• Պլատֆորմ
    • Բլոգի հարթակ
    • Լենդինգ էջեր
    • Օնլայն խանութներ
    • Լոգոյի պատրաստում
    • Ինտեգրացիաներ
  • Բլոգ
  • Նմուշներ
  • Ստեղծված է Ucraft-ով
  • Գնացուցակ
Ucraft
  • Իմ կայքերը
  • Հաշվի կարգավորումներ
  • Վճարում
  • Բաժանորդագրություններ
  • Օգնություն
  • Դուրս գալ
Մուտք գործել

Ինչպե՞ս ստեղծել լենդինգ էջ

 

  • Ակադեմիա
  • >
  • Լենդինգ էջի ուղեցույց
  • >
Լենդինգ էջի սահմանումները երբեմն թվում են անհստակ և նույնիսկ դժվար հասկանալի։ Դուք միգուցե ծանոթ չեք տերմինի բացատրությանը, սակայն վստահ կարող ենք նշել, որ գոնե մեկ անգամ հանդիպել եք դրան:
Լենդինգ էջ է համարվում գովազդային և կոմերցիոն օգտագործման էջերը, որտեղ հայտնվելուց Դուք հանդիպում եք կոնկրետ գործողության կամ նպատակի։ Արդյունավետ լենդինգ էջը կարող է ստեղծել բարենպաստ պայմաններ նոր հաճախորդներ գրավելու և այցելուներին Ձեր պոտենցիալ գնորդը դարձնելու համար։ Այստեղ օգտատերերը կարող են հայտնվել գովազնդերի, բլոգների, բաներների կամ էլ․ հասցեի միջոցով։ 
Սահմանումը կոնտեքստում հասկանալու համար պատկերացրեք որևէ հաղորդակցման կազմակերպություն, որը թողարկել է վճարման նոր փաթեթ։ Այդ դեպքում կարևոր նախապայման է ստեղծել մեկ էջ, որը կենտրոնացած կլինի վճարման համակարգերի վրա։ Էջը կունենա․
6186-asset-372x-8.png
Փաթեթի կենտրոնացում
6190-asset-352x-8.png
Փաթեթի գնման մասին ուղեցույց
6191-asset-382x-8.png
CTA (call to action կամ գործողություն թելադրող)  կոճակ
6349-asset-342x-8.png
Լենդինգ էջերը կարող են օգտագործվել տարբեր ձևերով՝ կախված Ձեր վերջնական նպատակից: 
Դրանք կօգնեն Ձեզ․
  • Վաճառել մեկ պրոդուկտ/առաջարկել մեկ ծառայություն

  • Ավելացնել Ձեր լիդերի քանակը՝ տրամադրելով ֆորմեր

  • Ստեղծել ամուր կապ Ձեր հաճախորդների և կազմակերպության միջև։
Այժմ գուցե դուք հետաքրքրվեք, թե ինչու են լենդինգ էջերը այդքան տարածված և, որ ավելի կարևոր է, այդքան առանցքային են տարբեր գովազդային արշավների համար:
 
Ի վերջո, Դուք կարող եք զարգացնել Ձեր գովազդային արշավը կայքի հիմնական էջում։ Սակայն ամեն ինչ այնքան հեշտ չէ, ինչքան կարող է թվալ։

Լենդինգ էջերի տեսակները

Երբեմն վեբկայքերում ստեղծված լենդինգ էջերը կարող են նմանվել իրար, սակայն դրանց օգտագործման նպատակներն ու մարքեթինգային ստրատեգիաները տարբեր են

Click-Through Լենդինգ էջ․  

Սա համարվում է լենդինգ էջերի ամենատարծված ու պարզ տեսակներից մեկը: Դրա նպատակն է տրամադրել առաջարկի բոլոր հիմնական մանրամասները պոտենցիալ գնորդների թիվը բարձրացնելու համար: Էջի հիմնական նպատակը առաջարկի հակիրճ նկարագրություն տալն է և այնպես, որ օգտատիրոջ համար ավելի դյուրին լինի արագ որոշում կայացնելը և հասկանալը՝ կցանկանան պատասխանել CTA-ին, թե ոչ:

Առավելություններ նկարագրող լենդինգ էջեր. Բարդ առաջարկները ներկայացնելու համար պետք է ավելի երկար ու բովանդակալից լենդինգ էջ: Այլընտրանքային լուծում է համարվում Վիդեո-լենդինգ էջերը, որոնց մասին կխոսենք շուտով: Չնայած այն փաստին, որ վիդեո գովազդը համարվում է ինֆորմացիայի մատուցման ավելի մատչելի տարբերակ, կարևոր է հիշել, որ շատերը նախընտրում են կարդալ։ Կարծես թե կարդալ սիրում է նաև Գուգլը․ երկար լենդինգ էջերը սովորաբար որոնողական համակարգի բարձր դիրքերում են։ Այսպիսի էջերը սովորաբար ունենում են առանձին հատվածներ՝ առաջարկի առավելությունները նկարագրելու համար: Այս հատկանիշների (feature) նկարագրությունները դասավորված են ըստ կարևորության. ամենացանկալիները՝ վերևում։                   

«Շուտով» հայտարարություններ․

Բոլորս ծանոթ ենք այս մեկին։ Երբ կազմակերպությունը պատրաստվում է թողարկել հետաքրքիր ու նոր պրոդուկտ, կարելի է ենթադրել, որ դրա առաջնային նպատակը նոր հաճախորդների ուշադրություն գրավելն է։ Չնայած որ «Շուտով» հայտարարությունները երբեմն փրկում են իրավիճակը, սակայն ավելի արդյունավետ է առանձին լենդինգ էջ ունենալը։ Նմանատիպ հայտարարություն-էջերը սովորաբար ունենում են շատ համոզիչ CTA: 

Լիդեր գեներացնող լենդինգ էջեր․

Այսպիսի լենդինգ էջերի հիմնական նպատակը հաճախորդի մասին ինֆորմացիա հավաքելն է, որը հաճախ սահմանափակվում է անունով ու էլ․ հասցեով։ Այս էջերը սովորաբար ունենում են մինիմալ դիզայն՝ բաղկացած լինելով միայն մեկ դաշտից: Ինչպես երևում է անունից՝ հիմնական նպատակն է լիդերի գեներացումը։         

Վաճառք և գովազդ․

Վաճառքի և գովազդային լենդինգ էջերը հիմնականում ստեղծվում են մարքեթինգային առաջարկների դեպքում։ Դրանք լավ հնարավորություն են՝ ներկայացնելու Ձեր պրոդուկտը լավագույնս։ Լենդինգ էջի առկայությունը կդարձնի Ձեր առաջարկն ավելի տեսանելի։     

Նվիրատվություն․

Բացի վաճառքից, լենգինգ էջերը նաև լայն տարածում ունեն բարեգործական նպատակներով գովազդների ոլորտում։ Լենդինգ էջի այս տեսակը հարմար է բրենդի մասին ինֆորմացիա տարածելու համար։ 

Միջոցառումների (իվենթ) գրանցում․

Գոյություն ունեն լենդինգ էջեր, որոնք նախատեսված են միջոցառումների գրանցման համար՝ օֆլայն և օնլայն հարթակներում։ Այսպիսի էջերում, տեքստը հաճախ կարճ և լակոնիկ է, և միշտ առկա է գրանցման ֆորմա:  

Վճարովի գովազդի լենդինգ էջ․

Սրանք ծառայում են վերահասցեավորելու այն մարդկանց, ովքեր կլիկ են անում վճարովի գովազդի վրա: Քանի որ հիմնական նպատակը լիդ գեներացնելն է՝ գովազդվող պրոդուկտին նվիրված լենդինգ էջերը շատ լավ շարունակություն են գովազդից հետո, և կարող են վերահասցեավորել հաճախորդերին դեպի վեբկայք:

Վիդեո լենգինգ էջեր. 

Լենդինգ էջի այս տեսակը օգտագործվում է հիմնականում բացատրական նպատակներով։ Մեր օրերում, շատերը նախընտրում են ինֆորմացիայի մատուցման վիդեո տարբերակները՝ տեքստերը։ Եթե Ձեր թիրախային խմբում հիմնականում երիտասարդներ են, ապա սա հարմար տարբերակ է։

«Շնորհակալություն» Լենդինգ էջեր․

«Շնորհակալություն» Լենդինգ էջերը նախատեսված են հաճախորդներին շնորհակալություն հայտնելու և ուղիղ կապ ստեղծելու համար։ Սակայն Դուք կարող եք ավելացնել գործողություն ենթադրող կոճակ (CTA)՝ խրախուսելով Ձեր հաճախորդներին կատարել նորանոր գնումներ։

Լենդինգ էջերի գլխավոր բաղադրիչ

Լենդինգ էջի կառուցվածքին ծանոթանալուց հետո, այժմ ժամանակն է ծանոթանալ դրա բաղադրիչ մասերին, որոնք կօգնեն Ձեր օգտատերերին հեշտությամբ կողմնորոշվել էջում։ 

Ամեն դեպքում կարևոր է նաև հետևել հստակեցված կառուցվածքին, քանի որ հենց դա է օգնելու Ձեզ ստեղծել լենդինգ էջ։  

6224-asset-392x-8.png

Վերնագիր

Վերնագիրն առաջին բանն է, որ հաճախորդը կտեսնի լենդինգ էջ մտնելուն պես, ուստի այն պետք է լինի պարզ ու հասկանալի: Վերնագիրը պետք է գրավի ընթերցողի ուշադրությունը, ինչպես նաև պատմի, թե առաջարկն ինչի մասին է: Դարձրեք այն կարճ ու կոկիկ:
6225-asset-402x-8.png

Ենթավերնագիր

Առաջարկին վերաբերող ցանկացած կարևոր կետ, որ չի շոշափվում վերնագրում, պետք է նշվի ենթավերնագրում: Սա նույնպես պետք է լինի ինֆորմատիվ և կարճ, բայց կարող է լինել ավելի երկար, քան վերնագիրը:
6228-asset-412x-8.png

Նկարագրություն

Այստեղ ընթերցողին ներկայացվում է առաջարկի բնութագիրը և առանցքային շահույթը: Ընթերցողը պետք է հասկանա խնդիրը, որը դուք լուծում եք, և ձեր առաջարկի՝ այդ խնդրի լուծումը լինելու պատճառը: Բուլլեթներն այստեղ կարող են օգտակար լինել:
6231-asset-442x-8.png

Վիզուալներ

Ի՞նչ է լենդինգ էջն առանց նկարների կամ հոլովակների: Դիտորդներին պետք է տրամադրել որոշակի վիզուալ ինֆորմացիա՝ տեքստի ծանրությունը բալանսի բերելու համար։ Օգտագործվող լուսանկարներն ու հոլովակները պետք է լինեն բարձր որակի և պրոֆեսիոնալ արտադրության: Նախորդ կետերի նման, սրանք նույնպես պետք է բացատրեն դիտորդին պրոդուկտի/ծառայության բնույթը։
6235-asset-472x-8.png

Սոցիալական ապացույց

Սա հիմքային բաղադրիչ է բոլոր լենդինգ էջերի համար: Սոցիալական ապացույց են կարծիքները, օգտատերերի քանակը, գրանցումների քանակը, մասնագիտական գրախոսությունները: Սրանք կարևոր նախապայմաններ են վեբկայքը պրոֆեսիոնալ ու տպավորիչ դարձնելու համար։
6238-asset-352x-8.png

Lead Capture ֆորմ

Lead capture ֆորմը բլանկ է, որտեղ օգտատերը լրացնում է իր տվյալները, որոնք այնուհետև կարող են օգտագործվել՝ նրան գնորդ դարձնելու համար: Ներառեք բոլոր կարևոր տվյալների համար առանձին տողեր, և հեռացրեք ձեր առաջարկին չառնչվող տողերը. խուսափեք երկար ու ձանձրալի տեքստերից։
6241-asset-382x-8-15869544438289.png

CTA

Ձեր լենդինգ էջի գլխավոր նպատակը փոխակերպումն է։ Այսպիսով, Լենդինգ էջում տեղադրված գործողություն ենթադրող կոճակները պետք է լինի տպավորիչ, յուրօրինակ և հիշվող։  Արդյունավետ կոճակների տեքստերը խրախուսում են հաճախորդներին միանալ, բաժանորդագրել, գրանցվել և այլն։
6244-asset-452x-8.png

Օպտիմիզացված բովանդակություն

Լենդինգ էջերի կառուցման կարևոր նախապայման է նաև որակյալ բովանդակության ստեղծումն ու օպտիմիզացումը։ Քոնթենթի մեծ մասը պետք է կենտրոնացած լինի առաջարկի/ծառայության վաճառքի շուրջ, բայց չպետք է ագրեսիվ լինի։ Բովանդակություն ստեղծելուց ուշադրություն դարձրեք լենդինգ էջի SEO-ին։ Ի վերջո որոնողական համակարգերում բարձր դիրքեր պահպանելու համար կարևոր է բանալի բառերի, մետա նկարագրությունների ու մետա վերնագրերի առկայությունը։

 

 

Բանալի-բառեր (keyword) փնտրելու լավագույն գործիքներից են Google Keyword Planner-ը, Ahrefs-ը և SEMrush-ը. Սրանք թույլ են տալիս ձեր պրոդուկտի/առաջարկի համար գտնել ամենահամապատասխան բանալի-բառերը: Սակայն չմոռանաք ուշադիր լինել և չլցնել ողջ էջը բանալի-բառերով, ոչ էլ օգտագործեք դրանք սխալ համատեքստում: Եթե հնարավոր է՝ փորձեք լենդինգ էջի վրա հավելյալ հղումներ ներառելուց զերծ մնալ: Ձեր լենդինգ էջի նպատակն է լինել միայնակ էջ, որը կհետաքրքրի օգտատերին սկզբից մինչև վերջ: Ներառեք միայն ամենաանհրաժեշտ հղումները:
6383-asset-202x-8.png
Կառուցել լենդինգ էջ, վեբկայքերի բիլդեռի օգնությամբ․  Սա հավանաբար ամենահարմար տարբերակն է։ 21-րդ դարը հնարավորություն է տալիս օգտատերին, ստեղծել վեբկայքեր առանց ծրագրավորման ու դիզայներական գիտելիքների։ Մտքում պահելով միայն մարքեթինգային ստրատեգիան և վիզուալ պլանավորումը, Դուք հեշտությամբ կստեղծեք լենդինգ էջի Ձեր տարբերակը։ Մնացածը Ձեր փոխարեն կիրականացնի հավելվածը։

 

Խորհուրդ ենք տալիս ստեղծել Ձեր լենդինգ էջերը Ucraft-ի միջոցով, որին կարող եք ծանոթանալ այստեղ։ Կարող եք փորձարկել մի շարք բիլդեռներ և գտնել Ձեզ ամենահարմարը: Ժամանակ տրամադրեք ինքներդ Ձեզ՝ ճիշտ որոշում կայացնելու համար, և մեկնարկեք լենդինգ էջ կառուցելու Ձեր նախագիծը:
6385-asset-242x-8.png
Աշխատեք վեբ դիզայների հետ․ Ռիսկերից խուսափելու համար Դուք կարող եք աշխատել նաև վեբ դիզայների հետ, ով կօգնի Ձեզ ստեղծել լենդինգ էջ՝ խնայելով Ձեր ժամանակն ու էներգիան։ Այսպիսով, դիզայների հետ աշխատանքը նույնպես հարմար տարբերակ է։
6387-asset-232x-8.png
Ինքնուրույն կառուցում․
Անհրաժեշտ գիտելիքների առկայության դեպքում Դուք կարող եք գործը վերցնել Ձեզ վրա և ստեղծել սեփական լենդինգ էջը: Այնուամենայնիվ, մենք կրկին խորհուրդ կտանք վերջնական արդյունքը ցույց տալ մեկ այլ վեբ դիզայների, որպեսզի վստահ լինեք որ ամենինչ կարգին է:                      
6389-asset-252x-8.png
Ինչպես A/B թեստավորել լենդինգ էջը․ 
Երբ լենդինգ էջի առաջին վերսիան պատրաստ լինի, պարտադիր է A/B թեստ անցկացնել և տեսնել՝ արդյո՞ք փոխակերպումների կարիք չկա: 

Այս պրոցեսի ժամանակ թեստավորվում են երկու տարբեր վերսիաներ, և հերթականությամբ ամեն մեկի վրա մեկ էլեմենտ է փոխվում. այս կերպ որոշվում է բաղադրիչների օպտիմալ դիրքը ու որակը: A/B թեստավորման լավագույն գործիքներից է Google Optimize-ը: Թեստավորվում է միայն մեկ էլեմենտ, ուստի պետք է հիշել՝ որն է, և գնահատել դրա դերը օպտիմիզացիայի մեջ: 

Պարտադիր թեստավորվող էլեմենտներից են.
  • Էջերի դասավորություն
  • Առաջարկ
  • Վերնագիր
  • CTA Նկարագիր 

Թեստավորման դաշտը ընտրելուց հետո կարևոր է անցնել գործի։

6399-asset-262x-8.png

Օգտատերերի ինտերակտիվություն

Ճիշտ գործիքի առկայության դեպքում հնարավոր է հավաքել օգտատերերի ինտերակտիվության մասին ինֆորմացիա: Արդյո՞ք նրանք կարդում են Ձեր էջը մինչև վերջ, որտե՞ղ են ավելի շատ կենտրոնանում ու ի՞նչ հաճախականությամբ են այցելում։ Այս ինֆորմացիան ստանալու համար, խորհուրդ ենք տալիս օգտագործել Hotjar գործիքը:
6402-asset-282x-8.png

Ստեղծեք “B” տարբերակը

Ձեր կառուցած լենդինգ էջը այս պահին “A” վերսիան է. Այժմ պետք է ընտրել մեկ էլեմենտ և ամբողջովին թեստավորել այն (տես վերևում), ապա կատարել անհրաժեշտ փոփոխությունները:
6405-asset-292x-8.png

Թեստավորեք յուրաքանչյուր էլեմենտը

Շարունակեք թեստավորել մյուս էլեմենտները մեկը մյուսի ետևից: Նկատեք ինչ փոփոխություններ են լինում լավագույն փոխակերպումների արդյունքում: Google Analytics-ը Ձեզ կտրամադրի ողջ անհրաժեշտ ինֆորմացիան, թե ինչպես են օգտատերերը վարվել վեբկայքի հետ ամեն վերսիայի դեպքում:
6408-asset-302x-8.png

Թեստավորման ժամանակի հստակեցում

Դուք կարող եք սկսել A/B թեստավորումը, սակայն դրա ընթացքը կարող է փոփոխվել։ Սա կբերի գերագնահատման կամ թերագնահատման, ինչը ցանկալի արդյունք չէ։
6411-asset-472x-8.png

Վերջնական տվյալների վերլուծություն

Որոշեք, թե որ փոփոխություններն են B վերսիայում բերել լավ արդյունքի և որոնք՝ վատ արդյունքը: Պահպանեք այն վերսիան, որը բերել է ամենաշատ փոխակերպումները, ամենաշատ դիտումները և այլն: Ամեն մանրուք կարևոր է:
6414-asset-322x-8.png

Ինչպես գովազդել լենդինգ էջը

Շնորհավորում ենք։ Դուք հաջողությամբ ստեղծեցիք Ձեր լենդինգ էջը։ Հիմա այն գովազդելու ճիշտ ժամանակն է։ Գովազդեք լենգինգ էջը սոցիալական ցանցերի միոջոցով։ 

Լենդինգ էջը հրապարակելուց, ավելացրեք Ձեր հիմնական մեդիա ալիքի հղումը։ Ստեղծեք ֆեյսբուքյան հրապարակում, կիսվեք դրանով Instagram-ում, Twitter-ում կամ Linkedin-ում։
Սա կօգնի Ձեզ ավելացնել տեսանելիությունն ու օգտատերերի քանակը։ 

Ուղարկեք էլեկտրոնային նամակներ, բաժանորդագրված օգտատերերին։ Վստահ եղեք, որ Ձեր նամակը կարճ է, լակոնիկ ու հետաքրքիր։ Եղեք անկեղծ ու խուսափեք խորամանկ քայլերից ու ստրատեգիաներից․ հաճախորդները դրանք զգում են։

Pay per click (PPC/ վճարում ամեն քլիքից) Սա տարածված գովազդային տարբերակ է, որը հատկապես շատ է օգտագործվում Google-ում։ 

Գովազդը կառուցելու ընթացքում Դուք կկարողանաք ընտրել թիրախային խումբն ու մնացած մանրամասները։
Համոզվելուց հետո, որ Ձեր առաջարկը հստակ է ու հետաքրքիր, հաստատեք Ձեր գովազդը։ 

Օրգանիկ SEO-ն գովազդի մեկ այլ հնարավորություն է։ Ավելացրեք մետանկարագրություններ և բանալի բառեր, որոնք կնպաստեն Ձեր կայքի և լենդինգ էջի առաջխաղացմանը։ Ի վերջո, Ձեր առաջարկի արդյունքները կախված են դրա նպատակից, բնույթից և մատուցման ձևից։
 
6419-asset-332x-8.png

Լենդինգ էջի աշխատանքի գնահատական

Լենդինգ էջի կառուցման և օպտիմիզացման վերջին քայլն է Ձեր աշխատանքի արդյունքները տեսնելը: Էջի աշխատանքը գնահատելն առաջնային կարևորություն ունի. այսպես Դուք կտեսնեք ինչն է աշխատում, իսկ ինչը փոփոխման կարիք ունի: Ստորև բերված են մի քանի կարևոր փոփոխականներ, որոնք պետք է հաշվի առնել էջի աշխատանքը գնահատելիս
Դիտումներ
Առաջին հերթին պետք է իմանալ քանի հոգի է այցելել Ձեր էջ: Այս տվյալը հասանելի է Google Analytics-ում հետևյալ ճանապարհով. Behavior > Site Content > All Pages > Your Landing Page URL..
Այցելություններ ըստ աղբյուրի
Դիտումներում ակտիվ առաջխաղացման ժամանակ կարևոր է հասկանալ, թե որտեղից է եկել հիմնական շարժն ու ակտիվությունը։ Տվյալները գտնելու համար անհրաժեշտ է մտնել Google Analytics, այնուհետև Behavior > Site Content > All Pages > Your Landing Page URL. Ավելացրեք Source սյունակը, որը ցույց կտա որտեղից են առաջացել դիտումները:
 Փոխակերպումներ
Լենդինգ էջի առաջնային նպատակներից է փոխակերպելը, ուստի աշխատանքի գնահատման կարևորագույն էլեմենտն է փոխակերպումների քանակը: Փոխակերպում է գրանցվում երբ օգտատերը կատարում է նախագծած գործողություն, օրինակ՝ կատարում է գնում, բլանկ է լրացնում, բաժանորդագրվում է կամ նույնիկ հղմանն է հետևում: Այս փոփոխականը տեսնելու համար պետք է Goals ստեղծել Google Analytics-ում և կապել այն Ձեր առաջարկի thank-you էջին. Այնուհետև, գնալ Conversions > Goals > Overview, որտեղ հնարավոր կլինի տեսնել փոխակերպումների ընդհանուր թիվը:
Էջի վրա գտնվելու միջին տևողություն և Bounce Rate
Սա մեկ այլ կարևոր տվյալ է, որ ցույց կտա՝ արդյո՞ք Ձեր լենդինգ էջի տպավորիչ և հետաքրքիր է: Նորից, մտեք Google Analytics և Behavior > Site Content > All Pages > Your Landing Page URL. Սա ցույց է տալիս միջին ժամանակը, որը այցելուն ծախսում է Էջի վրա, և bounce rate-ը (այցելուների տոկոսը, որ դուրս է գալիս կայքից մեկ էջ տեսնելուց հետո):
6433-asset-462x-8.png

Վերև

Ինչպես արդեն նշցինք սկզբում, լենդինգ էջերը գոյություն ունեն տարբեր նպատակների և առաջարկների համար: Այս ուղեցույցին հետևելուց մտապահեք Ձեր սեփական նախագիծը:
Հուսով ենք հոդվածն օգտակար էր։ Մնացեք մեզ հետ, Ucraft Academy-ից հետագա նոր ուղեցույցների համար:

*Ucraft-ի ծառայություններից օգտվելու համար, անհրաժեշտ է լրացնել գրանցման ֆորման` ավելացնելով անհրաժեշտ ինֆորմացիան։ Օգտատերը պարտավորվում է ընդունել կայքում տեղադրված Գաղտնիության Քաղաքականությունը և Պայմաններն ու Դրույթները։ 

Վճարվող բոլոր ծառայություններն ակտիվանում են 14 օրվա անվճար փորձնական շրջանից հետո, որի ընթացքում յուրաքանչյուրը կարող է ծանոթանալ տրամադրվող ծառայություններին։ 

Պլատֆորմ
  • Օնլայն խանութներ
  • Լենդինգ էջեր
  • Բլոգի հարթակ
  • Լոգոյի պատրաստում
  • Դիզայնի գործիքներ
  • Անվճար վեբհոսթինգ
  • Առավելություններ
  • Ինտեգրացիաներ
Համայնք
  • Բլոգ
  • Մարքեթինգի ուղեցույց
  • Ակադեմիա
  • Ստեղծված է Ucraft-ով
Կազմակերպություն
  • Մեր մասին
  • Բրենդի ուղեցույց
  • Բոնուսներ
  • White Label լուծում
  • Համագործակցության պլատֆորմ
Հետևեք մեզ

Գաղտնիության քաղաքականություն |  Ապահովագրության քաղաքականություն | Պայմաններ և դրույթներ

Ucraft Payment Methods

Հեղինակային իրավունք © 2021 Ucraft. Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Ստանդարտ

Ներառում է

  • 15 ապրանքի քանակի սահմանափակում
  • 10000 կատեգորիաներ

Հիմնական

 

$10/ամսական

տարեկան վճարման դեպքում
  • 50 ապրանքի քանակի սահմանափակում
  • 10000 կատեգորիաներ
  • Ապրանքի հասանելիության կարգավիճակ
  • Էլ․ ապրանքներ
  • էլ․ ապրանքների մաքսիմում չափս- 100MB
  • Զեղչային կտրոններ
  • Ապրանքի SEO
  • Ապրանքի վաճառք Facebook-ում
  • Ապրանքի վաճառք Instagram-ում
  • Հավելվածներ (white-label պատրաստի հավելվածներ)
  • CSV պահպանում պատվերների տվյալների համար
  • CSV պահպանում հաճախորդի տվյալների համար

Պրոֆեսիոնալ

 

$21/ամսական

տարեկան վճարման դեպքում
  • 1000 ապրանքի քանակի սահմանափակում
  • 10000 կատեգորիաներ
  • Լքված քարտի ավտոմատ վերականգնում
  • Բազմալեզու խանութ
  • Ապրանքի հասանելիության կարգավիճակ
  • Էլ․ ապրանքներ
  • Էլ․ ապրանքների մաքսիմում չափս - 1024MB
  • Հարկերի ավտոմատ հաշվիչ ԱՄՆ-ի, Կանադայի, Միացիալ Թագավորության, Եվրոպական Միության համար
  • Զեղչային կտրոններ
  • Ապրանքի SEO
  • Ապրանքի վաճառք Facebook-ում
  • Ապրանքի վաճառք Instagram-ում
  • Ապրանքի վաճառք Amazon-ում (երրորդ կողմի հավելվածի միջոցով)
  • Խանութի կառավարման հավելված IOS սարքավորումների համար
  • Խանութի կառավարման հավելված Android սարքավորումների համար
  • Հավելվածներ (white-label պատրաստի հավելվածներ)
  • CSV պահպանում պատվերների տվյալների համար
  • CSV պահպանում հաճախորդների տվյալների համար

Անսահմանափակ

 

$69/ամսական

տարեկան վճարման դեպքում
  • 7000 ապրանքի քանակի սահմանափակում 
  • 10000 կատեգորիաներ
  • Լքված քարտի ավտոմատ վերականգնում
  • Բազմալեզու խանութ
  • Ապրանքի հասանելիության կարգավիճակ
  • Էլ․ ապրանքներ
  • Էլ․ ապրանքների մաքսիմում չափս - 10240 ՄԲ
  • Հարկերի ավտոմատ հաշվիչ ԱՄՆ-ի, Կանադայի, Միացիալ Թագավորության, Եվրոպական Միության համար
  • Զեղչային կտրոններ
  • Ապրանքի SEO
  • Ապրանքի վաճառք Facebook-ում
  • Ապրանքի վաճառք Instagram-ում
  • Ապրանքի վաճառք Amazon-ում (երրորդ կողմի հավելվածի միջոցով)
  • Խանութի կառավարման հավելված IOS սարքավորումների համար
  • Խանութի կառավարման հավելված Android սարքավորումների համաչ
  • Հավելվածներ (white-label rպատրաստի հավելվածներ)
  • CSV պահպանում պատվերների տվյալների համար
  • CSV պահպանում հաճախորդի տվյալների համար