Page
Ի՞նչ է Ucraft-ը. մի քիչ մեր մասին

Ի՞նչ է Ucraft-ը. մի քիչ մեր մասին

29.06.2020 / Դիտումներ

 

 

 Ucraft վեբկայքերի կոնստրուկտորի մասին խոսելիս հիմնականում առնչվում ենք անգլերեն կոնտենտի հետ: Չէ՞ որ հիմնական շուկան անգլալեզու օգտատերերն են: Բայց հիմա եկեք խոսենք Ucraft-ի ու դրա առանձնահատկությունների մասին մեր մայրենի լեզվով ու հասկանանք՝ ի՞նչ է ի վերջո Ucraft-ը, ու ով ենք մենք՝ Ucraft-ցիներս:

Ucraft վեբկայքերի կոնստրուկտորի մասին խոսելիս հիմնականում առնչվում ենք անգլերեն կոնտենտի հետ: Չէ՞ որ հիմնական շուկան անգլալեզու օգտատերերն են: Բայց հիմա եկեք խոսենք Ucraft-ի ու դրա առանձնահատկությունների մասին մեր մայրենի լեզվով ու հասկանանք՝ ի՞նչ է ի վերջո Ucraft-ը, ու ով ենք մենք՝ Ucraft-ցիներս:

 

ucraft website builder

 

 

Ինչի՞ց սկսվեց ամեն ինչը

 

 

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մեր հիմնադիր Գևը որոշեց CMS-ներից (հեշտ խմբագրվող բովանդակության պլատֆորմ) մեկի օգնությամբ՝ Joomla-ով ինքնուրույն վեբկայքեր ստեղծել տեղական մի քանի բիզնեսների համար: Քանի որ գաղափարը սպասվածից լավ աշխատեց, նրան միացան ներկա թիմակիցներն ու ստեղծեցին Bang2Joom-ը (B2J), ինչի շնորհիվ էլ մի շարք Joomla-ի նմուշներ ու իքսթենշըններ մտան շուկա:

 

Բայց ինչպես ասում են՝ Հռոմը մեկ օրում չի կառուցվել: B2J-ի օրինակով և փորձով էլ առաջացավ այն միտքը, որ կարելի է վեբկայքեր ստեղծել առանց կոդերի: Ու հարցը միայն կոդերը չեն, այլ ցանկացած միտք իրականացնելու հնարավորությունը՝ առանց սահմանափակումների: Հենց այդ գաղափարի հիման վրա էլ առաջացավ Ucraft վեբկայքերի կոնստրուկտորը. ստեղծել ձեր սեփական կայքերն առանց կոդերի, խնայել լիքը ժամանակ, կենտրոնանալ դիզայնի վրա ու իրականացնել ցանկացած միտք:

 

Լավ է հնչում, չէ՞: Իսկ հիմա պատկերացրեք, որ վեբկայքերի կոնստրուկտորը կարող եք արդեն օգտագործել հենց մեր մայրենի լեզվով: Իհարկե, դժվար է պատկերացնել ՏՏ ոլորտի բառապաշարը հայերենով, բայց արի ու տես, որ ամեն ինչ էլ հնարավոր է:

 

 

 

Ucraft-ի ժողովուրդը

 

 

Ucraft-ի թիմը կարելի է նկարագրել այսպես՝ գիքերի ընտանիք, ովքեր նվիրված են իրենց գործին ու միշտ ձգտում են ավելիին: Ոչ մի պաթոս, ոչ մի հիերարխիա: Թիմի յուրաքանչյուր անդամ ունի իր ներդրումը Ucraft-ի զարգացման հարցում: Մենք բոլորս ձգտում ենք նրան, որ մեր օգտատերերը քաղեն Ucraft-ից առավելագույնը, իրագործեն իրենց ստեղծագործ մտքերը և դա անեն սիրով:

 

ucraft website builder 

 

 

Կայք չստեղծե՞նք

 

 

