման համար գտնել վստահելի ընկերությունների։ Բացի դրանից, պետք է կատարել ապրանքների հետազոտություն ու հասկանալ, թե ինչ կարծիք ունեն դրա մասին նախկին հաճախորդները։ Եթե կարծիքները իրարամերժ են կամ այդքան էլ վստահություն չեն ներշնչում, ապա, միգուցե, կարելի է գտնել այլ մատակարարի։

 

  • Հաճախորդների սպասարկման բարդություններ

Որպեսզի կարողանաք պատասխանել հաճախորդի ցանկացած հարցի, պետք է հնարավորինս լավ իմանաք ապրանքի նկարագրությունը։ Այդ իսկ նպատակով, ստեղծեք ապրանքների և հավաքածուներին մասին պատմող վեբ էջեր՝ բոլոր մանրամասներով։

 

  • Ապրանքի վերադարձ ու փոխանակում

Կախված մատակարարից՝ դուք պետք է վճարեք, եթե հաճախորդն ուզում է վերադարձնել կամ փոխանակել ապրանքները։ Որպես լուծում կարող եք առաջարկել ապրանքների անվճար վերադարձնելու հնարավորություն, եթե հաճախորդները գոհ չեն ստացածից։

 

  • Մատակարարի առաքման վճարներ

Առաքման բոլոր վճարները կախված են մատակարարի գտնվելու վայրից, այլ ոչ՝ ձեր։ Եթե հաճախորդի հասցեն հեռու է պահեստից, ապա հնարարվոր է, որ վճարներն ավելին լինեն։ Օրինակ՝ եթե մատակարարը գտնվում է ԱՄՆում, իսկ պատվերը Եվրոպայից է, ապա առաքումը ավելի թանկ կլինի հաճախորդի համար։

 

Ինչպե՞ս ստեղծել դրոփշիփինգ բիզնես

  1. Ստեղծեք օնլայն խանութ

Սա առաջին քայլն է այս բիզնեսում։ Կարող եք ընտրել հեշտ ու մատչելի տարբերակ, օրինակ՝ Ucraft վեբկայքերի բիլդեռը, որն առաջարկում է eCommerce լուծում։ Բացի դրանից, դիզայներական կամ ծրագրավորման որևէ հմտություններ չեն պահանջվում։

 

Եթե համաձայն եք, ուրեմն հետևեք այս քայլերին՝

 

  • Մուտք գործեք Ucraft-ի օնլայն խանութներ էջ և սեղմեք Սկսել կոճակը
  • Գրանցվեք՝ լրացնելով ձեր տվյալները
  • Ընտրեք հասանելի նմուշներից մեկը
  • Նշեք ձեր կայքի անունը
  • Ընտրեք Պրո խանութ փաթեթը ու սկսեք 14-օրյա ձեր անվճար փորձարկումը
  • Պատրաստ է...

 

Այդ պահից սկսած կարող եք զբաղվել ձեր խանութի բրենդինգով՝ փոփոխելով վեբկայքի նմուշի դիզայնը և ստանալով ձեր պատկերացրած կայքը։

  1. Ընտրեք դրոփշիփինգ հավելված

Դրոփշիփինգի համար Ucraft-ն առաջարկում է Printful պլատֆորմը, որը առաջարկում է շապիկների, բաժակների, պայուսակների և այլ նմանատիպ ապրանքների դրոփշիփինգ վաճառք հենց ձեր դիզայնով։ Այս պլատֆորմի միջոցով կարող եք կատարել վաճառքները՝ առանց առաքման կամ այլ հավելյալ ծախսերի։ Նաև մատակարար գտնելու կարիք էլ չի լինի։ Բոլոր պատվերները տպագրվում, առաքվում և ներկայացվում են ձեր բրենդի անունից։

 

Անցնենք գործնական քայլերին։ Printful-ը կարող եք գտնել eCommerce հավելվածի App Market-ում։ Ուղղակի մինչ այդ eCommerce կարգավորումներում չմոռանաք ընկերության հասցեն Հայաստանից փոխել ԱՄՆ։ Այնուհետև, գրանցվեք Printful-ում՝ ինտեգրելով այն ձեր Ucraft կայքին։

 

դրոփշիփինգ Ucraftի միջոցով

 

  1. Ավելացրեք ապրանքներ

Printful-ի դեպքում դուք կարող եք ներբեռնել ձեր դիզայնը, որը կարող է տպագրվել մի շարք ապրանքների վրա՝ շապիկների, բաժակների, հեռախոսի քեյսերի և այլն։ Հարթակում կա ապրանքի նմուշ, որը կարող եք խմբագրել կամ ստեղծել նորը՝ նշելով ապրանքի տեսակը և անունը։

 

օնլայն խանութ Ucraftով

 

  1. «Գովազդեք» Ձեր կայքը

Եթե արդեն ավելացրել եք բոլոր ապրանքները, ապա սկսեք կայքի մարքեթինգով զբաղվել։ Կան բազմաթիվ անվճար տարբերակներ, որոնք կօգնեն ձեզ գտնել պոտենցիալ հաճախորդների։

 

Բայց եկեք չմոռանանք այս 4 կարևոր կետի մասին.

 

  • Վճարովի գովազդներ

Facebook-ում, Instagram-ում և, ինչու չէ, որոնողական համակարգերում միացրեք գովազդներ, որպեսզի ունենաք ավելի լայն տեսանելիություն վեբում։ Սա շատ կարևոր կետ է, քանի որ հայկական շուկայում սոցցանցերն անհամեմատ օգնում են նոր լսարաններ գրավելու հարցում։

 

  • Բրենդինգ

Բրենդինգը սկսեք գունային սխեմայի ընտրությունից։ Ստեղծեք լոգո, որը պարզ է և հիշվող։ Բացի դրանից, կարևոր է նաև կայքի քոնթենթը, որը պետք է ներգրավվող լինի հաճախորդների համար։

 

  • Էլ.նամակների մարքեթինգ (Email Marketing)

Ժամանակի ընթացքում կարող եք հավաքել հաճախորդների տվյալները և էլեկտրոնային նամակով տեղեկացնել հատուկ առաջարկների, զեղչերի կամ նոր ապրանքների մասին։

 

  • Սոցիալական մեդիա

Սոցկայքերը կարևոր դեր ունեն օնլայն բիզնեսների համար։ Այնպես որ, հրապարակեք ձեր ապրանքի նկարները, հաճախորդների կարծիքը ձեր խանութի մասին, որպեսզի ներգրավվեք նոր մարդկանց։

  1. Կատարեք Ձեր առաջին վաճառքը

Առաջին վաճառքը իրականացնելը, ենթադրում ենք, որ շատ հաճելի կլինի։ Նախօրոք շնորհավորում ենք։ Ձեր դրոփշիփինգ պատվերը կլինի այսպես. պատվերը ստանալուն պես տեղեկությունը կփոխանցվի մատակարարին, որը կկատարի առաքումը ու ձեր հաճախորդը կստանա ապրանքը։ 

 

Կազմեք ձեր բիզնեսի պլանը՝ հաշվի առնելով հնարավորությունները և ծախսերը, և ստացեք ձեր հասանելիք եկամուտը։

 

Ի՞նչ դրոփշիփինգ բիզնեսներ կան ՀՀում

 

Եթե հետևեք այս քայլերին ու ստեղծեք ձեր դրոփշիփինգ բիզնեսը, ապա կստանաք նմանատիպ կայք, որը պատրաստված է հենց Ucraft-ով։

 

օնլայն խանութ Ucraftով

 

Իսկ հայկական շուկայում հաջողված դրոփշիփինգ բիզնես կարելի է ներկայացնել Artsocks-ը, որը վաճառում է յուրահատուկ դիզայնով գուլպաներ։

 

դրոփշիփինգ բիզնես Հայաստանում

 

Դե այլևս ժամանակ մի կորցրեք և անցեք գործի։ Դարձեք Հայաստանի շուկայի առաջատար դրոփշիփինգ բիզնեսներից մեկը։

 

ՍՏԵՂԾԵԼ ԿԱՅՔ



Load More

*Ucraft-ի ծառայություններից օգտվելու համար, անհրաժեշտ է լրացնել գրանցման ֆորման՝ ավելացնելով անհրաժեշտ ինֆորմացիան։ Օգտատերը պարտավորվում է ընդունել կայքում տեղադրված Գաղտնիության Քաղաքականությունը և Պայմաններն ու Դրույթները։ 

Վճարվող բոլոր ծառայություններն ակտիվանում են 14 օրվա անվճար փորձնական շրջանից հետո, որի ընթացքում յուրաքանչյուրը կարող է ծանոթանալ տրամադրվող ծառայություններին։ 

Հարթակ
  • Օնլայն խանութներ
  • Լենդինգ էջեր
  • Բլոգի հարթակ
  • Լոգոյի պատրաստում
  • Դիզայնի գործիքներ
  • Անվճար վեբհոսթինգ
  • Առավելություններ
  • Ինտեգրացիաներ
Համայնք
  • Բլոգ
  • Մարքեթինգի ուղեցույց
  • Ակադեմիա
  • Ստեղծված է Ucraft-ով
Կազմակերպություն
  • Մեր մասին
  • Բրենդի ուղեցույց
  • Բոնուսներ
  • White Label լուծում
  • Համագործակցության պլատֆորմ
Հետևեք մեզ

Գաղտնիության քաղաքականություն |  Ապահովագրության քաղաքականություն | Պայմաններ և դրույթներ

Ucraft Payment Methods

Հեղինակային իրավունք © 2021 Ucraft. Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Basic

Included

  • 15 product limit
  • 10000 categories

Essentials

$10/month

when paid annually
  • 50 product limit
  • 10000 categories
  • Inventory tracking
  • E-goods
  • E-goods max size - 100MB
  • Discount coupons
  • Product SEO
  • Sell products on Facebook
  • Sell products on Instagram
  • App marketplace (white-label ready apps)
  • CSV export for order data
  • CSV export for customer data 

Professional

$21/month

when paid annually
  • 1000 product limit
  • 10000 categories
  • Automatic abondoned cart recovery
  • Multilingual store
  • Inventory tracking
  • E-goods
  • E-goods max size - 1024MB
  • Automatic tax calculations for US, Canada, UK, EU, Australia New Zealand
  • Discount coupons
  • Product SEO
  • Sell products on Facebook
  • Sell products on Instagram
  • Selling on Amazon (via third party app)
  • Store management app for IOS
  • Store management app for Android
  • App marketplace (white-label ready apps)
  • CSV export for order data
  • CSV export for customer data 

Unlimited

$69/month

when paid annually
  • 7000 product limit
  • 10000 categories
  • Automatic abondoned cart recovery
  • Multilingual store
  • Inventory tracking
  • E-goods
  • E-goods max size - 10240MB
  • Automatic tax calculations for US, Canada, UK, EU, Australia New Zealand
  • Discount coupons
  • Product SEO
  • Sell products on Facebook
  • Sell products on Instagram
  • Selling on Amazon (via third party app)
  • Store management app for IOS
  • Store management app for Android
  • App marketplace (white-label ready apps)
  • CSV export for order data
  • CSV export for customer data