Մտածե՞լ եք, թե ինչպիսի կայք եք ուզում ունենալ: Դա ամենակարևորն է, ու ասեմ, թե ինչու: Ucraft վեբկայքերի կոնստրուկտորի միջոցով, որն աշխատում է «քաշիր-գցիր» (drag and drop) տեխնոլոգիայով, կարող եք ավելացնել ցանկացած էլեմենտ, ունենալ ձեր օնլայն խանութը, ստանալ անվճար հոսթինգ ու ենթադոմեյն, օգտվել մի շարք ինտեգրացիաներից և չկենտրոնանալ տեխնիկական խնդիրների վրա:

 

Իսկ ինչն ամենահարմարն է՝ մենք ընդունում ենք վճարումներ Ամերիա հավելվածի, iDram-ի ու, ամենակարևորը, Paypal-ի միջոցով: Այո, ճիշտ հասկացաք. Հայաստանում Paypal-ով հնարավոր է վճարել հենց Ucraft-ից օգտվելիս:

 

ucraft website builder

 

Կուզե՞ք էլի մի առավելության մասին իմանալ: Ասեմ, որ մենք ունենք ինտեգրացիա name.am-ի հետ ու դա նշանակում է, որ դուք կարող են հենց Ucraft-ով աշխատելիս գնել .am դոմեյն ձեր բիզնեսի կամ անձնական կայքի համար:

 

 

 

Սիրով՝ Ucraft-ից

 

 

Ինչպես ասում են՝ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քանի հարյուր անգամ լսել: Եկեք տեսնենք, թե ինչ կայքեր են արդեն ստեղծվել Ucraft-ով:

 

 

 

1. BetConstruct

 

ucraft website builder 

 

BetConstruct-ի նման մեծ ընկերությունն իր նախապատվությունը տվել է Ucraft-ին, չէ՞ որ կարելի է ունենալ ցանկացած էլեմենտ կամ ցանկացած դիզայն ու ստանալ բազմաֆունկցիոնալ ու բովանդակալից վեբկայք:

 

 

2. Blackstone Travel

 

ucraft website builder 

 

Իսկ գիտե՞ք, որ Ucraft-ով կարող եք ունենալ ձեր կայքը թռիչքների բուքինգի համար: Կարելի է ասել, որ դա մեծ առավելություն է վեբկայքերի կոնստրուկտորի համար: Blackstone Travel ընկերությունն էլ աչքաթող չի արել այս փաստն ու ստեղծել չարտերային թռիչքներ ամրագրելու իր կայքը:

 

 

3. Black Angus

 

ucraft website builder 

 

Անցնենք իմ սիրելի թեմային՝ ֆասթ ֆուդին: Շատերիս սիրելի Black Angus-ը ներկայացնում է իր մենյուն՝ հնարավորություն տալով պատվիրել ձեր սիրելի բուրգերները Messenger չաթի օգնությամբ: Դե էլ չասենք, որ կայքը ստեղծել են հենց Ucraft-ով:

 

 

4. Med911

 

ucraft website builder 

 

Մեկ այլ նորարարություն հայկական շուկայում օնլայն դեղատունն է՝ Med911-ը, որի կայքը ևս ստեղծվել է Ucraft-ի eCommerce պլատֆորմի օգնությամբ:

 

Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել, բայց նաև հնարավոր է համալրել նոր կայքերով:

 

 

 

Էլ ի՞նչ նորության սպասել

 

 

Հաճելի է, որ հիմա ցանկացած պահի ԱյԹի ոլորտում նոր մտքեր են առաջանում, որոնք իրականացնելը սարի հետևում չէ: Հենց այդ սկզբունքով էլ Ucraft-ի դեմքերը որոշել են Երևանի ամենասիրուն փողոցներից մեկում՝ Սարյանում, բացել Ucraft Shop: Իսկ ի՞նչ կարող ենք գնել այնտեղից: Պատասխանը շատ պարզ է՝ վեբկայք, էլ ուրիշ ի՞նչ: Իսկ դրա համար պետք է օր ու ժամ պայմանավորվել, ունենալ համապատասխան նյութեր՝ նկարներ, կոնտենտ... ու գալ դիզայների հետ հանդիպման, «վերցնել» ձեր վեբկայքը ու վերջ:

 

ucraft website builder

 

Եվ ուրեմն, ուր էլ լինես, իմ բարեկամ, Ucraft-ի հետ ընկերացիր: